Բացառիկ հարցազրույց Հյուսիսային պողոտայում, որը վարել է nyut.am կայքի լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Անցյալ շաբաթավերջին «Քայքայիչ աղանդներն արհեստածին ուսմունք են` մարդկանց ոչխարի հոտի նման հպատակեցնելու նպատակով» վերտառությամբ մեր հրապարակմամբ (http://nyut.am/archives/51776) անդրադարձել էինք Հայաստանում այդ աղանդների գործունեության դեմ Երևանի Հյուսիսային պողոտայում «Միացյալ երիտասարդական լիգա» և «Մենք» երիտասարդական շարժումների նախաձեռնած ստորագրահավաք-ակցիային:
Հայաստանում քայքայիչ աղանդների գործունեությունը լրջագույն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, մինչդեռ պետական համապատասխան մարմինների կողմից նրանց գործունեությունը գրեթե չի վերահսկվում: Մեզ հետ զրույցում ընդգծելով այս իրողությունը, «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանն ասաց.
«Օրինակ, Հայաստանում գործող «Մեծ շնորհք» աղանդը, որի ղեկավարները բոլորին հայտնի «Կրակ Հիսուսի անունից» արտահայտությունն անող Պողոսյան եղբայրներն են, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ֆինանսավորվում են Թուրքիայից, իսկ Թուրքիան Հայաստանի համար թշնամի երկիր է: Այս փաստն արդեն իսկ ազգային անվտանգության խնդիր է: Բացի այդ, հայտնի է, որ բոլոր աղանդներն էլ ֆինանսավորվում են արտասահմանից, ինչը նշանակում է, որ աղանդավորները ծառայում կամ հետագայում ծառայելու են իրենց ֆինանսավորող կառույցներին: Իսկ մեր պատկան մարմիններն աղանդների հակաազգային, որոշ դեպքերում նաև հակաօրինական գործունեության նկատմամբ, ցավոք, ոչ մի քայլ չեն կատարել, հակառակը` բացասական վերաբերմունք են դրսևորել աղանդների դեմ մեր պայքարի նկատմամբ»:
Սևակ Հովհաննիսյանի հավաստմամբ, չնայած ինքը հայտարարել է իր հանդեպ եղած սպառնալիքների, ինչպես նաև հարձակման վերաբերյալ, ոստիկանություն դիմում ներկայացվել է, սակայն առ այսօր ոչ «Խորան» աղանդի ղեկավար Հրաչյա Խաչատրյանն է ձերբակալվել, ոչ էլ նրա ղեկավարած աղանդի գործունեությունն է կասեցվել:
«Ես մեկ անգամ ևս բարձրաձայնում եմ այս մասին, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեմ նշածս փաստի վրա,- ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահը:- Իսպանիայում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ վերջին շրջանում զանգահարում են, խնդրում, որ օգնենք իրենց: Այդ աղանդը Հայաստանում էլ է գործում, Իսպանիայում էլ, Հրաչյա Խաչատրյանն այնտեղ է բնակվում»:
Դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Yere1» («Երևան») նախագծի սցենարիստ Գրիգոր Դանիելյանը ևս այն համոզման է, որ քայքայիչ աղանդների գործունեությունը շատ բացասաբար է անդրադառնում մեր ազգի վրա, և կարող է հանգեցնել մեր ազգի պառակտման: Մեզ հետ զրույցում այս միտքն արտահայտելով, նա շարունակեց.
«Ես վստահ կարող եմ ասել, որ այդպիսի հետևանք է ունենալու: Աղանդների վտանգավոր ազդեցությունից խուսափելու համար մեր ժողովուրդն իսկապես պետք է հավատա Աստծուն և հետևորդը լինի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, որը երկար դարերի ընթացքում անուրանալի ավանդ ունի մեր ազգապահպանման գործում: Մեր եկեղեցուն թողած, ասենք, 50 կամ 100 տարվա պատմություն ունեցող այս կամ այն աղանդին հետևելը սխալ է: Ավելին. աղանդավորներն ինչ-որ մի առանձնատան համար ասում են, որ սա մեր եկեղեցին է, սակայն եկեղեցին, ֆիզիկայի ոլորտում նոր բացահայտումների համաձայն, մի կառույց է, որը մարդուն առավելագույն ձևով կապում է Աստծո հետ: Այդ գմբեթն իզուր չի սարքված, այն էներգիան, որը գմբեթի միջոցով ուղարկվում է առ Աստված, չի կարող որևէ քառակուսի կամ տնանման կառույցի միջոցով հաղորդվել, որքան էլ նրանք այդ կառույցը եկեղեցի անվանեն: Բոլոր քայքայիչ աղանդներին ես համարում եմ Սատանայի վկաներ: Նրանք Հայաստանում ամենախոցելի թիրախային խումբն են ընտրել` սոցիալական ծանր վիճակում գտնվողների, մարդկանց, որոնք դժվարին վիճակում են գտնվում, տեղեկացված չեն այդ աղանդների պատմությանը, իրական գործունեությանը և նպատակներին: Շատ վատ է, որ հոգևոր առումով գրեթե համատարած անգրագիտություն է, մարդիկ ուղղակի ծանոթ չլինելով Աստվածաշնչին, չիմանալով մեր հավատքի մասին, քրիստոնեության պատմության մասին, ինչ-որ մեկին լսելով, գնում են նրա հետևից: Սա հենց իրազեկված չլինելու և անգրագիտության արդյունք է»:
Գրիգոր Դանիելյանի հավաստմամբ, ինքը դիտել է հենց աղանդների պատրաստած տեսանյութերը և փորձել է հասկանալ, թե նրանք ինչպես են աշխատում մարդկանց զոմբիացնել, ինչը նրանց մոտ փայլուն է ստացվում:
«Այսօր, որ մենք կանգուն ենք, Քրիստոնեության, մեր հավատքի շնորհիվ է, թող աղանդների հետևից գնացող մեր ժողովրդի մի մասը չմոռանա սա և քայլի առ Աստված ճիշտ ճանապարհով: Հակառակ պարագայում ես չէ, որ պետք է ասեմ հետևանքների մասին, Աստված է դատավորը»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:

0 Մեկնաբանություն :
Отправить комментарий