Օրեր
առաջ Երկիր օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ Անանիա Շիրակացի համալսարանի
ռեկտոր Ս. Աֆյանը, պատասխանել էր լրագրողի այն հարցերին, որոնք կապված էին
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժման, այն հայտարարության հետ, որ
պարոն Աֆյանը իրենց բուհում քարոզում է <<Կյանքի խոսք>> աղանդը:
Լրագրողի
այն հարցին, որ բացի <<ՄԵԼ>> շարժումից, այլ շարժումներ մեղադրել են
ձեզ կամ ձեր բուհին, պարոն Աֆյանը պատասխանում է, որ բացի լիգայից ոչ մեկ նման
հայտարարությամբ հանդես չի եկել, և ավելացրել.
-
Լիգան, օրինակ, ոչ վաղ անցյալում մեզ արդեն փորձել է հանիրավի կերպով մեղադրել
ուսման վարձերի գանձման գործընթացում իբրև մեր կողմից թույլ տրված խախտումների
համար:
Սակայն
ինչպես արդեն <<ՄԵԼ>> շարժման կողմից հրապարակվել է,
<<ՄԵԼ>>-ը ոչ թե ուսման վարձերի գանձման գործընթացներին է
անդրադարձել, այլ ակադեմիական պարտքերի մարման համար գանձվող գումարներին,
մասնավորապես, ստուգարքների համար 500 դրամ, քննությունների` 1000 դրամ:
Բացի
այդ պարոն Աֆյանը <<ՄԵԼ>> շարժմանը մեղադրում է կողմնակալ
վերաբերմունքի համար, և հավելելով, որ <<ՄԵԼ>> շարժումը մտածածին
մեղադրանքներով դիմել է ԿԳ նախարար Ա. Աշոտյանին, ապա ԿԳՆ-ից պարոն Աֆյանը ստացել
է համապատասխան նամակ, որին գրավոր տվել են սպառիչ և իրավաչափ բացատրությունները և
վերջին նամակը նաև ուղղարկել են <<ՄԵԼ>> շարժման էլեկտրոնային
հասցեին:
<<ՄԵԼ>>
շարժումը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ <<ՄԵԼ>>-ի ոչ
մի էլ. Հասցեի նման բովանդակությամբ նամակ չի հասել կամ չի ուղղարկվել:
Այս
ամենից կարելի է եզրակացնել, որ պարոն Աֆյանի նման հայտարարությունները մտածածին
են և արդարանալու միջոց:
<<ՄԵԼ>>
շարժման որդեգրած քաղաքականությունը հաշվի առնելով, մենք` <<ՄԵԼ>>
շարժումը պարոն Աֆյանին ընձեռնում ենք <<ՄԵԼ>> ղեկավար կազմի հետ
հանդիպելու հնարավորություն: Բացի այդ <<ՄԵԼ>> շարժումը պատրաստ է
հրապարակավ ներողություն խնդրել պարոն Աֆյանից, եթե նա հանդիպման ժամանակ կարողանա
ապացուցել, որ <<ՄԵԼ>> շարժման հայտարարությունները սուտ են:
Այս
հայտարարությունը ուղղարկում ենք նաև Անանիա Շիրակացի համալսարանի Էլ. Հասեին:
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий