Միացյալ Երիտասարդական Լիգա

Պայքար աղանդների դեմ

Ստորագրահավաք-ակցիա

Միացյալ Երիտասարդական Լիգա և ՄԵՆՔ շարժումները համատեղ կազմակերպել էին ստորագրահավաք-ակցիա:

Մամուլի ասուլիս

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի և Կոմիտաս Վարդապետի համատեղ ասուլիսը Ընտանիք աղանդի վերաբերյալ:

ՀՀ-ում գործող աղանդներ

Միացյալ Երիտասարդական Լիգան ներկայացնում է ՀՀ-ում գործող գրանցված և չգրանցված աղանդները

Միացյալ Երիտասարդական Լիգա

ՄԵԼ բոլոր գործողությունները

ԿՈՉ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ



<<ՄԵԼ>> շարժումը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ <<ՄԵԼ>>-ը կազմավորվել է մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր մտահոգված են մեր երկրում տեղի ունեցող ապօրինությունների վերացման ուղղությամբ, կազմավորվել է դեռևս 2009 թվականին, ԵՊԲՀ-ում տեղի ունեցող անօրինական հեռացումների ժամանակ: <<ՄԵԼ>> շարժումը չի ֆինանսավորվում ոչ մի կառույցի, անհատների կողմից:
<<ՄԵԼ>>-ը չի հանդիսանում <<կիբեռհայրենասիրական քաղաքացիական խումբ>>, ինչպես նշում էր ինչ-որ անհայտ, առանց ծագումնաբանություն ունեցող <<նախաձեռնություն>>, այլ երիտասարդների համախումբ է, որը պայքարում է երիտասարդների իրավունքների համար, երկրում արատավոր երևույթների դեմ, և հարկ եղած պարագայում պատրաստ է դուրս գալ փողոց և պայքարը շարունակել հենց այդ ճանապարհով:
<<ՄԵԼ>> շարժումը կոչով դիմում է բոլոր երիտասարդներին.
Հարգելի հայրենակիցներ այսօր մեր երկրում ձևավորվող տարաբնույթ  նախաձեռնություններից շատերը կազմավորվում են այլ նպատակներով, որ սևացնեն, կործանեն այն նախաձեռնություններին, որոնք իրոք ցանկանում են փոխել մեր երկիրը կործանումից, բոլոր երիտասարդներին կոչ ենք անում անտարբեր մի մնացեք ձեր իսկ երկրի ապագան կառուցելու հարցում, պայքարեք ձեր իրավունքների համար, այլ ոչ թե այն նախաձեռնությունների դեմ, ովքեր պայքարում են բոլորիս իրավունքների համար:
<<ՄԵԼ>> շարժումը խոստանում է, որ սկսված պայքարը կոռուպցիայի դեմ, վերջիվերջո հասցնելու է իր տրամաբանական ավարտին, անկախ կոռուպցիա <<ցանկացող>> պաշտոնյաների դիրքից և զբաղեցրած պաշտոններից:

<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը շնորհավորում է բոլորի գալիք ամանորը և սուրբ ծնունդը, ցանկանալով առողջություն, երջանկություն, հաջողություն:

ՆՈՐԻՑ ՄԵՐԺՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը ևս մեկ անգամ դիմելու է ԿԳՆ, դիտարկումներ, ստուգումներ ուսումնական հաստատություններում անցկացնելու իրավունք ստանալու կապակցությամբ: <<ՄԵԼ>> շարժմանը երկրորդ անգամ մերժել են, այս անգամ դիմումին պատասխանել է ԿԳ նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը, այս անգամ ևս մերժելով, անելով նույն առաջարկը:
Մնում է միայն կատարել եզրակացություն այս ամենից հետո, որ կոռուպցիայի վերացման ուղղությամբ ոչ մի լուրջ քայլեր չի կատարվում և նախարարության նշած հակակոռուպցիոն ծրագրերը միայն ծրագրեր են գրված թղթի վրա:
Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞ւ են մերժում <<ՄԵԼ>>-ի առաջարկը, այն դեպքում, երբ ոչ մի ֆինանսական աջակցություն <<ՄԵԼ>>-ը չի ակնկալում և չի ցանկանում, այլ սեփական միջոցներով, փորձում է կանխել կոռուպցիոն գործընթացները ուսումնական հաստատություններում, այն դեպքում, երբ զորամասեր պատահական այցեր կատարելու և դիտարկումներ անցկացնելու համար տրվում է թույլտվություն:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը այսուհետ հայտարարում է, որ պատրաստվում է գնալ կտրուկ քայլեր, կոռուպցիայի վերացման և կոռուպցիայի պահպանման հովանավորյալների բացահայտման ուղղությամբ:

ԿՈՉ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


Այսօր մեր երկրում օրեցօր ավելանում են երիտասարդական շարժումները, նախաձեռնությունները, որոնք բարձրացնում են մի շարք խնդրիներ և դրանց լուծումները: Սա շատ լավ փաստ է, քանի որ ՀՀ-ում սկսել է ձևավորվել քաղաքացիական հասարակություն: Սակայն որոշ երիտասարդական նախաձեռնություններ, փոխանակ պայքարեն երկրում առկա արատավոր երևույթների դեմ, պայքարում են այլ նախաձեռնությունների դեմ, հալածում, սևացնում:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը կոչ է անում բոլոր երիտասարդներին, նախաձեռնություններին, զերծ մնալ նման դիրքորոշումներից և պայքարել ավելի լուրջ հիմնախնդրիների վերացման ուղղությամբ:
Իսկ այն հարցը, թե որ նախաձեռնությունը ում կողմից է ֆինանսավորվում և հովանավորվում, կարելի է զետեղել երկրորդական հարցերի շարքերում:
Բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար <<ՄԵԼ>> շարժումը հրավիրում է կլոր սեղանի շուրջ հանդիպում <<Ապագան մերն է>>, <<Չենք լռելու>> և այլ երիտասարդական նախաձեռնություններին: Հենց այդ հանդիպման ժամանակ կարելի է ստանալ հարցերի պատասխաններ, ոչ թե ցույցերի ճանապարհով:
Եկեք խոհեմ գտնվենք և մեր երկրում ստեղծված օրհասական վիճակը ավելի չխորհացնենք:
Այսօր երիտասարդությւնը պետք է միասնական պայքարի արատավոր երևույթների դեմ, այլ ոչ թե պայքար սկսի այս կամ այն նախաձեռնության դեմ:
<<ՄԵԼ>> շարժման նախաձեռնող Սևակ Հովհաննիսյան

Կոչ



Այսօր մեր երկրում բոլոր երիտասարդները ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն, որը շատ լավ փաստ է, սակայն ընդունվելով այս կամ այն բուհ, ապա ավարտելով այն, շատերը բռնում են արտագնա աշխատողների ճանապարհը, աշխատանքի համար մեկնում արտ երկիր և նաև շատերը չեն էլ վերադառնում:
Հատկանշական է այն փաստը, որ հաջորդ տարվանից, ինչպես Գյումրիում տեղեկացրեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը բուհ կարող են ընդունվել, այն բոլոր դիմորդները, որոնք կստանան թեկուզ մինիմալ գնահատականներ, դա շատ լավ երևույթ է, սակայն լիարժեք կլիներ այն ժամանակ, երբ ստեղշվեին համապատասխան աշխատատեղեր:
Մեր երկրում տարեկան կտրվածքով ավարտում են 300-ից ավել ապագա բժիշկներ, 100-ից ավել իրավաբաններ, մաթեմատիկոսներ և այլ մասնագիտության տեր մարդիկ, սակայն նրանցից ոչ բոլորն են կարողանում աշխատեն իրենց մասնագիտությամբ:
Շատերը ավարտելով բուհեր չեն ցանկանում կատարել ոչ մասնագիտական աշխատանքներ, բողոքելով այն մասին, որ չկան աշխատատեղեր:
Եկեք անկեղծ գնահատենք իրավիճակը, առանց քաղաքական նկատառումների, մեր երկրում կա աշխատատեղեր, սակայն բոլորը ցանկանում են մասնագիտական աշխատանքով զբաղվեն, իսկ նման փոքր պետության, ինչպիսին է Հայաստանը, չկան բավարար քանակով աշխատատեղեր թե բժշկության, թե իրավաբանական, թե այլ ոլորտներում աշխատանքներ, դա բնական երևույթ է:
Իսկ ով ասեց, որ պետք է մեր երկրում բոլոր ունենան առանձնասենյակներ, գրասենյակներ և հենց այդ տեղ անցկացնեն իրենց աշխատանքային օրը, իսկ ին՞չ անենք բանվորական, արհեստավորական մասնագիտությունները, թե՞ մեր երկրին պետք չեն շինարարներ, բանվորներ, մատուցողներ, խոհարարներ:
<<ՄԵԼ>> շարժումը կոչ է անում բոլոր երիտասարդներին, թույլ մի տվեք, որ ձեր փոխարեն կրթություն ստանան այնպիսի ուսանողներ, որոնք օրերով, ամիսներով չեն հաճախում դասերին, ապա զբաղեցնում գրասենյակային աշխատատեղերը: Բոլորին կոչ ենք անում, պայքարեք ձեր իրավունքների համար, սովորեք ձեր, ձեր հարազատների, մեր երկրի շենացման համար, ոչ թե <<Օժիտ>> ունենալու համար:

ինչպիսին են դպրոցների բակերը



Պարզվում է, որ կան ուսումնական հաստատություններ, որոնք <<զբաղվում են ասֆալտի գործով>>

Տարվա Դասախոս



<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը հաշվի առնելով մեր երկրի բուհերի կոռումպացված վիճակը, ինչպես նաև դասախոսներից շատերի ազնիվ աշխատանքը, տարվա դասախոս է ճանաչել Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանին:
Դրաստամատ Խուդավերդյանը լինելով ամբիոնի վարիչ (նախկինում պռոռեկտոր), ոչ միայն նպաստել է ուսանողների կրթական մակարդակի բարձրացմանը, այլ նաև իր անբասիր կերպարով համարվում է ԵՊԲՀ-ի լավագույն մասնագետներից մեկը, ով միշտ դեմ է եղել կոռուպցիային:
Բոլոր դասախոսներին կոչ ենք անում օրինակ վերցնել հենց Դրաստամատ Խուդավերդյանից:

ընդդեմ Odnoklassniki.ru-ի

 
Այսօր մեր երիտասարդության մեծ մասը փոխանակ զբաղվի ավելի կարևոր բաներով, օրվա մեծ մասը անցկացնում է սոցիալական կայքերում:
Սոցիալական կայքերը կարելի է օգտագործել ոչ միայն ծանոթությունների համար, այլ կարելի է օգտագործել թե որպես ինֆորմացիայի աղբյուր, այնպես էլ շփման, սակայն ամեն ինչ չափի մեջ:
Բոլորիս հայտնի համադասարանցիներ կայքը այսօր դարձել է պատուհաս բոլորիս համար, քանի որ այդ կայքում չկա չափ և սահման, ով ցանկանում գրանցվում է, ինչ անուններով ասես չեն գրանցվում, չէ որ մեր երկրում շատ երեխաներ են օգտվում այդ կայքից, իրենց հարազատների հետ շփվելու համար և հանդիպում նման արատավոր երևույթների:
<<Միացյալ Երիտասարդական լիգա>> շարժումը առաջարկում և պահանջում է բոլոր պատկան մարմիններից, զբաղվել այս հարցով:
<<Միացյալ Երիտասարդական լիգա>> շարժումը առաջարկում է համադասարանցիներ կայքի վերահսկող խմբին, որ սահմանափակումներ մտցնեն գրանցման ձևի վերաբերյալ, թույլ չտան էրոտիկ բնույթի լուսանկարներ և անուններ այս կայքում:
Հիմնախնդրի չլուծման պարագայում <<Միացյալ Երիտասարդական լիգա>> շարժումը կդիմի կտրուկ միջոցների:

Հաղորդագրությանը միանում են նաև Վրաստանի` Ջավախքի, լիգայի ներկայացուչիցները:

Անհարգի մաքսազերծումներ
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը ահազանգ է ստացել մի շարք քաղաքացիների կողմից, որ կենտրոնական մաքսատանը տիրում է մի շարք երևույթներ, որոնք զայրացրել են քաղաքացիներին:
Ինչպես հայտնի է, արտերկրից ուղղարկված ծանրոցների պարունակությունը, եթե գերազանցի 150.000 դրամը, մետք է այն մաքսազերծվի:
Սակայն քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ իրեն ԱՄՆ-ից ուղղարկել էին Iphone բջջային հեռախոս, որը եղել է օգտագործված և նրա արժեքը կազմել է 120.000 դրամ:
Սակայն մաքսատան աշխատակիցները փորձել են այն ևս ընդգրկել մաքսազերծվող ապրանքների ցանկում:
Ըստ այդ օրենքի պետք է սեփական օգտագործման համար նախատեսված իրերը ևս մաքսազերվեն, այն դեպքում, երբ, օրինակ մարդ իր արտասահմանում գտնվող բարեկամներից ստանում է դյուրակիր համակարգիչ:
Այս հանգամանքը փորձենք հասկանալ, որ գոյություն ունի օրենք, ըստ որի 150.000 դրամ գերազանցող ապրանքները պետք են մաքսազերծվեն, սակայն երբ մարդ ստանում է նույն ապրանքից մի քանի հատ, որի ընդհանուր արժեքը չի գերազանցում վերը նշված գումարը, այդ դեպքում էլ են պահանջում մաքսազերծում:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը պահանջում է հստակեցնել վերը նշված օրենքը և պատժել ապորինի քայլեր կատարող աշխատակիցներին:

Միացյալ Երիտասարդական Լիգա

<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը տեղեկացրել էր, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ նույնիսկ այն պարագայում, երբ ԿԳՆ-ին ուղղված դիմումը մերժվեց:

<<ՄԵԼ>> շարժումը ունի տեղեկություններ, որ Գյումրու Պետական Մանկավարժական Համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի դասախոսներից ոմանք քննությու նշանակելու համար ուսանողներից պահանջում են 10.000 դրամ գումար:

<<ՄԵԼ>> շարժումը <<հպարտ>> է, որ գոյություն ունի հակակոռուպցիոն ծրագրեր, որի շրջանակներում տեղի են ունենում ահագին մեծ փոփոխություններ, կոռուպցիայի վերացման ուղղությամբ:

<<ՄԵԼ>> շարժումը պահանջում է բոլոր իրավապահ, պատկան մարմիններից ավելի հստակ ծրագրեր կազմելու, քանի որ նախկին ծրագրերը, ինչպես երևում են թերի են աշխատում: