Միացյալ Երիտասարդական Լիգա

Պայքար աղանդների դեմ

Ստորագրահավաք-ակցիա

Միացյալ Երիտասարդական Լիգա և ՄԵՆՔ շարժումները համատեղ կազմակերպել էին ստորագրահավաք-ակցիա:

Մամուլի ասուլիս

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի և Կոմիտաս Վարդապետի համատեղ ասուլիսը Ընտանիք աղանդի վերաբերյալ:

ՀՀ-ում գործող աղանդներ

Միացյալ Երիտասարդական Լիգան ներկայացնում է ՀՀ-ում գործող գրանցված և չգրանցված աղանդները

Միացյալ Երիտասարդական Լիգա

ՄԵԼ բոլոր գործողությունները

Показаны сообщения с ярлыком աղանդ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком աղանդ. Показать все сообщения

Շուտով: "ԱՂԱՆԴ" վավերագրական կինոնկար(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


"Միացյալ  Երիտասարդական Լիգա" շարժումը պատրաստում է վավերագրական կինոնկար ԱՂԱՆԴ անվանումով, որը աղանդների գործունեության մասին է լինելու: Շուտով այն կտեղադրվի մեր էջում:

Պռոշյան գյուղի դպրոցի տնօրենը հերքում է, ՄԵԼ-ը փաստերով հաստատում: (ԼՈՒԱՆԿԱՐՆԵՐ)

"Միացյալ Երիտասարդական Լիգա" շարժման կողմից հրապարակվել էր տեղեկություններ այն մասին, որ Երևանի, Պռոշյանի և այլ համայնքների դպրոցներում, առանց ԿԳՆ թույլտվության իրենց գործունեությունն է ծավալում "Մշակութային Լիգա" կազմակերպությունը, որի քարոզչությունը ընկած է Նիկոլայ Ռերիխի ուսմունքների հիման վրա, որն էլ ըստ երևույթին հակաքրիստոնեական է:
Հետևաբար "Մշակութային Լիգա" կազմակերպությունը ծավալում է աղնդավորական գործունեություն:
ՄԵԼ-ի հայտարարությունից հետո Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ա. Մկրտչյանը պաշտոնական գրություն է ուղարկել ՄԵԼ-ի էլեկտրոնային հասցեին, որով հերքում է այդ կազմակերպության գործունեությունը իրենց դպրոցում և սպասում են ՄԵԼ-ի կողմից ապացույցների, որը անմիջական կապ կունենա այդ դպրոցի հետ, սակայն չգիտես ինչու հայտարարությունը ուղղված է ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԿԱՆ ԼԻԳԱՅԻՆ, հավանաբար անունը շփոթել են:
ՄԵԼ-ը տեղեկացնում է նաև, որ այդ կազմակերպության գործունեության մասին հրապարակելուց հետո ստացել է նոր սպառնալիքներ, վիրավորանքներ հենց այդ կառույցի անդամների կողմից, որի համար խնդրում ենք ոստիկանությանը, որպեսզի կոնկրետ միջոցներ ձեռք առնի ՄԵԼ-ի անդամների անվտանգության պահպանման համար:
ՄԵԼ-ը պատրաստ է բավարարել Պ. Ղևոնդյան դպրոցիի տնօրինության ցանկությունը և հրապարակում է փաստեր այն մասին, որ "Մշակութային Լիգա" կազմակերպությունը հավաք է անցկացրել վերոնշյալ գյուղի դպրոցում:
Իդեպ, դպրոցում "Մշակութային Լիգա" կառույցի կողմից իրականացվել է նաև հնդկական մշակույթի օր, որին մասնակցել է նաև Հնդկաստանի Դեսպանը Հայաստանում:





Այսքանից հետո հուսանք, դպրոցի տնօրինությունը չի հերքի և հանիրավի ՄԵԼ-ին չի մեղադրի ապատեղեկատվության տարածման մեջ:

Մշակութային լիգա կազմակերպության մասին տեղեկություններ և փաստեր(ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)


"Միացյալ Երիտասարդական Լիգա" շարժումը տարածել էր հայտարարություն այն մասին, որ ՀՀ-ում հայտնվել է ևս մեկ նոր աղանդը, որը հակաքրիստոնեական է:
Այդ կազմակերպությունը հիմնական իր գործունեությունը իրականացնում է դպրոցներում` Երևանի և հարակից շրջանների:
Այդ կազմակերպության ղեկավարի անունը Աշոտ Աղաբաբյան է, որը կապ չունի համանուն պատգամավորի հետ:
Ով ներկայացվում է որպես "ԳՈՒՌՈՒ":
ՄԵԼ-ը տեղեկացրել էր, որ այդ կառույցը հավաքներ է անցկացնում նաև Պռոշյան գյուղի դպրոցում, բացի այդ Եղվարդի դպրոցում, Երևանի դպրոցում:
Այդ կազմակերպությունը առաջին հայացքից թողնում է անմեղ կառույցի տպավորություն, սակայն ուսումնասիրելով իրենց քարոզչությունը, հասկանալի է դառնում, որ այդքան էլ անմեղ չեն, քանի այդ կառույցը հետևում է Ռերիխին:
Կա նաև Ռերիխյան շարժում, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ sektoved.ru կայքում:
"Միացյալ Երիտասարդական Լիգա" շարժումը պայքարում է հանուն հայ ժողովրդի, հանուն Հայ Առաքելական Եկեղեցու և ոչ մի կառույց, անձ չի կարող կանգնեցնել ՄԵԼ-ի ազգապահպան գործունեությունը:
Ձեզ ենք ներկայացնում այդ աղանդի մասին վկայող լուսանկարներ ինպես նաև տեսանյութ:


Եվս մեկ վտանգավոր աղանդ Հայաստանում, որը Քրիստոնեական չէ: ՄԵԼ


Հայաստանի Հանրապետությունում հայտնվել է ևս մեկ նոր աղանդ, որը ընդհանրապես կապ չունի Քրիոստոնեության հետ:
Այս աղանդը իր անդամներին հիմնականում հավաքագրում է ՀՀ տարբեր դպրոցներից: Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը ստացել էր տեղեկություններ այդ աղանդի մասին, որի իսկությունը արդեն իսկ հաստատված է փաստերով:
Այդ աղանդի տարբեր ճյուղերը համարվում եմ ամենավտանգավոր աղանդներից մեկը ամբողջ աշխարհում: 
Աղանդի անվանումը և գործունեության այլ մանրամասներ ՄԵԼ-ը կհրապարակի շուտով:
 Միացյալ Երիտասարդական Լիգա

Բացառիկ կադրեր նոր աղանդի հավաքից, որին մասնակցում էր նաև Անի Զախարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՄԵԼ-ը ստացել էր տեղեկություններ, որ Հայաստան է մուտք գործել նոր աղանդ` Կավագործների տուն անվանումով, որը իր առաջին հավաքները անցկացնելու է Կոնգրես հյուրանոցում:
Այդ իսկ պատճառով ՄԵԼ-ը հետախուզական նպատակներով, երկու օր մասնակցել է այդ աղանդի հավաքներին և կատարել մի շարք նկարահանումներ: Կադրերում երևում է նաև սկանդալային քաղաքական գործունեությամբ հայտնի Անի Զախարյանը:

Աղանդներն են խախտում Սահմանադրությունը և այլ օրենքներ(Տեսանյութ)


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը պայքարում է քայքայիչ աղանդների դեմ, ոչ թե այդ աղանդին հարող հայերի, որոնք մոլորության մեջ գտնվելով հեռացել են մեր Սուրբ Եկեղեցուց:
Մենք արձանագրում ենք տեղեկությունները և փաստերը, որոնք ուսումնասիրում, հանրությանն ենք ներկայացնում:
Բազմաթիվ աղանդներ հենց իրենք են խախտում Սահմանադրությունը, անցկացնելով անօրինական քարոզներ, հավաքներ, որտեղ օգտագործում են սուտ և կեղծիք, օգտագործում են այնպիսի երաժշտություն, որը ուղակի բթացնում և հիպնոսի է ենթարկում գրեթե ցանկացած մարդու:
ՄԵԼ-ը չի պայքարում հասարակ քաղաքացու դեմ, ով միամտաբար հայտնվել է այս կամ այն աղանդի կազմում, այլ պայքարում է կոնկրետ քայքայիչ գործունեություն ծավալող աղանդնավորական կազմակերպության անօրինական գործունեության դեմ:
Երբ աղանդավորական կազմակերպությունը խախտում է սահմանադրությունը, ՀՀ այլ օրենքներ, ոչ մի իրավապաշտպան, ով կողմ է կրոնական ազատությանը, չի խոսում դրանց մասին, այլ հակառակը` սկսում են քարկոծել ՄԵԼ-ի պայքարը:
ՄԵԼ-ը չի կաշկանդվում և չի դադարեցնելու աղանդների դեմ պայքարը այնքան ժամանակ, մինչև բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ վնասակար ներգործություն են ունենում հայ ազգի, մեր ազգային Եկեղեցու, ընտանիքի, պատմության վրա:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստան նոր մուտք գործած աղանդի` Կավագործների տուն անվանումով, որը իր հավաքները առաջին հավաքները անցկացրեց Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում:
Այդ աղանդի ղեկավարը ռուս է, անունը Ռոմա, ով Հայաստան է եկել իր ընտանիքում իբրև Քրիստոնեություն քարոզելու: Այդ աղանդը հենց ռաջին իսկ օրից խախտել է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը այլ մի շարք այլ օրենքներ:

Դանիել Պետրոսյան: Փոփ հանրագիտարանի և Երևան նյուզ լրատվականի կողմից հրապարակված փաստերը հաստատում են ՄԵԼ-ի ցուցակի որոշ անդամների մասին փաստեր



Դեռ մեկ տարի առաջ <<POP հանրագիտարան>> հաղորդման ժամանակ,անդրադարձել էին Արմինկայի, Արսեն Գրիգորյանի, Ռեփեր Համոյի և նրա կնոջ աղանդավոր լինելու հարցին: Վերջերս Միացյալ Երիտասարդական Լիգան հրապարակել էր 25 անձանց անունները, որտեղ շարունակվում էր արծարծվել նրանց աղանդավոր լինելը: Եվ մեր պաշտոնական բլոգում տեղադրել էին մի ձայնագրություն, որտեղ ՌԵՄԱ աղանդի հովիվը փաստում է Արմինկայի <<ռեամայական>> լինելը: Այնուհետև yerevannews.am-ը իր կայքում մի լուսանկար էր տեղադրել, որը գտել էր «Ռեմա» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Կարեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ պարզ երևում է Արսեն Գրիգորյանի, Ռեփեր Համոյի և նրա կնոջ մասնակցությունը Ռեամ աղանդին: Այս ամենից հասկանում ենք, որ Միացյալ Երիտասարդական Լիգայի հրապարակած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

տեսանյութը` ATV հեռուստաընկերության youtube-յան էջից

Նոր աղանդը դեմ է ընտանեկան արժեքներին(Լուսանկարեր)

Միացյալ Երիտասարդական Լիգա-ն առավոտյան ստացավ մի շարք զանգեր, որ Երևանի փողոցներում, բաժանվում են կասկածելի թռուցիկներ: Թռուցիկները բաժանվել են Երևանի շատ տարածքներում` մասնավորապես բուհերի մոտ և օպերայում: Շտապեցինք պարզել թե ինչ բովանդակութամբ թռուցիկներ են բաժանվում ամբողջ քաղաքում: Երբ տեսանք, որ թռուցիկի մեջ մարդկանց հրավիրում են Կոնգրես հյուրանոց, <<ինչպես փոխել կյանքը ԴԵՊԻ ԼԱՎԸ>> վերնագով սեմինարին մասնակցելու, նախաձեռնեցինք մասնակցել և պարզել թե արդյոք, որ կազմակերպութունն է կազմակերպել և ինչ է <<քարոզում>>: Ներկա գտնվեցինք այդ սեմինարին, որին մասնակցում էին մեծամասամբ ռուսներ, ինչպես նաև հայ երիտասարդներ, որոնք հավատալով ու խաբվելով տռուցիկներին եկել էին այդ սեմինարին` երաժշտություն լսելու: Սեմինարը սկսվեց ռոք երաժշտությամբ և Հիսուս Քրիստոսի մասին երգերով: Այդ տեսանյութերը շուտով կրապարակվի: Մենք այդ ժամանակ հասկացանք, որ Հայաստան է գործել նոր աղանդ և փորձում է համակիրներ հավաքել:Աղանդի անդամները ջանասիրաբար փորձում էին թաքցնել իրենց կրոնական կառույցի անունը, սակայն ՄԵԼ-ը այնուամենայնիվ իմացավ, որն է` <<Дом горшечника>>: Մասնակիցները հասկանալով, որ դա ինչ որ աղանդի քարոզ է, սկսեցին հեռանալ սեմինարից: Հեռանալու ժամանակ մեզ առաջարկեցին նաև մասնակցել բոլոր սեմինարներին: Փաստորեն Հայաստան ներթափանցաց անհայտ աղանդը այնքան ֆինանսաորում ունի, որ իրենց հավաքների բացումը Կոնգրես հյուրանոցում են անում:
Կոնգրես հյուրանոցի մոտ կանգնած ռուս երիտասարդը փորձում էր բոլորին շփոթեցնել, ասելով, որ սա ռուսական երաժշտություն է: Քարոզից պարզ դարձավ, որ այդ աղանդը դեմ է ընտանեկան արժեքներին:


Վանաձորում աղանդավորական կազմակերպության անօրինական հավաքույթ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Վերջերս աղանդավորական տարբեր կազմակերպություններ և իրենց անդամները սկսել են ագրեսիվ պահվածք ցուցաբերել Միացյալ Երիտասարդական Լիգայի անդամների հանդեպ, դա է վկայում հարձակումները, տարբեր մեկնաբանությունները:
Նույնիսկ Կյանքի խոսք աղանդի մամուլի պատասխանատուն հայտարարեց, իբրև ՄԵԼ-ը ապատեղեկատվության հիման վրա է գործում, սակայն ի զարմանս այդ անձի, ՄԵԼ-ը ունի բազմաթիվ փաստեր տարբեր կառույցների, այդ թվում Կյանքի խոսքի դեմ: Օրինակ, դեռևս մեկ տարի առաջ հունիսի 1-ին, օղակաձև այգու` 9-րդ հրաշալիք սրճարանի հարևանությամբ, Կյանքի խոսք աղանդը անցկացրել էր երեխաններին նվիրված միջոցառում, որը Երևանի քաղաքապետարանի կողմից թույլատրված չէր: Որի ժամանակ բաժանվում էին սկավառակներ, որոնք պարունակում էին Կյանքի խոսքի քարոզները:
ՄԵԼ-ը ներկայացնում է նաև մի այլ փաստ, որը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկում, Ավետարանական Հավատքի քրիստոնեաներ անվանումը ունեցող աղանդը անցկացրել է հրապարակային հավաք, որը ըստ ՄԵԼ-ին հասած տեղեկությունների, ևս արտոնված չի եղել Վանաձորի քաղաքապետարանի կողմից, հետևաբար թե այս թե Կյանքի խոսքի դեպքերը օրենքի շրջանակներից դուրս են («ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենք, հոդված 7-ի "գ" կետ):

Ազգային եկեղեցին` Հայ Առաքելական Եկեղեցին, դավաճանողը կդավաճանի նաև իր ազգին, իր երկրին և իր ընտանիքին


ՀՀ-ում գործող, գրանցված և գրանցում չունեցող կրոնական կառռույցներ իրենց համարում են քույր եկեղեցի Հայ Առաքելական Եկեղեցուն, սակայն ստիպողաբար, խաբեությամբ և այլ ճանապարհներով Հայ Առաքելական Եկեղեցուց հետևորդներ են փախցնում, որը անում է միայն դավաճան հանդիսացող կառույցը կամ անձը:
Աղանդավորական կառույցները իրենց համարում են տուժող կողմ, փոքրամասնություն և առաջ տանում իրենց ազգաքայքան գործունեությունը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հեռացնում իրական Քրիստոնեաների, վերացնում ընտանիքներում առողջ մտածելակերպը և մթնոլորտը:
Մկրտվելով Հայ Առաքելական Եկեղեցում, դեռևս չի նշանակում, որ աղանդավորներ չեն, շատերը մկրտված լինելով հանդերձ դառնում են աղանդավոր, այսինքն դավաճանում սեփական, ազգային եկեղեցին:
Ազգային եկեղեցին, դա ոչ միայն այն կառույցն է, որտեղ մասնակցում ենք տարբեր արարողությունների` մկրտություն, հարսանիք և այլն, պատարագներ, մոմավառություն, այլ նաև եկեղեցին դա մենք ենք` ժողովուրդը: Ազգային եկեղեցին դա նաև ազգի դիմագիծն է, մշակույթը, սրբությունը: Ազգային եկեղեցու շնորհիվ հայ տեսակը պահանվել է թե թուքրական, թե պարսկական լծի տակ գտնված ժամանակ և ասյօր բազմաբովազնդակ անուններ կրող, իրենց ավետարանական հավատքի եկեղեցի համարող աղանդներ իրենց հովիվների և հովանավոր կառույցների ջանքերի շնորհիվ, ստիպում են հայ հասարակության հոգեկան, ֆինանսական և այլ խնդիրներ ունեցող հատվածին և փառամոլությամբ տառապող բազմաթիվ բիզնեսմեններին և էժանագին երգերի, ֆիլմերի հեղինակներին, դերասաններին ստիպում են դավաճանել իրենց ազգայինը:
Ազգային եկեղեցին` Հայ Առաքելական Եկեղեցին, դավաճանողը կդավաճանի նաև իր ազգին, իր երկրին և իր ընտանիքին, որն էլ ամենագլխավոր խնդիրն է:

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյան

Կյանք խոսք աղանդի ու ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ տարբերությունները


Շատ մարդիկ անտեղյակ են և չգիտեն թե ինչով է տարբերվում Կյանքի խոսք աղանդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց:
Նրանք մերժում են Մյուռոնը :
Նրանք մերժում են նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ:
Նրանք մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները:
Նրանք մերժում են սրբերի բարեխոսությունը, մերժում են սրբազան ավանույթը: 

Խոսքը բնականաբար <<Կյանքի խոսք>> աղանդի մասին է: <<Կյանքի խոսք>> աղանդը համարվում է տոտալիտար, այսինքն` քայքայիչ գործունեություն ծավալող մի կազմակերպություն, որը վտանգում է մարդու և հասարակության հոգևոր առողջությունը: 
Այսօր շատերն են հարցնում, թե ինչո՞ւ է աղանդ համարվում, չէ՞ որ նույն բանն է քարոզում, ինչ Հայ եկեղեցին: Քարոզում է սեր, առաքինություն, բարություն և այլն: Այս հարցին ի պատասխան առաջանում է մեկ այլ` պարզ տրամաբանական հարց. <<Իսկ չարը, որ գալիս է, ասո՞ւմ է ես չարն եմ, սատանան, հետևեք ինձ>>, թե՞ ներկայանում է, որպես սուրբ, բարի, առաքինի: Բնական է, որ պիտի ասեն մենք նույն բանն ենք քարոզում, ոչ մի բանով չենք տարբերվում հայ եկեղեցուց: Ուրեմն հարց տանք. <<Եթե նույնն եք, ապա ինչո՞ւ միասին չեք, ինչո՞ւ եք առանձին գործում, ինչո՞ւ եք վերամկրտում հայ եկեղեցում մկրտվածին>>:
Հաճախ ենք լսում այսպիսի արդարացում. <<Մենք ընդունում ենք Սուրբ Երրորդությունը և եթե ընդունում ենք այն, ապա աղանդ չենք>>: Մարդիկ զարմանում են. <<Մի՞թե Սբ. Երրորդությունը ընդունողին կասեն աղանդավոր, սա անտեղյակություն է, կամ էլ չգիտեն եկեղեցու պատմությունը>>: Ի դեպ, սկսենք պատմությունից ու հասկանանք, թե ո՞վ չգիտի կամ չի ուզում իմանալ պատմությունը:
Ավետարանը վկայում է, որ Քրիստոս իշխանություն տվեց իր աշակերտներին մեղքերին թողություն տալու, բժշկելու և մկրտելու: Շատ կարևոր փաստ է, իշխանություն տրվեց բացառապես ձեռնադրությամբ և միայն առաքյալներին: Ավետարանում չկա ոչ մի դեպք, երբ մարդը դառնում է քարոզիչ կամ հովիվ` առանց ձեռնադրության: Քրիստոս իր աշակերտներին ձեռնադրեց, աշակերտներն էլ իրենց հերթին ձեռնադրեցին սարկավագների, երեցների ու հովիվների :Այդ նույն իշխանությունը առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին, այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը: Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը:
Ոմանք հիշում են Պողոս առաքյալին և մատնացույց անում, թե ինչպես Պողոսը տեսիլք տեսավ ու տեսիլքով դարձավ առաքյալ, սակայն Գործ Առաքելոցի տվյալ հատվածը ուշադիր և մինչև վերջ կարդալու դեպքում, տեսնում ենք, որ Պողոսը ձեռնադրվեց Անանիա առաքյալի կողմից : Բոլոր աղանդների հիմնադիրները <<տեսիլքով>> են ստանում իրենց <<կոչումն>> ու <<իշխանությունը>> ի տարբերություն ավետարանական վերոհիշյալ սկզբունքի, հանդես գալով պարզապես ինքնակոչ քարոզիչներ, ովքեր ոչ մի իշխանություն էլ չեն ստացել, ինչը պահանջում է ուղղափառ դավանանքը: Սա արդեն լուրջ պատճառ է նրանց աղանդ համարելու:
Ասում են` մենք ընդունում ենք Սբ. Երրորդությունը: Սատանան էլ է ընդունում Ս. Երրորդությունը, նա գիտի, որ այն կա, հետո՞ ինչ: Ասել, թե ես ընդունում եմ Սբ. Երրորդությունը, նշանակում է ոչինչ չասել, քանի որ այսքանը բավական չէ: Սբ. Երրոդությունը ոչ թե պետք է ընդունել, այլ դավանել, ճանաչել ըստ Ս. Գրքի հայտնությունների, այլ ոչ թե սեփական <<հայտնությունը>> հորինել, ինչպես անում են <<Կյանքի խոսք>> աղանդում: Խոսքը լեզվախոսության մասին է, ինչն ամբողջությամբ հակառակ է Ավետարանական ուսուցումներին և ուղղափառ դավանանքին: Ավետարանն ասում է, որ Աստված Ինքն է տալիս շնորհներ, այնպիսի շնորհներ, ինչպիսիք Ինքն է կամենում, սակայն <<Կյանքի խոսքի>> հետևորդները անպայման Աստծո առաջ պայման են դնում, թե ինձ լեզուներով խոսելու շնորհը տուր, քանի որ ըստ իրենց, եթե դու լեզուներ չես խոսում, ապա Սբ. Հոգի չունես: Սա էլ լուրջ հիմք է ասելու, որ Ս. Երրորդությունը ընդունում են այնպես, ինչպես իրենց է հարմար, այլ կերպ` ինչպես սատանան է ընդունում: Ի դեպ, <<Կյանքի խոսք>> աղանդը հայտարարում է, որ գործում է բաց ու թափանցիկ, սակայն իրենց եթերներին հետևելով երբեք չես տեսնի, թե ինչպես են էքստազի մեջ ընկած լեզվախոսությամբ բարբաջում, սա թաքցնում են հասարակությունից: 
1.<<Կայնքի խոսք>> աղանդը մերժում է Մյուռոնը,
2.Այս կազմակերպությունը մերժում է նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ: Վերնատունը եղավ առաջին եկեղեցի-մատուռը, ուր հավաքվում էին առաքյալները: 
3.Այս կազմակերպությունում մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները: 
4. Մերժում են սրբերի բարեխոսությունը: Մերժում են սրբազան ավանույթը, ինչի մասին վկայում է Պողոս առաքյալը , ասելով, որ ավանդույթը սուրբ պահեք: 
Կարելի է այս շարքը շարունակել, սակայն այսքանը բավական է ցույց տալու համար, որ իրականում <<Կյանքի խոսքը>> տարբեր է Հայ եկեղեցուց և այդ տարբերության արդյունքում համարվում է աղանդ, այսինքն շեղված ճշմարիտ ուղղուց:
Քրիստոսի եկեղեցու ճշմարտությունը առաքելական դավանանքի մեջ է: Եկեղեցին հաստատեց Քրիստոս և Իր առաքյալները շարունակեցին այդ նվիրական առաքելությունը: <<Կյանքի խոսք>> աղանդը ոչ մի կապ չունի առաքյալների հետ: Ո՞վ է ստեղծել այդ <<եկեղեցին>>… Քրիստոսի առաքյալնե՞րը. բնականաբար` ոչ, սովորական մարդի՞կ. այո: Եթե այդպես է, եկեք վաղը ես և դուք մի եկեղեցի <<բացենք>>, նույն Աստվածաշնչով, դավանանքով, Սբ. Երրորդության <<հավատքով>>, ի՞նչն է մեզ խանգարում նման եկեղեցի բացել: Ասել, որ ես Սբ. Երրորդությունն ընդունում եմ, Աստվածաշունչը` կարդում, աղոթում և այլն, դեռ բավական չէ, իսկ ինչպե՞ս ենք փրկվելու, Քրիստոսին իբրև Փրկիչ ընդունելո՞վ, բնականբար` ոչ. դա շատ միամիտ է ասված: Իսկ ո՞ւր մնացին հաղորդությունը, ապաշխարությունը, խոստովանությունը, եկեղեցու յոթ խորհուրդները, որոնք հենց Քրիստոս է հաստատել, Սրբազան ավանդույթը, որ Պողոս առաքյալը պատգամում է սրբորեն պահել:
Պարզապես աղանդներում հեշտ է փրկվել. <<ընդունիր Քրիստոսին քեզ փրկիչ, դու արդեն սուրբ ես>>: Սա է, որ հակասում է Ավետարանին, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավելի դժվար ճանապարհ է առաջարկում (անկեղծ ու գիտակցված ապաշխարություն, զղջում, խոստովանություն, պահեցողություն, աղոթք և այս ամենով լուսավորված ու իմաստավորված քրիստոնեական կենցաղ), որը գուցե ամեն մարդու համար չէ, <<կանչվածները շատ են, բայց ընտրյալները սակավ>> (Մատթ. 20:16):

Հայտնի աղանդավորները

Միացյալ Երիտասարդական Լիգան ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում հայտնի անձինք (շոու-բիզնես, հեռուստատեսության աշխատակիցներ, դերասաններ, լրագրողներ), անմիջական կապ ունեն այս կամ այն աղանդի հետ:
ՄԵԼ-ը վերոնշյալ անձանցից շատերի մասին ունի նաև անհերքելի փաստեր, որ հանդիսանում են աղանդավորներ:
ՄԵԼ-ը տեղեկացնում է, որ Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունների անդամներ են հանդիսանում 100-ից ավել հայտնի մարդիկ, որոնց անունները ևս հրապարակելու ենք:

1.Ալինա Մարտիրոսյան, հայտնի է Արմենիա Հ/Ը եղբայրներ հեռուստասերիալից (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

2. Արմինե Նահապետյան, երգչուհի (ըստ տեղեկությունների` Ռեմա աղանդ)
3. Գարիկ Պապոյան, Վիտամին ակումբ (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

4. Չարենց, Վիտամին ակումբ (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

5. Էմմի, Երգչուհի (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

6. Անդրե, Երգիչ (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

7. Տիգրան Ներսիսյան, դերասան, (ըստ տեղեկությունների` <<Հայ ավետարանչական եկեղեցի>> աղանդ)

8. Աննա Էլբակյան, Դերասան  (ըստ տեղեկությունների` <<Հայ ավետարանչական եկեղեցի>> աղանդ)

9. Գոռ Սուջյան, երգիչ (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

10. Սոս Ջանիբեկյան, դերասան (ըստ տեղեկությունների` <<Հայ ավետարանչական եկեղեցի>> աղանդ)


11. Սոֆի Մխեյան, երգչուհի (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

12. Անուշիկ Ալավերդյան, երգչուհի (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

13. Արսեն Գրիգորյան, երգիչ, դերասան (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

14. Կարեն Բաբաջանյան, դերասան, 32 ատամ ակումբ (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

15. Շողեր Գրիգորյան, դերասանուհի, Քույր հ/ս (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

16. Հովհաննես Ազոյան, դերասան (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

17. Վահագն Գրիգորյան, 32 ատամ ակումբ (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

18. Ռեփեր Համո, երգիչ, դերասան (ըստ տեղեկությունների` <<Հայ ավետարանչական եկեղեցի>> աղանդ)

19. Լիկա Էլբակյան, դերասանուհի (ըստ տեղեկությունների` <<Հայ ավետարանչական եկեղեցի>> աղանդ)

20. Արա Գևորգյան, դերասան (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

21. Վաչե Թովմասյան, Վիտամին ակումբ (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

22. Գոռ Վարդանյան, Դերասան, մարզիկ, կարատեիստ (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

23. Հրագ Սիմոնյան, ռեփեր, (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

24. Քրիստինե Հովակիմյան, պարուսույց, Պարիր թե կարող ես նախագիծ (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)

25.Նարեկ Ղափլանյան, դերասան (ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ)