Հարգարժան պարոն նախագահ Սերժ Սարգսյան, <<Միացյալ Երիտասարդական Լիգա>>
երիտասարդական շարժմանը վերջերս սփյուռքից, մասնավորապես` Իսպանիայի մեր
հայրենակիցներից, եկան բազմաթիվ բողոքներ <<Խորան>> կրոնական կազմակերպության
(աղանդի) գործունեության վերաբերյալ, որ այդ կառույցի ղեկավար Հրաչյա Խաչատրյանը զբաղվում
է անօրինական գործունեությամբ:
Այդ բողոքների հրապարակվելուց հետո, <<Խորան>> կրոնական
կազմակերպության անդամները զանգահարում էին մեր ակտիվիստներին, սպառնում և վիրավորում էին: Վիրավորում էին նաև մեր
երկրին ( <<Հայաստանը պիղծ երկիր է>>), նման բովանդակությամբ բազմաթիվ
վիրավորանքներ:
Մեծարգո
պարոն նախագահ խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել այդ կրոնական կազմակերպության գործունեության դադարեցման ուղղությամբ:
Միացյալ Երիտասարդական Լիգա
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий