Համազգային պայքար քայքայիչ աղանդների դեմ


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժման կողմից հրապարակված հայտնիների ցուցակը չի արվել հատուկ նպատակով ինչպես կարծում են որոշ մարդիկ:
ՄԵԼ-ը երբեք չի ցանկացել ոչ մեկին վիրավորել, չի ֆինանսավորվել և կառավարվում է բացառապես երիտասարդների կողմից, այլ ուժեր ՄԵԼ-ում փնտրելը ուղղակի անհետետություն է և հիվանդագին երևակայության արդյունք, քանի որ ՄԵԼ-ը արդար է պայքարում, արդար է գործում, ի տարբերություն շատ այլ կառույցների:
ՄԵԼ-ը հրապարակավ հայտարարում է, որ չի պատրաստվում տրվել աղանդավորական կառույցների կողմից ուղղորդվող մարդկանց սադրանքներին:
Միացյալ Երիտասարդական Լիգան ղեկավարվում է համանախագահների և անդամների կողմից ընտրված խորհուրդի միջոցով, այլ ոչ թե անտեսանելի մարդկանց միջոցով:
Միացյալ Երիտասարդական Լիգան այն միակ կառույցներից է, որը պայքարում է հանուն Հայ Առաքելական Եկեղեցու, հանուն հայ ժողովդի, այլ ոչ թե աղանդավորական կառույցի գովազդի համար:
ՄԵԼ-ի շնորհիվ է, որ այսօր ՀՀ-ում բացահայտվել են բազմաթիվ աղանդավորական կառույցներ, ՄԵԼ-ի շնորհիվ է, որ ՀՀ-ում սկսվել է իրական պայքար աղանդավորական ապօրինի գործունեության դեմ, ՄԵԼ-ի շնորհիվ է, որ հազարավոր հայրենակիցներ իմացել են տարբեր աղանդավորական կառույցների քայքայիչ գործունեությունների մասին և փորձում են զգուշանալ:
ՄԵԼ-ը երբեք սեփական շահերի հետևից չի ընկնում, ՄԵԼ-ը երբեք աղանդավորական կառույցի ջրաղացին ջուր չի լցնում, ինչպես դա անում են մի շարք այլ կառույցներ:
Այսուհետ <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը հայտարարում է համազգային պայքար աղանդավորական քայքայիչ և ապօրինի գործունեության դեմ:
Այն կառույցները, որոնք ցանկանում են իրական պայքար մղել քայքայիչ աղանդների դեմ, կարող են միանալ ՄԵԼ-ի սկսած ակտիվ պայքարին:

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий