<<ՄԵԼ>>
շարժումը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ <<ՄԵԼ>>-ը
կազմավորվել է մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր մտահոգված են մեր երկրում
տեղի ունեցող ապօրինությունների վերացման ուղղությամբ, կազմավորվել է դեռևս 2009
թվականին, ԵՊԲՀ-ում տեղի ունեցող անօրինական հեռացումների ժամանակ:
<<ՄԵԼ>> շարժումը չի ֆինանսավորվում ոչ մի կառույցի, անհատների կողմից:
<<ՄԵԼ>>-ը
չի հանդիսանում <<կիբեռհայրենասիրական քաղաքացիական խումբ>>,
ինչպես նշում էր ինչ-որ անհայտ, առանց ծագումնաբանություն ունեցող
<<նախաձեռնություն>>, այլ երիտասարդների համախումբ է, որը պայքարում է
երիտասարդների իրավունքների համար, երկրում արատավոր երևույթների դեմ, և հարկ եղած
պարագայում պատրաստ է դուրս գալ փողոց և պայքարը շարունակել հենց այդ ճանապարհով:
<<ՄԵԼ>>
շարժումը կոչով դիմում է բոլոր երիտասարդներին.
Հարգելի հայրենակիցներ
այսօր մեր երկրում ձևավորվող տարաբնույթ նախաձեռնություններից
շատերը կազմավորվում են այլ նպատակներով, որ սևացնեն, կործանեն այն
նախաձեռնություններին, որոնք իրոք ցանկանում են փոխել մեր երկիրը կործանումից, բոլոր
երիտասարդներին կոչ ենք անում անտարբեր մի մնացեք ձեր իսկ երկրի ապագան կառուցելու
հարցում, պայքարեք ձեր իրավունքների համար, այլ ոչ թե այն նախաձեռնությունների
դեմ, ովքեր պայքարում են բոլորիս իրավունքների համար:
<<ՄԵԼ>>
շարժումը խոստանում է, որ սկսված պայքարը կոռուպցիայի դեմ, վերջիվերջո հասցնելու է
իր տրամաբանական ավարտին, անկախ կոռուպցիա <<ցանկացող>> պաշտոնյաների
դիրքից և զբաղեցրած պաշտոններից:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>>
շարժումը շնորհավորում է բոլորի գալիք ամանորը և սուրբ ծնունդը, ցանկանալով
առողջություն, երջանկություն, հաջողություն:
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий