ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 30.04.1996 

Հոդված 9. Գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում
1. Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը /ընդմիջումը/։
2. Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ՝ ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ եւ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տեւողությամբ։
3. Արգելվում է գովազդային ընդհատումը պաշտոնական լրատվական հաղրդագրությունների ժամանակ։
4. Զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղրդման տեւողությունը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է լինի 5 րոպեից ավելի։
5. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե ռադիոհեռուստատեսային հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ, կամ գովազդը հաղորդվում է գովազդային ալիքով։




«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 26.05.2011
 Հոդված  2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Արգելվում  է  ռադիոհեռուuտատեuային  հաղորդման  ընթացքում հեռարձակել  գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ:».
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթերային ժամի հաշվարկը սկսել յուրաքանչյուր օր 00.00 ժամից:».
ՄԵԼ-ը 27.01.12 14.00-15.00 հետևել է Արմենիա հեռուստատեսության հեռարձակմանը և
·          14.00-14.04  Եղբայրներ
·          14.04-14.07 Գովազդ
·          14.07-14.25 Եղբայրներ
·          14.25-14.26 Գովազդ
·          14.26-14.36 Մի ստիր
·          14.36-14.43 Գովազդ
·          14.43-14.48 Մի ստիր
·          14.48-14.49 Գովազդ
·          14.49-15.00 Մի ստիր
Մեկ եթերային ժամվա ըթացքում ցուցադրվեց կարելի է ասել մեկ հաղորդում 26 րոպեանոց և ընդհատվեց 3 անգամ գովազդով, գումարային հաշվով 1 ժամում 18 րոպե գովազդ եղավ, այն էլ պատահական օրվա ցերեկային ժամ:  Խախտումը ակնհայտ էր իսկ օրենքը թերի է այն մասով որ նշվում է միայն  20 րոպեից պակաս հաղորդման ժամանակ մեկ գովազդային ընդմիջումից ավել արգելվում է իսկ 20 րոպեից ավել չի նշվում: Դատողությունները թողնու ենք ձեզ և կոչ անում օրենքը չխախտել: Աապագայում ՄԵԼ-ը հանդես կգա օրենքի փոփոխության առաջարկով և ավելի հետևողական է լինելու հեռուստաեթերի նկատմամբ:


0 Մեկնաբանություն :

Отправить комментарий