Միացյալ Երիտասարդական Լիգա

Պայքար աղանդների դեմ

Ստորագրահավաք-ակցիա

Միացյալ Երիտասարդական Լիգա և ՄԵՆՔ շարժումները համատեղ կազմակերպել էին ստորագրահավաք-ակցիա:

Մամուլի ասուլիս

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի և Կոմիտաս Վարդապետի համատեղ ասուլիսը Ընտանիք աղանդի վերաբերյալ:

ՀՀ-ում գործող աղանդներ

Միացյալ Երիտասարդական Լիգան ներկայացնում է ՀՀ-ում գործող գրանցված և չգրանցված աղանդները

Միացյալ Երիտասարդական Լիգա

ՄԵԼ բոլոր գործողությունները

Показаны сообщения с ярлыком Սևակ Հովհաննիսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սևակ Հովհաննիսյան. Показать все сообщения

Ազգային եկեղեցին` Հայ Առաքելական Եկեղեցին, դավաճանողը կդավաճանի նաև իր ազգին, իր երկրին և իր ընտանիքին


ՀՀ-ում գործող, գրանցված և գրանցում չունեցող կրոնական կառռույցներ իրենց համարում են քույր եկեղեցի Հայ Առաքելական Եկեղեցուն, սակայն ստիպողաբար, խաբեությամբ և այլ ճանապարհներով Հայ Առաքելական Եկեղեցուց հետևորդներ են փախցնում, որը անում է միայն դավաճան հանդիսացող կառույցը կամ անձը:
Աղանդավորական կառույցները իրենց համարում են տուժող կողմ, փոքրամասնություն և առաջ տանում իրենց ազգաքայքան գործունեությունը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հեռացնում իրական Քրիստոնեաների, վերացնում ընտանիքներում առողջ մտածելակերպը և մթնոլորտը:
Մկրտվելով Հայ Առաքելական Եկեղեցում, դեռևս չի նշանակում, որ աղանդավորներ չեն, շատերը մկրտված լինելով հանդերձ դառնում են աղանդավոր, այսինքն դավաճանում սեփական, ազգային եկեղեցին:
Ազգային եկեղեցին, դա ոչ միայն այն կառույցն է, որտեղ մասնակցում ենք տարբեր արարողությունների` մկրտություն, հարսանիք և այլն, պատարագներ, մոմավառություն, այլ նաև եկեղեցին դա մենք ենք` ժողովուրդը: Ազգային եկեղեցին դա նաև ազգի դիմագիծն է, մշակույթը, սրբությունը: Ազգային եկեղեցու շնորհիվ հայ տեսակը պահանվել է թե թուքրական, թե պարսկական լծի տակ գտնված ժամանակ և ասյօր բազմաբովազնդակ անուններ կրող, իրենց ավետարանական հավատքի եկեղեցի համարող աղանդներ իրենց հովիվների և հովանավոր կառույցների ջանքերի շնորհիվ, ստիպում են հայ հասարակության հոգեկան, ֆինանսական և այլ խնդիրներ ունեցող հատվածին և փառամոլությամբ տառապող բազմաթիվ բիզնեսմեններին և էժանագին երգերի, ֆիլմերի հեղինակներին, դերասաններին ստիպում են դավաճանել իրենց ազգայինը:
Ազգային եկեղեցին` Հայ Առաքելական Եկեղեցին, դավաճանողը կդավաճանի նաև իր ազգին, իր երկրին և իր ընտանիքին, որն էլ ամենագլխավոր խնդիրն է:

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյան

Սևակ Հովհաննիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է


haynews.am լրատվական կայքը ստացել էր անստորագիր նամակ, որում նշված է եղել, թե իբր ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը և ՄԵՆՔ փոխնախագահ Սևան Աղաջանյանը միասին այցելել են ինչ որ աղանդի հավաքի և հանդիսանում են անհայտ աղանդի անդամներ: Նամակում մասնավորապես նշված էր, «Միացյալ երիտասարդական լիգայի» եւ «Մենք» երիտասարդական շարժման ղեկավարներն իրականում աղանդավոր են։
«Իրենց ակտիվ պայքարով (քայքայիչ աղանդերի դեմ)հայտնի Մենք երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանայնը և ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը պատկանում են ՀՀ-ում նոր թափանցած աղանդի() կրոնական կազմակերպության),որ միասին ներկայումս տեղեկություններ չունենք:Այսօր երեկոյան նրանց տեսել են այդ աղանդի հավաքույթի ժամանակ»:
Միացյալ Երիտասարդական Լիգան պաշտոնապես հայտարարում է, որ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, բացի այդ Սևակ Հովհաննիսյանը հայտնի է իր հակաաղանդավորական գործունեությամբ և նման հայտարարություն տարածողը փորձ է կատարում կանգնեցնել ՄԵԼ-ին, որը չի ստացվելու:
ՄԵԼ-ը և իր ողջ անդամները պայքարում են հանուն Հայ Առաքելական Եկեղեցու, ընդդեմ բոլոր քայքայիչ աղանդների:
ՄԵԼ-ը կոչ է անում նման ապատեղեկատվություն տարածողներին, որ զբաղվեն առավել օգտակար գործով, քանի որ արդեն պարզ հասկանալի է թե ինչ նպատակով է նման հեյրուրանք տարածվում:
Միացյալ Երիտասարդական Լիգան ՀՀ-ում միակ կազմակերպությունն է, որը իրոք պայքարում է բոլոր քայքայիչ աղանդների դեմ և ցանկացած խոստում տրված ՄԵԼ-ի կողմից հանրությանը կատարվում և կատարվելու է:

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎՐԱ


Մոտ 30 րոպե առաջ Զեյթունում հարձակում է տեղի ունեցել Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա:
Հարձակվողները եղել են 5 հոգի, որոնք քաշքել են Ս. Հովհաննիսյանին, որի արդյունքում պատռել են վերնաշապիկը, մի քանի հարված հացրել Սևակ Հովհաննիսյանի դեմքին և որովայնի հատվածում:
Հիշեցնենք, որ Միացյալ Երիտասարդական Լիգայի ղեկավարի վրա այս հարձակումը առաջինը չէ:
Առաջին անգամ Սևակ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանություն, որի արդյունքում նրան են տվել ոստիկանի հեռախոսահամար, որպեսզի նման բան կրկնվելու դեպքում զանգահարի վերոնշյալ ոստիկանին:
Հաշվի առնելով, որ այդ ոստիկանի հեռախոսահամարը չի եղել Սևակ Հովհաննիսյանի մոտ, ինչպես նաև իրավիճակից դուրս գալով չի կարողացել ձեռքը տանել գրպանը և օգտվել հեռախոսից, այդ իսկ պատճառով չի կարողացել զանգ կատարել ոստիկանին:
Տեղեկացնենք, որ վերջին շրջանում Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը աննախադեպ պայքար է սկսել աղանդների դեմ, որի շրջանակներում Սևակ Հովհաննիսյանը հրապարակել է մի քանի աղանդների գոյության մասին, որն էլ կարող էր շարժառիթ հանդիսանալ Սևակ Հովհաննիսյանի դեմ հարձակման:
Հիշեցնենք նաև այն, որ մեկ տարի առաջ ՄԵԼ-ի կողմից բացահայտված Խորան աղանդի ղեկավարը անձամբ սպառնալիքներ էր հնչեցրել Սևակ Հովհաննիսյանի հանդեպ, որը ձայնագրվել էր:
Երեկ ՄԵԼ-ը հրապարակել էր, որ ՀՀ-ում գրանցված և գործող աղանդներից մեկը սկսել է օգտագործել հանրահայտ խաբեբա Բեննի Հիննի քարոզները, ով իբրև հայտնի է ավետարանական եկեղեցու հովիվ, ով մտախավարման է հասցնում տարբեր մարդկանց, բուժում շատ հիվանդություններ:
Այդ անձնավորության <<քարոզներից>> հենց Խորան աղանդն է օգտվում, որի մասին ՄԵԼ-ը ունի անհերքելի ապացույցներ:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժման համանախագահ Սևակ Հովհաննիսյանին բարեբախտաբար շատ բան չի պատահել, մի քանի քերծվածք, որոնց համար այդ անձնավորությունները և պատվիրատուները պատասխան են տալու:

Գրիգոր Դանիելյան. «Բոլոր քայքայիչ աղանդներին ես համարում եմ Սատանայի վկաներ»


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> և <<ՄԵՆՔ>> երիտասարդական շարժումները Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին համատեղ ստորագրահավաք-ակցիա, որին մասնակցում էր նաև սիրված և ճանաչված դերասան Գրիգոր Դանիելյանը, ով ոչ միայն դեմ է աղանդներին, նաև իր հնարավորությունների շրջանակներում ակտիվ պայքարում է:
Բացառիկ հարցազրույց Հյուսիսային պողոտայում, որը վարել է nyut.am կայքի լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Անցյալ շաբաթավերջին «Քայքայիչ աղանդներն արհեստածին ուսմունք են` մարդկանց ոչխարի հոտի նման հպատակեցնելու նպատակով» վերտառությամբ մեր հրապարակմամբ (http://nyut.am/archives/51776) անդրադարձել էինք Հայաստանում այդ աղանդների գործունեության դեմ Երևանի Հյուսիսային պողոտայում «Միացյալ երիտասարդական լիգա» և «Մենք» երիտասարդական շարժումների նախաձեռնած ստորագրահավաք-ակցիային:
Հայաստանում քայքայիչ աղանդների գործունեությունը լրջագույն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, մինչդեռ պետական համապատասխան մարմինների կողմից նրանց գործունեությունը գրեթե չի վերահսկվում: Մեզ հետ զրույցում ընդգծելով այս իրողությունը, «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանն ասաց.
«Օրինակ, Հայաստանում գործող «Մեծ շնորհք» աղանդը, որի ղեկավարները բոլորին հայտնի «Կրակ Հիսուսի անունից» արտահայտությունն անող Պողոսյան եղբայրներն են, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ֆինանսավորվում են Թուրքիայից, իսկ Թուրքիան Հայաստանի համար թշնամի երկիր է: Այս փաստն արդեն իսկ ազգային անվտանգության խնդիր է: Բացի այդ, հայտնի է, որ բոլոր աղանդներն էլ ֆինանսավորվում են արտասահմանից, ինչը նշանակում է, որ աղանդավորները ծառայում կամ հետագայում ծառայելու են իրենց ֆինանսավորող կառույցներին: Իսկ մեր պատկան մարմիններն աղանդների հակաազգային, որոշ դեպքերում նաև հակաօրինական գործունեության նկատմամբ, ցավոք, ոչ մի քայլ չեն կատարել, հակառակը` բացասական վերաբերմունք են դրսևորել աղանդների դեմ մեր պայքարի նկատմամբ»:
Սևակ Հովհաննիսյանի հավաստմամբ, չնայած ինքը հայտարարել է իր հանդեպ եղած սպառնալիքների, ինչպես նաև հարձակման վերաբերյալ, ոստիկանություն դիմում ներկայացվել է, սակայն առ այսօր ոչ «Խորան» աղանդի ղեկավար Հրաչյա Խաչատրյանն է ձերբակալվել, ոչ էլ նրա ղեկավարած աղանդի գործունեությունն է կասեցվել:
«Ես մեկ անգամ ևս բարձրաձայնում եմ այս մասին, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեմ նշածս փաստի վրա,- ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահը:- Իսպանիայում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ վերջին շրջանում զանգահարում են, խնդրում, որ օգնենք իրենց: Այդ աղանդը Հայաստանում էլ է գործում, Իսպանիայում էլ, Հրաչյա Խաչատրյանն այնտեղ է բնակվում»:
Դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Yere1» («Երևան») նախագծի սցենարիստ Գրիգոր Դանիելյանը ևս այն համոզման է, որ քայքայիչ աղանդների գործունեությունը շատ բացասաբար է անդրադառնում մեր ազգի վրա, և կարող է հանգեցնել մեր ազգի պառակտման: Մեզ հետ զրույցում այս միտքն արտահայտելով, նա շարունակեց.
«Ես վստահ կարող եմ ասել, որ այդպիսի հետևանք է ունենալու: Աղանդների վտանգավոր ազդեցությունից խուսափելու համար մեր ժողովուրդն իսկապես պետք է հավատա Աստծուն և հետևորդը լինի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, որը երկար դարերի ընթացքում անուրանալի ավանդ ունի մեր ազգապահպանման գործում: Մեր եկեղեցուն թողած, ասենք, 50 կամ 100 տարվա պատմություն ունեցող այս կամ այն աղանդին հետևելը սխալ է: Ավելին. աղանդավորներն ինչ-որ մի առանձնատան համար ասում են, որ սա մեր եկեղեցին է, սակայն եկեղեցին, ֆիզիկայի ոլորտում նոր բացահայտումների համաձայն, մի կառույց է, որը մարդուն առավելագույն ձևով կապում է Աստծո հետ: Այդ գմբեթն իզուր չի սարքված, այն էներգիան, որը գմբեթի միջոցով ուղարկվում է առ Աստված, չի կարող որևէ քառակուսի կամ տնանման կառույցի միջոցով հաղորդվել, որքան էլ նրանք այդ կառույցը եկեղեցի անվանեն: Բոլոր քայքայիչ աղանդներին ես համարում եմ Սատանայի վկաներ: Նրանք Հայաստանում ամենախոցելի թիրախային խումբն են ընտրել` սոցիալական ծանր վիճակում գտնվողների, մարդկանց, որոնք դժվարին վիճակում են գտնվում, տեղեկացված չեն այդ աղանդների պատմությանը, իրական գործունեությանը և նպատակներին: Շատ վատ է, որ հոգևոր առումով գրեթե համատարած անգրագիտություն է, մարդիկ ուղղակի ծանոթ չլինելով Աստվածաշնչին, չիմանալով մեր հավատքի մասին, քրիստոնեության պատմության մասին, ինչ-որ մեկին լսելով, գնում են նրա հետևից: Սա հենց իրազեկված չլինելու և անգրագիտության արդյունք է»:
Գրիգոր Դանիելյանի հավաստմամբ, ինքը դիտել է հենց աղանդների պատրաստած տեսանյութերը և փորձել է հասկանալ, թե նրանք ինչպես են աշխատում մարդկանց զոմբիացնել, ինչը նրանց մոտ փայլուն է ստացվում:
«Այսօր, որ մենք կանգուն ենք, Քրիստոնեության, մեր հավատքի շնորհիվ է, թող աղանդների հետևից գնացող մեր ժողովրդի մի մասը չմոռանա սա և քայլի առ Աստված ճիշտ ճանապարհով: Հակառակ պարագայում ես չէ, որ պետք է ասեմ հետևանքների մասին, Աստված է դատավորը»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:


Ահազանգ. Հայաստանում տարածվում է նոր աղանդ` ԸՆՏԱՆԻՔ



Հայաստան է ներթափանցել նոր աղանդ, որը քարոզում է ազատ սեքս` դրա տարբեր այլանդակ դրսևորումներով` միասեռականություն, արյունապղծություն և այլն: Առկա տեղեկությունների համաձայն` նշված աղանդն իր գործունեությունը ծավալում է Երևանում և Արտաշատում, անդամների քանակով դեռ մեծաթիվ չեն: Հիմնականում այս առնչությամբ էր «Նոյյան տապան» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսը:
«Բավականին ժամանակ է արդեն, այսինքն` անկախությունից կամ նույնիսկ երկրաշարժից հետո, ինչ տարաբնույթ աղանդավորական շարժումներ հայտնվեցին Հայաստանում, և օգտվելով հայ ժողովրդի ծանր տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակից, փորձեցին «փրկչի» կերպարի մեջ մտնելով, մեր ժողովրդին պառակտել,- ասաց մամուլի ակումբի հյուրերից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:- Եթե այսօր նկատի ունենանք, որ 215-ից ավելի աղանդավորական շարժումներ իրենց տարաբնույթ կառույցներով գործում են Հայաստանում, սա ինքնին խոսում է այն մասին, որ հայ ժողովրդին բաժանել են 215 տարաբնույթ մասնիկների մեջ: Ամենավերջինը, որ ներմուծվել է Հայաստան, կոչվում է «Քրիստոնեական միջազգային ընտանիք», որի հիմնադիրը եղել է ամերիկացի Դեյվիդ Բերգը: Այդ աղանդը փորձում է տեղ գտնել Հայաստանում, նրա քարոզչության հիմնական ուղղությունը քրիստոնեության անվան տակ միասեռականությունն է, արյունապղծությունը, այսինքն, երբ քարոզվում են այդ սրբապղծությունները` մոր հարաբերությունը տղայի հետ, հոր հարաբերությունն աղջկա հետ, և քրոջ հարաբերությունը եղբոր հետ, նաև քարոզվում է մանկապղծություն (պեդոֆիլիա), բացի դրանցից, ինչ-որ տեղ խրախուսվում է նաև ինքնասպանությունը»:
Հոգևորականը մի հռետորական հարց տվեց` երբ որևէ աղանդ մտնում է Հայաստան, հօգուտ ո՞ւմ է գործում, ապա հավելեց, որ երբ ծանոթանում ենք նման երևույթներին, պարզ է դառնում, որ հանուն մեր ազգային շահի և պետական շահի չեն գործում, որովհետև, որպես օրենք, որևէ աղանդավորական շարժման մեջ ազգայինի գաղափար չկա, կա իբրև թե փրկության գաղափար, բայց, չգիտես ինչու, այդ «փրկությունը» միշտ ժողովրդի պառակտման միջոցով է:
«Հետևաբար,- շարունակեց հայր Կոմիտասը,- եթե հայ ենք, եթե ոչ միայն «յան» ազգանունը կրողներ ենք, այլ իրապես, գիտակցությամբ, արյամբ և ոգով հայ ենք, պետք է լինենք մտահոգ այն բոլոր անբարոյական երևույթների նկատմամբ, որոնք պառակտում, քայքայում են մեր հավաքական կերպարը: Մարկոս Աուրեսի մի խոսքը կա` եթե ուզում ես երկիրը կործանել, նրա երիտասարդության մեջ անբարոյականություն սերմանիր: Ես տեսնում եմ, որ այսօր իբրև թե կրոնական արժեքների քարոզման անվան տակ պառակտվում է հայկական հավաքականությունը` հիմքը դնելու համար Հայաստան պետական կառույցի քայքայմանը և վերացմանը, որը մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի մտահոգության նյութ»:
Մամուլի ակումբի հյուրը նշելով, որ ամեն անգամ դրսից են գալիս այդ կեղծ հովիվները, հավելեց, որ նրանք մեզ փորձում են ոչ թե բանական արարածների, այլ խոտակեր ոչխարների տեղ դնել` տանելու համար այնտեղ, ուր իրենք են ուզում: Սա անթույլատրելի է, և մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի խնդիր, որովհետև մարդը կորցնելով իր բարոյականությունը, կորցնում է ամեն ինչը: Նախ, ընտանիքի գաղափարն է վերացվում, իսկ եթե չկա ընտանիք, նշանակում է` գոյություն չունեն նաև ազգություն և պետականություն:
Մամուլի ակումբի մյուս հյուրը` Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, տեղեկացրեց, որ Հայաստան նոր թափանցած այդ աղանդն ունի մի քանի անուն, մեր երկիր է մտել «Քրիստոնեական միջազգային ընտանիք» անվամբ, բայց հայտնի է նաև «Աստծո երեխաներ», «Ընտանիք» և մի շարք այլ անուններով:
«Օրինակ, Ուկրաինայում եղել է դեպք հենց հայի կողմից, երբ ինքնասպանություն է գործել մեր հայը, նախևառաջ, սպանելով իր կնոջը և քրոջը, այդ աղանդի անդամ լինելով հանդերձ»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:
Վերջինս նշված աղանդի անդամների հետ պատահաբար ծանոթացել է Երևանում, Հանրապետության հրապարակի մոտ, Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարանում, երբ լսելով նրանց խոսակցությունը, մոտեցել և զրուցել է «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կոչվածի անդամների հետ: Այդ զրույցի ընթացքում էլ նրանք հայտարարել են, որ Աստված գլխավոր կավատն է: