Այսօր մեր երկրում
օրեցօր ավելանում են երիտասարդական շարժումները, նախաձեռնությունները, որոնք բարձրացնում
են մի շարք խնդրիներ և դրանց լուծումները: Սա շատ լավ փաստ է, քանի որ ՀՀ-ում սկսել
է ձևավորվել քաղաքացիական հասարակություն: Սակայն որոշ երիտասարդական նախաձեռնություններ,
փոխանակ պայքարեն երկրում առկա արատավոր երևույթների դեմ, պայքարում են այլ նախաձեռնությունների
դեմ, հալածում, սևացնում:
<<Միացյալ Երիտասարդական
Լիգա>> շարժումը կոչ է անում բոլոր երիտասարդներին, նախաձեռնություններին, զերծ
մնալ նման դիրքորոշումներից և պայքարել ավելի լուրջ հիմնախնդրիների վերացման ուղղությամբ:
Իսկ այն հարցը, թե
որ նախաձեռնությունը ում կողմից է ֆինանսավորվում և հովանավորվում, կարելի է զետեղել
երկրորդական հարցերի շարքերում:
Բոլոր հարցերի պատասխանները
ստանալու համար <<ՄԵԼ>> շարժումը հրավիրում է կլոր սեղանի շուրջ հանդիպում
<<Ապագան մերն է>>, <<Չենք լռելու>> և այլ երիտասարդական նախաձեռնություններին:
Հենց այդ հանդիպման ժամանակ կարելի է ստանալ հարցերի պատասխաններ, ոչ թե ցույցերի ճանապարհով:
Եկեք խոհեմ գտնվենք
և մեր երկրում ստեղծված օրհասական վիճակը ավելի չխորհացնենք:
Այսօր երիտասարդությւնը
պետք է միասնական պայքարի արատավոր երևույթների դեմ, այլ ոչ թե պայքար սկսի այս կամ
այն նախաձեռնության դեմ:
<<ՄԵԼ>>
շարժման նախաձեռնող Սևակ Հովհաննիսյան
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий