Հայտարարություն: ՄԵԼ-ը պայքարում է ցանկացած աղանդի դեմ և պատվեր կատարող չէ


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> երիտասարդական շարժումը հանդիսանում է այն եզակի կառույցներից, որը իրոք պայքար է ծավալում ՀՀ-ում գործող աղանդների դեմ:
ՄԵԼ-ը երկու անգամ անցկացրել է ստորագրահավաք, որտեղ հավաքվել է 15 հազարից ավել ստորագրություն, ՄԵԼ-ը բացահայտել է մեկ տասնյակից ավել գրանցված և չգրանցված կրոնական կազմակեպություն, որոնք ապօրինի գործունեություն են ծավալում ՀՀ-ում:
ՄԵԼ-ը այն եզակի կազմակերպություններից է, որը չի ֆինանսավորվում, չի հովանավորվում ոչ մեկի կողմից և գործում է ի շահ հայ ազգի:
Մենք` Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական նախաձեռնության բոլոր անդամներս, հանդիսանում ենք Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ և մեր իրական եկեղեցու իրական նվիրյալներ:
ՄԵԼ-ը կազմակերպելու է բողոքի ակցիա ընդդեմ Կյանքի խոսք աղանդի դեմ, ի պաշտպանություն Իրավունք թերթի, քանի որ վերոնշյալ աղանդը փորձ է կատարում Եվրոդատարանում <<հաղթանակ>> կորզել, որն էլ նշանակում է միայն այն, որ ՀՀ պետական բյուջեից (որը ըստ երևույթին ձևավորվում է ՀՀ քաղաքացու հարկերից) մեծ դրամական փոխհատուցում կստանա Կյանքի խոսք աղանդը:
ՄԵԼ-ը տեղեկացնում է բոլոր տկարամիտներին, որոնք մտածում են, թե մենք ինչ որ աղանդի գովազդով ենք զբաղված , որ մենք իրական պայքար ենք մղում ՀՀ-ում բուն դրած և ազգը բնաջնջել ցանկացող աղանդի դեմ և ոչ թե շատերի նման պատվեր կատարող:
Շուտով ՄԵԼ-ը հանդես կգա հատուկ հայտարարությամբ, որը լույս կսփռի շատ հարցերի վրա:

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий