ընդդեմ Odnoklassniki.ru-ի

 
Այսօր մեր երիտասարդության մեծ մասը փոխանակ զբաղվի ավելի կարևոր բաներով, օրվա մեծ մասը անցկացնում է սոցիալական կայքերում:
Սոցիալական կայքերը կարելի է օգտագործել ոչ միայն ծանոթությունների համար, այլ կարելի է օգտագործել թե որպես ինֆորմացիայի աղբյուր, այնպես էլ շփման, սակայն ամեն ինչ չափի մեջ:
Բոլորիս հայտնի համադասարանցիներ կայքը այսօր դարձել է պատուհաս բոլորիս համար, քանի որ այդ կայքում չկա չափ և սահման, ով ցանկանում գրանցվում է, ինչ անուններով ասես չեն գրանցվում, չէ որ մեր երկրում շատ երեխաներ են օգտվում այդ կայքից, իրենց հարազատների հետ շփվելու համար և հանդիպում նման արատավոր երևույթների:
<<Միացյալ Երիտասարդական լիգա>> շարժումը առաջարկում և պահանջում է բոլոր պատկան մարմիններից, զբաղվել այս հարցով:
<<Միացյալ Երիտասարդական լիգա>> շարժումը առաջարկում է համադասարանցիներ կայքի վերահսկող խմբին, որ սահմանափակումներ մտցնեն գրանցման ձևի վերաբերյալ, թույլ չտան էրոտիկ բնույթի լուսանկարներ և անուններ այս կայքում:
Հիմնախնդրի չլուծման պարագայում <<Միացյալ Երիտասարդական լիգա>> շարժումը կդիմի կտրուկ միջոցների:

Հաղորդագրությանը միանում են նաև Վրաստանի` Ջավախքի, լիգայի ներկայացուչիցները:

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий