Աղանդների դեմ պայքար



Հարգելի հայրենակիցներ, այսօր մեր երկրում պաշտոնական տվյալներով բնակվում է մոտավորապես 3 մլրդ մարդ, որոնցից 10 տոկոսը հանդիսանում են այս կամ այն աղանդի ներկայացուցիչ:
Մեր երկրի գոյատևման մեջ մեծ ավանդ ունի մեր` Հայ Առաքելական Եկեղեցին, քանզի դարեր շարունակ մեր հոգևորականները պահպանել են մեզ` որպես քրիստոնյաների, որը նպաստել է հայապահպանությանը:
Այսօր մի աղանդի ներկայացուցիչը մյուսին անվանում է աղանդ, իսկ իրենց` ինչ-որ կրոնական կազմակերպություն:
Սակայն պետք է բոլորս քաջ գիտակցենք, որ այն կազմակերպությունները, որոնք իրենց համարում են կրոնական կազմակերպություններ, դրանք զուտ աղանդներ են:
Ինչո՞ւ աղանդ, քանի որ նրանք զբաղվում են հոգեորսությամբ:
Պարզ հանգամանք, որպեսզի պայքարենք այդ աղանդների դեմ, դա այն է, որ աղանդների գերակա նպատակը մեզ խեղաթյուրելն է, ճիշտ ճանապարհից շեղելը:
Ինչ են անում այդ աղանդների <<հոգեվոր հովիվներ>> կոչվածները, իրենց ներկայացնում են հենց իրենց երազած մարդու փոխարեն, և ստելով հավաքում մարդկանց, մարդկանց, ովքեր այս կամ այն խնդրիների պատճառով ունեն խնդրիներ, չունենալով խնդրի լուծման տարբերակներ, իրենց <<փրկությունը>> գտնում այդ աղանդների մեջ:
Հարգելիներս, պետք չէ հավատալ ու վստահել աղանդներին, դրանք զուտ օգտվում են ձեր վիճակից, հետագայում ձեզ օգտագործում իրենց զարհուրելի նպատակներին հասնելու համար:
Տեղեկացնում ենք, որ Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը` Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդը, պայքարելու է այդ չարաբաստիկ աղանդների դեմ, հաշվի չառնելով, ոչ մի սպառնալիք և մեր դեմ ուղղված հակաքայլեր:
Մենք ունենք մի շարք ծրագրեր ուղղված այդ պայքարի դեմ և շուտով այն նաև կներկայացնենք ձեզ` հանրությանը:
Ամենավտանգավոր աղանդներից է Կյանքի Խոսքը, Եհովայի վկաները:
Հեռու մնացեք դրանցից:

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий