ԱԿՑԻԱ Կյանքի խոսք աղանդի շենքի դիմաց:


Հաշվի առնելով ՀՀ-ում իրենց եկեղեցի համարող մի շարք կրոնական կառույցների գործունեությունը, ինչպես նաև Եվրոդատարանում Կյանքի Խոսք աղանդի դատական հայցը ընդդեմ Իրավունք թերթի, Միացյալ Երիտասարդական Լիգան կազմակերպում է նախադեպը չունեցող բողոքի ակցիա Կյանքի խոսք աղանդի կառույցի դեմ, որը գտնվում է Քանաքեռ համայնքում:
ՄԵԼ-ի կողմից կազմակերպվելիք ակցիայի նպատակն է կանխել վերոնշյալ կրոնական կառույցի կողմից իրականացվող դատական հայցը Եվրոդատարանում, քանզի վերջերս այդ դատարանը հաշվի չառնելով իրական փաստերը, վճիռ է կայացնում ի օգուտ ցանկացած քաղաքացու, քանզի դրամական փոխհատուցումը իրականացվում է պետական բյուջեից, որը ձևավորվում է ՀՀ քաղաքացու կողմից տրվող հարկերից:աղանդավորական կազմակերպությունների, որն է անմիջապես վնաս է հասցնում ՀՀ
Սիրելի հայրենակիցներ, սա արդեն անհանդուրժելի է, պետք է միասնական պայքար մղել աղանդների դեմ: Բոլոր հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին, անհատ քաղաքացիներին, ովքեր դեմ են աղանդներին, հրավիրում ենք մասնակցել այդ ակցիային:
Ակցիայի օրը և ժամը առայժմ չենք հայտնում, որը պարզ կլնի առաջիկա օրերին:

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий