Նույնիսկ Կյանքի խոսք աղանդի մամուլի պատասխանատուն հայտարարեց, իբրև ՄԵԼ-ը ապատեղեկատվության հիման վրա է գործում, սակայն ի զարմանս այդ անձի, ՄԵԼ-ը ունի բազմաթիվ փաստեր տարբեր կառույցների, այդ թվում Կյանքի խոսքի դեմ: Օրինակ, դեռևս մեկ տարի առաջ հունիսի 1-ին, օղակաձև այգու` 9-րդ հրաշալիք սրճարանի հարևանությամբ, Կյանքի խոսք աղանդը անցկացրել էր երեխաններին նվիրված միջոցառում, որը Երևանի քաղաքապետարանի կողմից թույլատրված չէր: Որի ժամանակ բաժանվում էին սկավառակներ, որոնք պարունակում էին Կյանքի խոսքի քարոզները:
ՄԵԼ-ը ներկայացնում է նաև մի այլ փաստ, որը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկում, Ավետարանական Հավատքի քրիստոնեաներ անվանումը ունեցող աղանդը անցկացրել է հրապարակային հավաք, որը ըստ ՄԵԼ-ին հասած տեղեկությունների, ևս արտոնված չի եղել Վանաձորի քաղաքապետարանի կողմից, հետևաբար թե այս թե Կյանքի խոսքի դեպքերը օրենքի շրջանակներից դուրս են («ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենք, հոդված 7-ի "գ" կետ):
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий