ՄԵԼ-ը արդեն Վրաստանում


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը արդեն տևական ժամանակ ՀՀ-ում պայքարում է աղանդների դեմ, որոնք ուղղակի վնասում են մեր երկրի հիմքերը:
ՀՀ ցանկացած քաղաքացու, ինչպես նաև հայազգի ցանկացած մարդու ապագան ՄԵԼ-ի համար կարևոր է, այդ իսկ պատճառով <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> այսուհետ պաշտոնապես կգործի նաև Հայաստանի սահմաններից դուրս, որտեղ կան հայ համայնքներ:
Բացառություն չէ նաև Վրաստանը, որտեղ ՄԵԼ-ը արդեն ունի իր անդամները և հայտարարում է, որ Վրաստանում սկսվելու է ՄԵԼ-ի գործունեությունը:
Վրաստանում` Ջավախքում և այլ վայրերում, ապրում են հազարավոր հայեր, ովքեր մի անգամ չէ որ դիմել են աղանդների գործունեության արդյունքում տարաբնույթ կորուստների համար:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը ոչ միայն պայքարում է աղանդների դեմ, որոնք ստեղծված են հայ տեսակի ոչնչացման համար, այլ նաև սկսելու է տարբեր ակցիանների իրականացում, որոնք կնպաստեն հայերի վերադարձին դեպի մայր հայրենիք` Հայաստան:
Վրաստանի <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժման ղեկավար Ստեփան Մինասյան

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий