Ինչպես
արդեն տեղեկացրել էինք, <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը
բացել էր թեժ գիծ ուղղված կոռուպցիայի վերացման ուղղությամբ:
Արդեն
կան բազմաթիվ զանգահարողներ և բոլոր ահազանգերի բողոքների իրականությունը ճշտվում
են:
<<ՄԵԼ>>
շարժման թեժ գծին զանգահարող ՀՀ քաղաքացին, ով ներկայացավ որպես Երևանի Պետական
Համալսարանի նախկին շրջանավարտի մայր, տեղեկացրեց ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի
ավարտական` պետական քննության համար նույն համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ
պրոֆեսոր Լևոն Եզեկյանը տարիներ շարունակ բավականին կլորիկ գումարներ է վերցրել
ուսանողներից քննությունների նշանակման համար:
<<ՄԵԼ>>-ը
ճշտեց այդ ֆակուլտետի ներկայիս և նախկին որոշ ուսանողներից այդ փաստի իրականությունը
և ըստ այդ ուսանողների վերը նշվածը համապատասխանում է իրականությանը:
Հարգելի պարոն Աշոտյան, ձեր ուշադրությանն ենք
ներկայացնում այս փաստը, չանելով մեր մեկնաբանությունները, ակնկալելով երևույթի
դեմ ամենալուրջ գործողությունների իրականացում, այդ կերպ օրինակ ծարայելով նման
կեղծ բարեպաշտների համար:
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий