Սոֆի Մխեյանը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ


Միացյալ Երիտասարդական Լիգա շարժման կողմից հրապարակված 25 հայտնի անձանց ցուցակում` ովքեր ըստ տեղեկությունների հանդիսանում են այս կամ այն աղանդի հետևորդ, կար նաև հայտնի և սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի անունը: ՄԵԼ-ի կողմից իրականացված քննության արդյունքում, մենք` Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը, պաշտոնապես հայտարարում ենք, որ Սոֆի Մխեյանը չի հանդիսանում ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ: ՄԵԼ-ը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել հարգարժաներգչուհուն և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում իր անունը ցուցակում ընդգրկելու համար:

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий