Աղանդավորները օգտվում են մարդկանց անօգնական վիճակից ասելով. Կամ մենք կբաժանվենք, կամ դու կգաս Կյանքի Խոսք "եկեղեցի"


<<Միացյալ Երիտասարական Լիգա>> կազմակերպությունը երկարատև ժամանակ պայքար է մղում ՀՀ-ում գործող բոլոր աղանդավորական կառույցների դեմ, որոնք քայքայում են հայոց պետականությունը: Շատ աղանդավորական կառույցներ իրենց զոհի տեղ են դնում, թե իբրև Հայաստանում չկա կրոնի ազատություն, սակայն հենց այդ աղանդներն են առաջինը խախտում Կրոնի մասին օրենքը, ըստ որի ցանկացած մարդ ազատ է իր կրոնական հայացքների հարցում:
Վերջերս ՄԵԼ-ին դիմել են արդեն մեկ տասնյակից ավել երիտասարդներ, որոնց ստիպողաբար տարել են Կյանքի Խոսք աղանդ: Վերոնշյալ փաստի առթիվ ՄԵԼ-ը սկսել է փաստեր հավաքել, որի արդյունքում պարզ է դարձել, որ Կյանքի խոսք աղանդի անդամները իրենց ընկերներին, ընկերուհիններին, ովքեր հանդիսանում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ ստիպում են, ասելով.
<< Կամ մենք կբաժանվենք, կամ դու կգաս Կյանքի Խոսք "եկեղեցի">>:
Բացի այդ ՄԵԼ-ին հասած տեղեկություններով Կյանքի խոսք աղանդը կոնկրետ <<աշխատում է>> հաշմանդամ մարդկանց վրա: Այդ աղանդից մարդիկ մոտեցել են մի քաղաքացու, ով ունի տեսողական լուրջ խնդիրներ (այդ երիտասարդի անունը պարզ պատճառներով չենք հրապարակում), ասել են ցանկանո՞ւմ եք տեսնել, եթե այո, ապա եկեք մեր <<եկեղեցի>>:
ՄԵԼ-ը պահանջում է ՀՀ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի անհապաղ զբաղվել նմանատիպ խախտումների բացահայտումներով և կասեցնել այդպիսի ապօրինի գործունեությունները:
Հաշվի առնելով որոշ կառույցների անգործությունը, Միացյալ Երիտասարդական Լիգան պատրաստ է տրամադրել բոլոր այն փաստերը, որոնք կարող են օգնել ՀՀ-ում իրական կրոնական ազատության, ոչ թե օտարածին աղանդների զարգացման, որն էլ միայն քայքայում է մեր պետականությունը:

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий