Միացյալ Երիտասարդական Լիգա շարժման կողմից հրապարակված 25 հայտնի անձանց ցուցակում` ովքեր ըստ տեղեկությունների հանդիսանում են այս կամ այն աղանդի հետևորդ, կար նաև ՀՀ վաստակավոր դերասան Տիգրան Ներսիսյանի անունը: ՄԵԼ-ի կողմից իրականացված քննության արդյունքում ինչպես նաև դերասանի հետ զրույցով, մենք` Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը, պաշտոնապես հայտարարում ենք, որ Տիգրան Ներսիսյանը չի հանդիսանում ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ: ՄԵԼ-ը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել հարգարժան դերասանին և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում իր անունը ցուցակում ընդգրկելու համար:
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий