Միացյալ Երիտասարդական Լիգա

Պայքար աղանդների դեմ

Ստորագրահավաք-ակցիա

Միացյալ Երիտասարդական Լիգա և ՄԵՆՔ շարժումները համատեղ կազմակերպել էին ստորագրահավաք-ակցիա:

Մամուլի ասուլիս

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի և Կոմիտաս Վարդապետի համատեղ ասուլիսը Ընտանիք աղանդի վերաբերյալ:

ՀՀ-ում գործող աղանդներ

Միացյալ Երիտասարդական Լիգան ներկայացնում է ՀՀ-ում գործող գրանցված և չգրանցված աղանդները

Միացյալ Երիտասարդական Լիգա

ՄԵԼ բոլոր գործողությունները

ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ ընկերության սեփականատերը ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ ԱՂԱՆԴԻՑ Է


Միացյալ Երիտասարդական Լիգա շարժմանը տեղեկություններ են հասել այն մասին, որ Աշտարակ Կաթ ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը հանդիսանում է Կյանքի խոսք աղանդի անդամ:
ՄԵԼ-ին դիմել է վերոնշյալ ընկերության աշխատակից, ով դժգոհեց, որ նրան ստիպում է մասնակցել այդ աղանդի հավաքներին:
Տեղեկացնենք, որ այդ աշխատակիցը չներկայացավ, պատճառաբանելով, որ աշխատանքից կհեռացնեն:
Հ.Գ.
Հարգելի գործարարներ, եթե դուք հանդիսանում եք այս կամ այն աղանդի անդամ, ապա չփորձեք ձեր աշխատակիցներին ստիպել  մասնակցեն այդ աղանդների հավաքներին, հակառակ դեպքում դա կդիտվի որպես մարդու իրավունքների ոտնահարում, որը քրեորեն պատժելի արարք է:

Դաժան տեսարան:Աղանդավորներ: 18+


Միացյալ Երիտասարդական Լիգան շարունակում է տեսանյութեր տարածել աղանդավորական կազմակերպությունների գործունեությունների վերաբերյալ և հորդորում Հայաստանի բոլոր առողջ և իմաստուն մտածելակերպ ունեցող մարդկանց հեռու մնալ դրանցից:

ԵՎՍ ՄԵԿ ՆՈՐ ԱՂԱՆԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆՈՎ


Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը շարունակում է բացահայտումներ անել: ՄԵԼ-ը ստացել է տեղեկություն այն մասին, որ 2012 թվականի նոյեմբերից Հայաստան է մուտք գործել նոր աղանդ, որի անունն է Հայտնություն:
Այս աղանդը Հայաստան է ներթափանցել ԱՄՆ-ից, որը ունի նաև ճյուղ Միացյալ Նահանգներում` Գլենդելում, որտեղ հաճախում են միայն հայեր:
Իրոք այս աղանդը հայտնություն է կրոնական դաշտում, իրենք իրենց անվանում են Հայտնություն քրիստոնեակենտրոն եկեղեցի, որը ոչ Առաքելական, ոչ Ավետարանական և ոչ էլ այլ ուղղվածության եկեղեցի է:
Այս աղանդը ունի լուրջ ֆինանսական կարողություն, որն էլ օգտագործում են հոգևորսության նպատակներով:
Այս աղանդի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Սիրելի հայրենակիցներ, զգուշացեք նմանօրինակ կառույցնեից, քանզի դրանց նպատակը ոչ թե Քրիստոնեություն քարոզելն է, այլ խաբեությամբ ձեր ունեցվածքին տիրանալն է:

Տեղեկություններ աղանդների մասին


Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական շարժումը հայտարարում է, որ ՀՀ-ում գործում են գրանցված և չգրանցված աղանդներ, որոնց գործունեության ուսումնասիրության և որոշների գործունեությունը դադարեցնելու մեխանիզմը պետք է մշակած լիներ համապատասխան մարմինները, որոնցից է ՀՀ կառավարության համապատասխան բաժինը:
Հաշվի առնելով այն, որ  վերջին օրերին կրոնական կառույցների` աղանդների, կողմից ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերվում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների դեմ, ՄԵԼ-ը հորդորում է ՀՀ-ում գտնվող կրոնական կազմակերպությունների` աղանդների, հետևորդներին լինել ավելի զուսպ և խելամտորեն մոտենալ խնդրին:
Կրոնական կազմակերպությունները, նաև դրանց պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունները, որոշ աղանդավորական լրատվամիջոցներ ուղղորդված են վարկաբեկելու Միացյալ Երիտասարդական Լիգայի գործունեությունը:  ՀՀ-ում գործում է մոտ 250 կրոնական կազմակերպություն, որոնց մեծամասնությունը ծավալում է աղանդավորական գործունեություն:
 ՄԵԼ-ը կոչ է անում ՀՀ բոլոր պատկան մարմիններին անհապաղ վերանայել ՀՀ-ում կրոնի մասին օրենքը, ինչպես նաև անցկացնել բոլոր կրոնական կազմակերպություններում ֆինանսական աուդիտ, ուսումնասիրելով կրոնական կազմակերպությունների ֆինանսական հոսքերը:
 ՄԵԼ-ը արդեն սկսելու է հրապարակել նաև այն պաշտոնյաների անունները, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում են աղանդավորական կառույցների գործունեությանը:
Տեղեկացնենք նաև այն մասին, որ բազմաթիվ աղանդավորական կազմակերպություններ ֆինանսավորվում են Հայաստանի թշնամի երկրներից, օրինակ, ՄԵԼ-ին հասած տեղեկություններով Մեծ շնորք ավետարանական մկրտչական եկեղեցի անվանումը ունեցող աղանդի ղեկավարները` Պողոսյան եղբայրները, ժամանակ առ ժամանակ գաղտն հանդիպումներ են ունենում Թուրքիայում, որտեղ ըստ ՄԵԼ-ի աղբյուրների քննարկվում են կրոնական կառույցի ֆինանսավորման խնդիրները: Հավելենք, որ այդ աղանդը նաև կազմակերպում է ամառային ճամբարներ դպրոցականների համար, որը կարող է ունենալ կործանիչ ազդեցություն երկրի համար:
ՄԵԼ-ին հասած տեղեկություններով, որոնք ներկա պահին ճշտվում են, <<Ցորենի հատիկ>> բարեգործական հիմնադրամը ֆինանսավորում է բազմաթիվ աղանդավորական կառույցների, այդ թվում նաև վերջերս ՄԵԼ-ի կողմից բացահայտված Քրիստոնեական միջազգային ընտանիք աղանդին:
ՄԵԼ-ին հասած տեղեկություններով Կյանքի խոսք կրոնական կազմակերպության` աղանդի, համահիմնադիր է հանդիսանում ՀՀ-ում ճանաչված մեկ այլ անձ, ով Արթուր Սիմոնյանի հետ հիմնելով այդ աղանդը, լուրջ դրամաշորթությամբ են զբաղվել, որոնք դեռևս 90-ական թվականներին Հայաստան էին եկել որպես օգնություն Երկրաշարժից տուժածներին: Ներկա պահին ՄԵԼ-ը նպատակահարմար չի համարում հայտնել այդ պաշտոնյայի անունը, քանզի նա հանդիսանում է մեծ հնարավորությունների տեր անձնավորություն, ով կարող է լուրջ վտանգ սպառնալ ՄԵԼ-ի երիտասարդներին:
ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցների անդամներից կան նաև ՀՀ ոստիկանության ոլորտում բազմաթիվ աշխատողներ, որոնք չարաշահում են իրենց լիազորությունները և այդ աղանդի մեջ ընդգրկում բազմաթիվ մարդկանց:
Աղանդավորական կազմակերպությունները ունեն իրենց ներկայացուցիչները նաև շոու բիզնեսում, օրինակ Վիտամին ակումբում կան մի քանի անձնավորություններ, ովքեր հանդիսանում են Կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչներ: Ինչպես նաև կան երգիչներ և երգչուհիներ, որոնց մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի եղել, հետևում են բողոքական եկեղեցիների աղանդավորական կազմակերպություններին:
ՀՀ-ում կան աղանդավորական կազմակերպություններ, որոնք իրենց մարդիկ են ներդրել նաև Հայ Առաքելական Եկեղեցու մեջ որպես քահանաներ, որոնց անունները հայտնի են ՄԵԼ-ին, սակայն դա չենք հրապարակելու, այլ ՄԵԼ-ը կտեղեկացնի այդ մասին համապատասխան մարմիններին:
Վերջերս ՄԵԼ-ին դիմել էր Երևան քաղաքի կենտրոն համայնքի բնակիչ, ով իր խոսքերով վաճառել է սեփական բնակարանը, որը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում, և ամբողջ գումարը նվիրաբերել Կյանքի խոսք աղանդին, որպեսզի կարողանա բուժվել: Սակայն այդ անձը մինչև հիմա տառապում է չարորակ քաղծկեղով: Այդ անձնավորությունը նշել էր, որ այդ գումարը ուզել է վերոնշյալ աղանդի ղեկավարները, որպեսզի ուղղարկվի ասիական ինչ որ երկրում իրենց քույր եկեղեցու հետևորդների կարիքները հոգալու համար:
Այս ժամանակահատվածում ՄԵԼ-ը ձեռք է բերել նաև բազմաթիվ ապացույցներ տարբեր կրոնական կառույցների ապօրինի գործունեությունների վերաբերյալ, որոնք շուտով կհրապարակենք :
Հ.Գ.
ԱՂԱՆԴ, համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, բուդդայականություն, մահմեդականություն և այլն) ընդդիմադիր հոսանք, ուսմունք, դավանանք կամ վարդապետություն, որ խոտորվում է հիմնական կամ պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան: Քրիստոնեության ներսում Աղանդ է անվանվում մարդկանց (հավատացյալների) խումբը, որն անջատվել է հասարակայնորեն ընդունված հիմնական կրոնական ուսմունքից կամ համայնքից, համեմատաբար փոքրաթիվ է և ինքն իր մեջ պարփակված: Աղանդի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու բարոյական նորմերը: Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ առավելությունների, հեղինակության,նրա աստվածացման վրա, ինչը հանգեցնում է քրիստոնեական ուղղափառ վարդապետության ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման: Ուստի մեծամասնության կողմից Աղանդը համարվում է կեղծ, վնասակար և վտանգավոր: Աղանդ, հերետիկոսություն, հերձված հասկացությունների սահմանները այնքան էլ հստակ չեն: Հերետիկոսությունը տարբեր է հերձվածից, որը նույնպես նշանակում է մեկուսացում հավատացյալների եկեղեցական համայնքի կազմից: Հնում հերձված ասելով նկատի են ունեցել եկեղեցու դավանանքի այս կամ այն մեկնաբանությունը չընդունող կամ այլ կերպ մեկնաբանող քրիստոնեական ուղղությունները, մինչդեռ Աղանդ ասելով հասկացել են ոչ քրիստոնեական կրոնները: Աղանդի և հերետիկոսության տարբերությունն այն է, որ վերջինս նշանակում է ոչ այնքան մարդկանց ամբողջություն, որ հետևում է որոշակի ուսմունքի, որքան՝ հենց ուսմունքի բուն բովանդակությունը: Եվրոպայում Աղանդները (հատկապես Վերածննդից հետո) ժամանակի ընթացքում հասել են ճանաչման և կրոնական պայքարի ընթացքում՝ նայած իշխանությունների հետ ունեցած նրանց հարաբերություններին, երբեմն կոչվել են Աղանդներ, երբեմն էլ՝ եկեղեցիներ, դավանանքներ կամ կրոններ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմնական հերետիկոսության վարդապետությունների ներկայացուցիչները մի որոշակի շրջանում՝ I–VII դդ.,հանդես են եկել ոչ թե որպես եկեղեցու ուսմունքի և հեղինակության ժխտողներ, այլ իբրև այդ ուսմունքի այս կամ այն կետը մեկնաբանելու և բանաձևելու փորձ կատարողներ՝ չբացառելով դեռևս կայուն, դոգմատիկ բանաձևը: Հերետիկոսության այս շարժումների նախաձեռնողներն իրենց չեն համարել եկեղեցական ավանդության ընդդիմադիրներ, այլ հակառակը, հանդես են եկել որպես ավանդության արտահայտիչներ ու շարունակողներ: Եկեղեցական դատին ներկայացնելով իրենց դավանանքը՝ նրանք կամ ենթարկվել են նրա որոշումներին, կամ էլ, չհամաձայնելով, կտրել հաղորդակցությունը պաշտոնական եկեղեցու հետ և սկսել իրենց հատուկ կրոնական կյանքը: Առանձնանալով՝ նրանք իրենց դավանությունը վեր են դասել եկեղեցու ընդունած դոգմաներից: Աղանդ եզրույթը, որ նախնական շրջանում դիտվել է ընդամենը որպես հերետիկոսություն բառի հոմանիշ, այս շրջանում ձեռք է բերելառավել նվազ ծայրահեղական նրբիմաստ, քան հերետիկոսությունը: Հին և նորագույն ժամանակաշրջանի առանձին մտածողների և աղանդավորների կարծիքով՝ կրոնական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին և Նոր կտակարաններում. նրա հատիկները ցանված են ամենուրեք՝ լավագույն հեթանոսական կրոններում, առանձին փիլիսոփաների և բանաստեղծների ստեղծագործություններումևն: Դրանք սինկրետիկ (չտարբերակված) Աղանդներն են, օր.՝ գնոստիցիզմը: Աղանդները հնուց ի վեր բաժանվում են երկու խմբի՝ ռացիոնալիստական և միստիկական: Առաջինները Հայտնության և մարդկային գիտակցության միջև միակ միջոցն են դիտում բանականությունը և նույնիսկ որպես Հայտնություն չեն ճանաչում այն ամենը, ինչ վեր է բանականությունից կամ դեմ է նրան: Երկրորդները հավատում են, որ Հայտնությունը մարդուն կարող է հաղորդվել բանականորեն անճառելի և գաղտնի ուղիներով՝ տեսիլքով, մարգարեությամբ ևն: Ստացված հայտնությունները նրանք հաճախ վեր են դասում անգամ գրվածքներից («Գիրը սպանում է, հոգին՝ ապրեցնում» սկզբունքից ելնելով): Աղանդները, որպես առանձին՝ կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր կեցվածք ունեն ոչ միայն իշխող եկեղեցու, այլև, հաճախ, պետական ու սոցիալական տվյալ կարգի նկատմամբ, ինչպես հնագույն քրիստոնյաները, որոնք դեմ էին Հուդայում և առհասարակ Հռոմեական կայսրությունում գործող օրենքներին: Քրիստոնյա տերություններն օրինաստեղծության մեջ և սոցիալական կառույցներում մասամբ կենսագործել են քրիստոնեական դավանական գաղափարները՝ հաճախ ստեղծելով հարմարավետ փոխհամաձայնություն իրենց քաղաքական նպատակների և քրիստոնեության միջև. բարոյական պարտավորությունները յուրովի ըմբռնող Աղանդները դա համարում են կեղծ քրիստոնեական, ինչպես քրիստոնեական նախնական համայնքները, որոնք ընդդիմադիր էին ոչ քրիստոնեական տերությունների վարքագծին: Չափավորական Աղանդները սահմանափակվում են նրանով, որ խուսափում են հասարակական այնպիսի պարտավորություններից, որոնք չեն համընկնում իրենց սոցիալ-բարոյական գաղափարների հետ: Առավել եռանդուններն ուղղակիորեն ձգտում են սոցիալական բարեփոխումներ կատարել ըստ այդ գաղափարների: Հնագույն եկեղեցու Աղանդներից նշելի են 1. Աղանդներ, որոնք հետ են մնացել քրիստոնեության մեջ կատարված կրոնական էվոլյուցիայից. այդպիսիք են Հովհաննես Մկրտչի հետևորդները. սրանց թվին են հաճախ դասվում նաև գնոստիկյան-հովհաննեսականները և այլ՝ մի քանի հնագույն կրոնական ուղղություններ: 2. Հուդայական քրիստոնեական Աղանդները՝ նախնական շրջանում. նազարեթյաններ (I–VI դդ.), էբիոնիտներ, էբիոնիտ-գնոստիկյաններ (II դ. վերջից): 3. Գնոստիկյան Աղանդները ընդհանուր անվամբ հայտնի հեթանոսական մեծաթիվ Աղանդները (I–IIIդդ.): Սրանցից քրիստոնեական ընդհանուր դավանանքին համեմատաբար մերձ են մարկիոնականները (I–VII դդ.), համեմատաբար հեռու՝ մանիքեականները (տես Մանիքեություն), որոնցից հետագայում սերել են մի շարք քրիստոնեական Աղանդներ, օր., պավլիկյանները: 4. Այսպես կոչված՝ նախաձեռնող Աղանդները, որոնցից նշանավոր են մոնտանականները (II–III դդ., գոյատևել են մինչև VIII դ.): 5. Հնագույն եկեղեցուց ծագած Աղանդներ (III–IV դդ.), որոնք բավարարված չէին Ընդհանրական եկեղեցու սահմանած նվազագույն բարոյական պահանջներով և նրա ապաշխարության կարգուկանոնով (մի շարք գնոստիկյան Աղանդներ, ինչպես նաև մոնտանականներ, մելետոսյաններ, նովատանյաններ): 6. Դոգմատիկ բնույթի Աղանդներ (IV–VII դդ.). արիոսականություն ապողինարիզմ, մակեդոնյաններ (հոգեմարտներ), նեստորականություն, եվտիքականություն, հուլիանոսականներ, սևերիոսյաններ ևն: 7. Ճգնավորության ծաղկման շրջանում (II–V դդ.) առաջ եկած մի քանի խորհրդապաշտական Աղանդներ, որոնք ընդհանուր քրիստոնեական գաղափարներից թեքվել էին դեպի ճգնակեցության (մեսալյաններ, եվքիտներ ևն):XI–XV դդ. բյուզանդական եկեղեցում նոր Աղանդներ գրեթե չեն ծագել: Միջնադարյան արևմտյան եկեղեցու, պապական իշխանության հզորացման շրջանում նույնպես համեմատաբար սակավաթիվ Աղանդներ են առաջացել՝ փոքրաթիվ հետևորդներով: Ռեֆորմացիայի շրջանում (XVI դ.) Աղանդներն սկսել են շատանալ. Դրանցից հիշատակելի են միստիկական և պանթեիստական Աղանդները (XVI դ.), անաբապտիստները (կրկնամկրտականներ, XVI դ.), Աղանդներ, որոնք ռացիոնալիստներ էին աստվածաբանության և փիլիսոփայության մեջ (XVII–XVIII դդ.), անգլիական բապտիստները, բապտիստ-շաբաթականները, կվակերները ևն: XVIII–XIX դդ. առաջացել են նոր Աղանդներ.մեթոդիստները՝ Անգլիայում, մի շարք Աղանդներ՝ բողոքական պիետիզմից, լեհական դեիստները՝ կաթոլիկությունից, հոգեգալստականները (հիսունականներ) ևն: XIX դ. Աղանդների դասական երկիր է դարձել Հյուսիսային Ամերիկան. մեթոդիզմից բաժանված՝ Փրկության բանակը, Ավետարանի հիման վրա կոմունիզմ քարոզողները, դարբիստները, ադվենտիստները ևն: XIX–XX դդ. Առաջացած և ներկայումս տարածված կեղծքրիստոնեական ու տոտալիտար (ամբողջատիրական) Աղանդներից են մորմոնները (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), Եհովայի վկաները, մունիները (Միավորման եկեղեցի), սայենտոլոգները (Գիտության եկեղեցի) ևն: Ռուսաստանում տարածված Աղանդներից հիշատակելի են դուխոբորները, որոնք սկիզբ են առել 1740-ական թթ.՝ Հարավային Ուկրաինայից, մոլոկանները (1800-ական թթ-ից), տոլստոյականությունը (XIX դ. վերջ) ևն: Աղանդները տարածված են եղել նաև միջնադարյան Հայաստանում. հիշատակելի են բորբորիտները, մծղնեությունը, պավլիկյանները, թոնդրակեցիները: Ներկայումս Հայաստանում գործում են մորմոնները, Եհովայի վկաները, Նոր առաքելոց եկեղեցին ևն:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, էջ 32-34:

Միացյալ Երիտասարդական Լիգա համանախագահ Դանիել Պետրոսյան 

Բացառիկ կադրեր աղանդավորական "աղոթքից", որը տեղի է ունեցել գիշերային ակումբում:


Միացյալ Երիտասարդական Լիգան շարունակում է պայքարը քայքայիչ աղանդների դեմ և այդ շրջանակներում սկսելու է հրապարակել բացառիկ կադրեր Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունների արտասահմանյան ճյուղերում կատարված տեսանյութերը:
Սակայն, շուտով ՄԵԼ-ը հրապարակելու է մի ամբողջական փաթեթ, որտեղ միմիայն Հայաստանում գործող աղանդավորների տարօրինակություններն են:
 

Աղանդավորական փսիխոզ (ՎԻԴԵՈ)


Սիրելի հայրենակիցներ խնդրում եմ դիտեք, թե ինչով են զբաղվում աղանդավորները:
Բացառիկ կադրեր Հայաստանում գործող աղանդավորական շարժման ռուսաստանյան ճյուղի հավաքից:

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎՐԱ


Մոտ 30 րոպե առաջ Զեյթունում հարձակում է տեղի ունեցել Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա:
Հարձակվողները եղել են 5 հոգի, որոնք քաշքել են Ս. Հովհաննիսյանին, որի արդյունքում պատռել են վերնաշապիկը, մի քանի հարված հացրել Սևակ Հովհաննիսյանի դեմքին և որովայնի հատվածում:
Հիշեցնենք, որ Միացյալ Երիտասարդական Լիգայի ղեկավարի վրա այս հարձակումը առաջինը չէ:
Առաջին անգամ Սևակ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանություն, որի արդյունքում նրան են տվել ոստիկանի հեռախոսահամար, որպեսզի նման բան կրկնվելու դեպքում զանգահարի վերոնշյալ ոստիկանին:
Հաշվի առնելով, որ այդ ոստիկանի հեռախոսահամարը չի եղել Սևակ Հովհաննիսյանի մոտ, ինչպես նաև իրավիճակից դուրս գալով չի կարողացել ձեռքը տանել գրպանը և օգտվել հեռախոսից, այդ իսկ պատճառով չի կարողացել զանգ կատարել ոստիկանին:
Տեղեկացնենք, որ վերջին շրջանում Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը աննախադեպ պայքար է սկսել աղանդների դեմ, որի շրջանակներում Սևակ Հովհաննիսյանը հրապարակել է մի քանի աղանդների գոյության մասին, որն էլ կարող էր շարժառիթ հանդիսանալ Սևակ Հովհաննիսյանի դեմ հարձակման:
Հիշեցնենք նաև այն, որ մեկ տարի առաջ ՄԵԼ-ի կողմից բացահայտված Խորան աղանդի ղեկավարը անձամբ սպառնալիքներ էր հնչեցրել Սևակ Հովհաննիսյանի հանդեպ, որը ձայնագրվել էր:
Երեկ ՄԵԼ-ը հրապարակել էր, որ ՀՀ-ում գրանցված և գործող աղանդներից մեկը սկսել է օգտագործել հանրահայտ խաբեբա Բեննի Հիննի քարոզները, ով իբրև հայտնի է ավետարանական եկեղեցու հովիվ, ով մտախավարման է հասցնում տարբեր մարդկանց, բուժում շատ հիվանդություններ:
Այդ անձնավորության <<քարոզներից>> հենց Խորան աղանդն է օգտվում, որի մասին ՄԵԼ-ը ունի անհերքելի ապացույցներ:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժման համանախագահ Սևակ Հովհաննիսյանին բարեբախտաբար շատ բան չի պատահել, մի քանի քերծվածք, որոնց համար այդ անձնավորությունները և պատվիրատուները պատասխան են տալու:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Մեծ վտանգ ՀՀ ազգային անվտանգությանը (ՎԻԴԵՈ)


Միացյալ Երիտասարդական Լիգան շարունակում է բացահայտել և հանրությանը ներկայացնել ՀՀ-ի ազգային անվտանգությանը վտանգող աղանդներին և դրանց գործունեությունը:
Միացյալ Երիտասարդական Լիգան ձեռք է բերել անհերքեի ապացույցներ Հայաստանում գործող և գրանցված աղանդներից մեկի մասին, որը սկսել է հանրությանը խաբել հանրահայտ խաբեբա և Ավետարանչական աղանդի գլխավոր հովիվներից Բենի Հիննի կեղծ հնարքների միջոցով:
Միացյալ Երիտասարդական Լիգան շուտով կհրապարակի այդ աղանդի մասին ունեցած բոլոր փաստերը և անունը, մինչ այդ պահանջելով բոլոր պատկան մարմիններին, վերջ տալ անգործությանը:
Խնդրում ենք դիտել և հասկանալ թե ինչպիսի արարած է այդ Հիննը:

Գրիգոր Դանիելյան. «Բոլոր քայքայիչ աղանդներին ես համարում եմ Սատանայի վկաներ»


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> և <<ՄԵՆՔ>> երիտասարդական շարժումները Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին համատեղ ստորագրահավաք-ակցիա, որին մասնակցում էր նաև սիրված և ճանաչված դերասան Գրիգոր Դանիելյանը, ով ոչ միայն դեմ է աղանդներին, նաև իր հնարավորությունների շրջանակներում ակտիվ պայքարում է:
Բացառիկ հարցազրույց Հյուսիսային պողոտայում, որը վարել է nyut.am կայքի լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Անցյալ շաբաթավերջին «Քայքայիչ աղանդներն արհեստածին ուսմունք են` մարդկանց ոչխարի հոտի նման հպատակեցնելու նպատակով» վերտառությամբ մեր հրապարակմամբ (http://nyut.am/archives/51776) անդրադարձել էինք Հայաստանում այդ աղանդների գործունեության դեմ Երևանի Հյուսիսային պողոտայում «Միացյալ երիտասարդական լիգա» և «Մենք» երիտասարդական շարժումների նախաձեռնած ստորագրահավաք-ակցիային:
Հայաստանում քայքայիչ աղանդների գործունեությունը լրջագույն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, մինչդեռ պետական համապատասխան մարմինների կողմից նրանց գործունեությունը գրեթե չի վերահսկվում: Մեզ հետ զրույցում ընդգծելով այս իրողությունը, «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանն ասաց.
«Օրինակ, Հայաստանում գործող «Մեծ շնորհք» աղանդը, որի ղեկավարները բոլորին հայտնի «Կրակ Հիսուսի անունից» արտահայտությունն անող Պողոսյան եղբայրներն են, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ֆինանսավորվում են Թուրքիայից, իսկ Թուրքիան Հայաստանի համար թշնամի երկիր է: Այս փաստն արդեն իսկ ազգային անվտանգության խնդիր է: Բացի այդ, հայտնի է, որ բոլոր աղանդներն էլ ֆինանսավորվում են արտասահմանից, ինչը նշանակում է, որ աղանդավորները ծառայում կամ հետագայում ծառայելու են իրենց ֆինանսավորող կառույցներին: Իսկ մեր պատկան մարմիններն աղանդների հակաազգային, որոշ դեպքերում նաև հակաօրինական գործունեության նկատմամբ, ցավոք, ոչ մի քայլ չեն կատարել, հակառակը` բացասական վերաբերմունք են դրսևորել աղանդների դեմ մեր պայքարի նկատմամբ»:
Սևակ Հովհաննիսյանի հավաստմամբ, չնայած ինքը հայտարարել է իր հանդեպ եղած սպառնալիքների, ինչպես նաև հարձակման վերաբերյալ, ոստիկանություն դիմում ներկայացվել է, սակայն առ այսօր ոչ «Խորան» աղանդի ղեկավար Հրաչյա Խաչատրյանն է ձերբակալվել, ոչ էլ նրա ղեկավարած աղանդի գործունեությունն է կասեցվել:
«Ես մեկ անգամ ևս բարձրաձայնում եմ այս մասին, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեմ նշածս փաստի վրա,- ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահը:- Իսպանիայում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ վերջին շրջանում զանգահարում են, խնդրում, որ օգնենք իրենց: Այդ աղանդը Հայաստանում էլ է գործում, Իսպանիայում էլ, Հրաչյա Խաչատրյանն այնտեղ է բնակվում»:
Դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Yere1» («Երևան») նախագծի սցենարիստ Գրիգոր Դանիելյանը ևս այն համոզման է, որ քայքայիչ աղանդների գործունեությունը շատ բացասաբար է անդրադառնում մեր ազգի վրա, և կարող է հանգեցնել մեր ազգի պառակտման: Մեզ հետ զրույցում այս միտքն արտահայտելով, նա շարունակեց.
«Ես վստահ կարող եմ ասել, որ այդպիսի հետևանք է ունենալու: Աղանդների վտանգավոր ազդեցությունից խուսափելու համար մեր ժողովուրդն իսկապես պետք է հավատա Աստծուն և հետևորդը լինի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, որը երկար դարերի ընթացքում անուրանալի ավանդ ունի մեր ազգապահպանման գործում: Մեր եկեղեցուն թողած, ասենք, 50 կամ 100 տարվա պատմություն ունեցող այս կամ այն աղանդին հետևելը սխալ է: Ավելին. աղանդավորներն ինչ-որ մի առանձնատան համար ասում են, որ սա մեր եկեղեցին է, սակայն եկեղեցին, ֆիզիկայի ոլորտում նոր բացահայտումների համաձայն, մի կառույց է, որը մարդուն առավելագույն ձևով կապում է Աստծո հետ: Այդ գմբեթն իզուր չի սարքված, այն էներգիան, որը գմբեթի միջոցով ուղարկվում է առ Աստված, չի կարող որևէ քառակուսի կամ տնանման կառույցի միջոցով հաղորդվել, որքան էլ նրանք այդ կառույցը եկեղեցի անվանեն: Բոլոր քայքայիչ աղանդներին ես համարում եմ Սատանայի վկաներ: Նրանք Հայաստանում ամենախոցելի թիրախային խումբն են ընտրել` սոցիալական ծանր վիճակում գտնվողների, մարդկանց, որոնք դժվարին վիճակում են գտնվում, տեղեկացված չեն այդ աղանդների պատմությանը, իրական գործունեությանը և նպատակներին: Շատ վատ է, որ հոգևոր առումով գրեթե համատարած անգրագիտություն է, մարդիկ ուղղակի ծանոթ չլինելով Աստվածաշնչին, չիմանալով մեր հավատքի մասին, քրիստոնեության պատմության մասին, ինչ-որ մեկին լսելով, գնում են նրա հետևից: Սա հենց իրազեկված չլինելու և անգրագիտության արդյունք է»:
Գրիգոր Դանիելյանի հավաստմամբ, ինքը դիտել է հենց աղանդների պատրաստած տեսանյութերը և փորձել է հասկանալ, թե նրանք ինչպես են աշխատում մարդկանց զոմբիացնել, ինչը նրանց մոտ փայլուն է ստացվում:
«Այսօր, որ մենք կանգուն ենք, Քրիստոնեության, մեր հավատքի շնորհիվ է, թող աղանդների հետևից գնացող մեր ժողովրդի մի մասը չմոռանա սա և քայլի առ Աստված ճիշտ ճանապարհով: Հակառակ պարագայում ես չէ, որ պետք է ասեմ հետևանքների մասին, Աստված է դատավորը»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:


Ահազանգ. Հայաստանում տարածվում է նոր աղանդ` ԸՆՏԱՆԻՔ



Հայաստան է ներթափանցել նոր աղանդ, որը քարոզում է ազատ սեքս` դրա տարբեր այլանդակ դրսևորումներով` միասեռականություն, արյունապղծություն և այլն: Առկա տեղեկությունների համաձայն` նշված աղանդն իր գործունեությունը ծավալում է Երևանում և Արտաշատում, անդամների քանակով դեռ մեծաթիվ չեն: Հիմնականում այս առնչությամբ էր «Նոյյան տապան» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսը:
«Բավականին ժամանակ է արդեն, այսինքն` անկախությունից կամ նույնիսկ երկրաշարժից հետո, ինչ տարաբնույթ աղանդավորական շարժումներ հայտնվեցին Հայաստանում, և օգտվելով հայ ժողովրդի ծանր տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակից, փորձեցին «փրկչի» կերպարի մեջ մտնելով, մեր ժողովրդին պառակտել,- ասաց մամուլի ակումբի հյուրերից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:- Եթե այսօր նկատի ունենանք, որ 215-ից ավելի աղանդավորական շարժումներ իրենց տարաբնույթ կառույցներով գործում են Հայաստանում, սա ինքնին խոսում է այն մասին, որ հայ ժողովրդին բաժանել են 215 տարաբնույթ մասնիկների մեջ: Ամենավերջինը, որ ներմուծվել է Հայաստան, կոչվում է «Քրիստոնեական միջազգային ընտանիք», որի հիմնադիրը եղել է ամերիկացի Դեյվիդ Բերգը: Այդ աղանդը փորձում է տեղ գտնել Հայաստանում, նրա քարոզչության հիմնական ուղղությունը քրիստոնեության անվան տակ միասեռականությունն է, արյունապղծությունը, այսինքն, երբ քարոզվում են այդ սրբապղծությունները` մոր հարաբերությունը տղայի հետ, հոր հարաբերությունն աղջկա հետ, և քրոջ հարաբերությունը եղբոր հետ, նաև քարոզվում է մանկապղծություն (պեդոֆիլիա), բացի դրանցից, ինչ-որ տեղ խրախուսվում է նաև ինքնասպանությունը»:
Հոգևորականը մի հռետորական հարց տվեց` երբ որևէ աղանդ մտնում է Հայաստան, հօգուտ ո՞ւմ է գործում, ապա հավելեց, որ երբ ծանոթանում ենք նման երևույթներին, պարզ է դառնում, որ հանուն մեր ազգային շահի և պետական շահի չեն գործում, որովհետև, որպես օրենք, որևէ աղանդավորական շարժման մեջ ազգայինի գաղափար չկա, կա իբրև թե փրկության գաղափար, բայց, չգիտես ինչու, այդ «փրկությունը» միշտ ժողովրդի պառակտման միջոցով է:
«Հետևաբար,- շարունակեց հայր Կոմիտասը,- եթե հայ ենք, եթե ոչ միայն «յան» ազգանունը կրողներ ենք, այլ իրապես, գիտակցությամբ, արյամբ և ոգով հայ ենք, պետք է լինենք մտահոգ այն բոլոր անբարոյական երևույթների նկատմամբ, որոնք պառակտում, քայքայում են մեր հավաքական կերպարը: Մարկոս Աուրեսի մի խոսքը կա` եթե ուզում ես երկիրը կործանել, նրա երիտասարդության մեջ անբարոյականություն սերմանիր: Ես տեսնում եմ, որ այսօր իբրև թե կրոնական արժեքների քարոզման անվան տակ պառակտվում է հայկական հավաքականությունը` հիմքը դնելու համար Հայաստան պետական կառույցի քայքայմանը և վերացմանը, որը մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի մտահոգության նյութ»:
Մամուլի ակումբի հյուրը նշելով, որ ամեն անգամ դրսից են գալիս այդ կեղծ հովիվները, հավելեց, որ նրանք մեզ փորձում են ոչ թե բանական արարածների, այլ խոտակեր ոչխարների տեղ դնել` տանելու համար այնտեղ, ուր իրենք են ուզում: Սա անթույլատրելի է, և մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի խնդիր, որովհետև մարդը կորցնելով իր բարոյականությունը, կորցնում է ամեն ինչը: Նախ, ընտանիքի գաղափարն է վերացվում, իսկ եթե չկա ընտանիք, նշանակում է` գոյություն չունեն նաև ազգություն և պետականություն:
Մամուլի ակումբի մյուս հյուրը` Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, տեղեկացրեց, որ Հայաստան նոր թափանցած այդ աղանդն ունի մի քանի անուն, մեր երկիր է մտել «Քրիստոնեական միջազգային ընտանիք» անվամբ, բայց հայտնի է նաև «Աստծո երեխաներ», «Ընտանիք» և մի շարք այլ անուններով:
«Օրինակ, Ուկրաինայում եղել է դեպք հենց հայի կողմից, երբ ինքնասպանություն է գործել մեր հայը, նախևառաջ, սպանելով իր կնոջը և քրոջը, այդ աղանդի անդամ լինելով հանդերձ»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:
Վերջինս նշված աղանդի անդամների հետ պատահաբար ծանոթացել է Երևանում, Հանրապետության հրապարակի մոտ, Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարանում, երբ լսելով նրանց խոսակցությունը, մոտեցել և զրուցել է «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կոչվածի անդամների հետ: Այդ զրույցի ընթացքում էլ նրանք հայտարարել են, որ Աստված գլխավոր կավատն է:

ԿՅԱՆՔԻ ՀԱՑ: անհայտ աղանդը Հայաստանում

<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը հավատարիմ մնալով իր կողմից որդեգրված պայքարին, սկսում է պայքարի նոր ձևաչափ:
Այսուհետ ՀՀ-ում գործող բոլոր աղանդների մասին կհրապարակվեն, որոնք մինչ այս անհայտ են հայ հասարակության համար , ինչպես նաև կհրապարակվեն բոլոր այն տեղեկությունները գրանցված և չգրանցված աղանդների մասին, որոնք հակահայկական գործունեություն են ծավալում:
Հայտնի է շատերին, որ Հայաստանում շատ կրոնական կառույցներ գրանցված են Արդարադատության նախարարության պետական գրանցման ռեգիստրում որպես բարեգործական կազմակերպություններ:
Այսպիսով, ՄԵԼ-ը ստացել նոր տեղեկություններ <<ԿՅԱՆՔԻ ՀԱՑ>> կազմակերպության մասին, որը գրանցված է պետական ռեգիստրում որպես բարեգործական կազմակերպություն: Վերջինս համարվում է Ուկրաինայում գործող <<Քրիստոնեական Հավատք ավետարանական եկեղեցի>> աղանդի ճյուղ:
Ինչպես հայտնի է դարձել Կյանքի հաց աղանդը Հայաստանում ունի շուրջ 1000 անդամ, այս աղանդը Հայաստանում գործում է 2005, 2005 թվականներից:
Սիրելի հայրենակիցներ, ոչ բոլոր բարեգործական ընկերություններն են ծառայում իրական նպատակին, կան դրանցից շատերը, որոնք ուղղակի հանդիսանում են աղանդավորական շարժումներ: 
Այս աղանդի մասին շուտով կհրապարակենք նոր մանրամանսներ:
Միացյալ Երիտասարդական Լիգա