Կոչ



Այսօր մեր երկրում բոլոր երիտասարդները ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն, որը շատ լավ փաստ է, սակայն ընդունվելով այս կամ այն բուհ, ապա ավարտելով այն, շատերը բռնում են արտագնա աշխատողների ճանապարհը, աշխատանքի համար մեկնում արտ երկիր և նաև շատերը չեն էլ վերադառնում:
Հատկանշական է այն փաստը, որ հաջորդ տարվանից, ինչպես Գյումրիում տեղեկացրեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը բուհ կարող են ընդունվել, այն բոլոր դիմորդները, որոնք կստանան թեկուզ մինիմալ գնահատականներ, դա շատ լավ երևույթ է, սակայն լիարժեք կլիներ այն ժամանակ, երբ ստեղշվեին համապատասխան աշխատատեղեր:
Մեր երկրում տարեկան կտրվածքով ավարտում են 300-ից ավել ապագա բժիշկներ, 100-ից ավել իրավաբաններ, մաթեմատիկոսներ և այլ մասնագիտության տեր մարդիկ, սակայն նրանցից ոչ բոլորն են կարողանում աշխատեն իրենց մասնագիտությամբ:
Շատերը ավարտելով բուհեր չեն ցանկանում կատարել ոչ մասնագիտական աշխատանքներ, բողոքելով այն մասին, որ չկան աշխատատեղեր:
Եկեք անկեղծ գնահատենք իրավիճակը, առանց քաղաքական նկատառումների, մեր երկրում կա աշխատատեղեր, սակայն բոլորը ցանկանում են մասնագիտական աշխատանքով զբաղվեն, իսկ նման փոքր պետության, ինչպիսին է Հայաստանը, չկան բավարար քանակով աշխատատեղեր թե բժշկության, թե իրավաբանական, թե այլ ոլորտներում աշխատանքներ, դա բնական երևույթ է:
Իսկ ով ասեց, որ պետք է մեր երկրում բոլոր ունենան առանձնասենյակներ, գրասենյակներ և հենց այդ տեղ անցկացնեն իրենց աշխատանքային օրը, իսկ ին՞չ անենք բանվորական, արհեստավորական մասնագիտությունները, թե՞ մեր երկրին պետք չեն շինարարներ, բանվորներ, մատուցողներ, խոհարարներ:
<<ՄԵԼ>> շարժումը կոչ է անում բոլոր երիտասարդներին, թույլ մի տվեք, որ ձեր փոխարեն կրթություն ստանան այնպիսի ուսանողներ, որոնք օրերով, ամիսներով չեն հաճախում դասերին, ապա զբաղեցնում գրասենյակային աշխատատեղերը: Բոլորին կոչ ենք անում, պայքարեք ձեր իրավունքների համար, սովորեք ձեր, ձեր հարազատների, մեր երկրի շենացման համար, ոչ թե <<Օժիտ>> ունենալու համար:

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий