Ընդդեմ աղանդներին, թե հանուն Հայ Առաելական Եկեղեցու


Աղանդները կատարում են լուրջ, համակարգված և հետևողական քայլեր: Աղանդներնն ունեն լուրջ ռեսուրսներ: Աղանդավորական կառույցի  ցանկացած անդամ պրոֆեսիոնալ քարոզիչ է: Աղանդներնն իրենց գործունեության մեջ են ներգրավում  հասարակության մեջ ճանաչված մարդկանց շոուբիզնեսից, կրթության և այլ ոլորտներից , որոնք ունենալով  երկրպագուների մեծ բանակ և բազմամարդ լսարաններ շատ հեշտությամբ այդ մարդկանց տանում են իրենց շարքեր:
Աաղանդներ, աղանդներ, աղանդներ…  իսկ հիմա մի պահ եկեք հետ հայացք գցենք և տեսնենք որոնք են մեր սխալները: Ի տարբերություն աղանդների մենք մեր կրոնի քարոզչությունը թողել ենք մեր եկեղեցուն: Ի տարբերություն աղանդների մենք այդքան նվիրված չենք մեր կրոնին: ԵՎ վերջապես մենք գտնում ենք որ մեր եկեղեցին պետք է վերանայի իր մոտեցումները քարոզչական լուսավորչական հարցերի հետ կապված: Ժամանակները փոխվել են, հասարակության պահանջները նույնպես, կրոնի մատուցման նոր մոտեցումներ են հարկավոր: 
 Հայ ազգի այն զավակններնն որոնց մեջ մեր ազգային կրոնի հիմքերը բարձր մակարդակի վրա չէ եկեղեցու ուշադրության կենտրոնից մի վայրկյան դուրս մնալուց  անմիջապես հետո հայտնվում են աղանդի ճանկերում:  Այսինքն հարկավոր է որ մեր կրոնի քարոզչությունն լինի շարունակական և անընդհատ:
ՄԵԼ-ը մշակել է Ազգային Կրոնի Քարոզչություն ծրագիրը: Ըստ այդ ծրագրի նախատեսվում է`
1.      Ակտիվ քարոզչություն և                  
2.      Պասիվ քարոզչություն  
Ակտիվ քարոզչությունն իր մեջ ներառում է հասարակական ակտիվության բարձրացումը դեպի առաքելական եկեղեցին, աղանդավորականության հիմնախնդրին լավ ծանոթացում, հասարակական քննարկումներ, օրինագծի առաջադրում օրենսդիրին աղանդների քայքայիչ գործունեության կասեցման համար, ստորագրահավաքի կազմակերպում հանուն այդ նախագծի, ցույցեր, պիկետներ:
Պասիվ քարոզչությունն որը իր մեջ ներառում է`
·         Մուլտֆիլմերի նկարահանում որրոնք իրենց  որակով և հետաքրքրությամբ կգրավեն հայ երեխային և նրա մեջ կսերմանանեն հայ առաքելական եկեղեցու գաղափարները, հոգեբանության մեջ կդնեն քրիստոնեության հիմքերը:
·         Ֆիլմերի նկարահանում որոնցով ցույց տրվի այն հայ մեծահարուստ, բարերար գործարարների կյանքն ու գործունեությունն որոնք եղել են իրական հայ քրիստոնեա, որպիսզի կոտրենք այն կարծրատիպերն, որ եկեղեցին միայն աղքատների , անոթևանների տունն է, կամ հարուստ հաջողակ մարդիք աստծոն չեն հավատում:
·         Վավերագրական ֆիլմաշար աղանդների կործանանար ազդեցության մասին, որտեղ կցուցադրվի աղանդավորության հետևանքով կործանված ճակակատագրեր:
·         Պատմական ֆիլմաշարի նկարահանում որով կցուցադրվի հայ առաքելական եկեղեցու և հոգևոր հայրերի դերը հայ ազգի պահապանման հարցում:
·         Պատմական ֆիլմաշար հայդուկների կյանքի ու գործունեության մասին,  ցույց տալով նրանց կապն ու նվիրվածությունը մեր կրոնին:
·         Ֆիլմեր առանձին սոցիալական խմբերի համար, հայ ընտանիքի մասին ուր կցուցադրվի եկեղեցի ընտանիք կապն և դրա անհրաժեշտությունը:
 Այս ֆիլմերը պետք չի նկարահանել արգ ու անորակ, այս ֆիլմերը կարելի է նկարահանել մեկ երկու տասնամյակում,  բայց այնքան որակով որ լինեն ուղեցույց հայ մարդու համար նրա ամբողջ կյանքում:
Այս ծրագրի ակտիվ քարոզչության որոշ մասը ՄԵԼ-ը վերցնում է իր վրա, իսկ պասիվ քարոզչության իրականացումը` ֆիլմերի նկարահանումը գտնում ենք որ պետք է նախաձեռնի եկեղեցին: 
                                                                      ՄԵԼ շարժման համանախագահ Համլետ Դանղյան

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий