Նոր աղանդը դեմ է ընտանեկան արժեքներին(Լուսանկարեր)

Միացյալ Երիտասարդական Լիգա-ն առավոտյան ստացավ մի շարք զանգեր, որ Երևանի փողոցներում, բաժանվում են կասկածելի թռուցիկներ: Թռուցիկները բաժանվել են Երևանի շատ տարածքներում` մասնավորապես բուհերի մոտ և օպերայում: Շտապեցինք պարզել թե ինչ բովանդակութամբ թռուցիկներ են բաժանվում ամբողջ քաղաքում: Երբ տեսանք, որ թռուցիկի մեջ մարդկանց հրավիրում են Կոնգրես հյուրանոց, <<ինչպես փոխել կյանքը ԴԵՊԻ ԼԱՎԸ>> վերնագով սեմինարին մասնակցելու, նախաձեռնեցինք մասնակցել և պարզել թե արդյոք, որ կազմակերպութունն է կազմակերպել և ինչ է <<քարոզում>>: Ներկա գտնվեցինք այդ սեմինարին, որին մասնակցում էին մեծամասամբ ռուսներ, ինչպես նաև հայ երիտասարդներ, որոնք հավատալով ու խաբվելով տռուցիկներին եկել էին այդ սեմինարին` երաժշտություն լսելու: Սեմինարը սկսվեց ռոք երաժշտությամբ և Հիսուս Քրիստոսի մասին երգերով: Այդ տեսանյութերը շուտով կրապարակվի: Մենք այդ ժամանակ հասկացանք, որ Հայաստան է գործել նոր աղանդ և փորձում է համակիրներ հավաքել:Աղանդի անդամները ջանասիրաբար փորձում էին թաքցնել իրենց կրոնական կառույցի անունը, սակայն ՄԵԼ-ը այնուամենայնիվ իմացավ, որն է` <<Дом горшечника>>: Մասնակիցները հասկանալով, որ դա ինչ որ աղանդի քարոզ է, սկսեցին հեռանալ սեմինարից: Հեռանալու ժամանակ մեզ առաջարկեցին նաև մասնակցել բոլոր սեմինարներին: Փաստորեն Հայաստան ներթափանցաց անհայտ աղանդը այնքան ֆինանսաորում ունի, որ իրենց հավաքների բացումը Կոնգրես հյուրանոցում են անում:
Կոնգրես հյուրանոցի մոտ կանգնած ռուս երիտասարդը փորձում էր բոլորին շփոթեցնել, ասելով, որ սա ռուսական երաժշտություն է: Քարոզից պարզ դարձավ, որ այդ աղանդը դեմ է ընտանեկան արժեքներին:


0 Մեկնաբանություն :

Отправить комментарий