Անհարգի մաքսազերծումներ
<<Միացյալ
Երիտասարդական Լիգա>> շարժումը ահազանգ է ստացել մի շարք
քաղաքացիների կողմից, որ կենտրոնական մաքսատանը տիրում է մի շարք
երևույթներ, որոնք զայրացրել են քաղաքացիներին:
Ինչպես հայտնի է, արտերկրից ուղղարկված ծանրոցների պարունակությունը, եթե գերազանցի 150.000 դրամը, մետք է այն մաքսազերծվի:
Սակայն քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ իրեն ԱՄՆ-ից ուղղարկել էին
Iphone բջջային հեռախոս, որը եղել է օգտագործված և նրա արժեքը կազմել է
120.000 դրամ:
Սակայն մաքսատան աշխատակիցները փորձել են այն ևս ընդգրկել մաքսազերծվող ապրանքների ցանկում:
Ըստ այդ օրենքի պետք է սեփական օգտագործման համար նախատեսված իրերը ևս
մաքսազերվեն, այն դեպքում, երբ, օրինակ մարդ իր արտասահմանում գտնվող
բարեկամներից ստանում է դյուրակիր համակարգիչ:
Այս հանգամանքը փորձենք
հասկանալ, որ գոյություն ունի օրենք, ըստ որի 150.000 դրամ գերազանցող
ապրանքները պետք են մաքսազերծվեն, սակայն երբ մարդ ստանում է նույն
ապրանքից մի քանի հատ, որի ընդհանուր արժեքը չի գերազանցում վերը նշված
գումարը, այդ դեպքում էլ են պահանջում մաքսազերծում:
<<Միացյալ
Երիտասարդական Լիգա>> շարժումը պահանջում է հստակեցնել վերը նշված
օրենքը և պատժել ապորինի քայլեր կատարող աշխատակիցներին:
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий