ՊԱՅՔԱՐ ՔԱՅՔԱՅԻՉ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
ՄԵԼ հասարակական շարժումը ունենալով փաստեր և
տեղեկություններ, որ որոշ աղանդներ իրենց արարողակարգերի ժամանակ օգտագործում են
թմրաբեր նյութեր` նախօրոք լցնելով ջրի մեջ,
իրենց անդամաներին պարտադրոմ են խմել այդ
հեղուկը սուրբ ջրի անվան տակ:
Մեկ այլ աղանդում էլ դռնփակ դահլիճում որին եկեղեցի են
կոչում` հոգևոր առաջնորդն հիպնոտիկ քնի վիճակի հասցնում իր հետևորդներին:
Վերոնշված այս երկու փաստը հակասում է միջազգայինորեն
ամրագրված մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների մասին հռչակագրերին:
ՀՀ օրենսգրքերից միայն Քրեական դատավարության օրենսգրքում է
շոշափվում հիպնոսի և թմրաբեր նյութերի կիրառման մասին, այն է որ Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում՝ բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, միջոցով:
ՄԵԼ-ը, հաշվի առնելով «Խղճի ազատության
և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում առկա բացը և որպես հետևանք
որոշ կրոնական կառույցների անվերահսկելի ու կամայական գործունեությունը, հետամուտ
եղավ այդ օրենքում լրացումներ անելու մասի օրենքի նախագծի մշակամանը, այն է`
Օրենքի նախագիծ
«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի`
առաջին
պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն, այդ թվում հիպնոսի ու թմրաբեր
նյութերի միջոցով` ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու
հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:»
հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:»
ավելացնել նոր երրորդ պարբերությունը
հետևյալ շարադրությամբ`
«Կրոնական
կազմակերպությունների անցկացրած բոլոր արարողակարգերն ու ծիսակատարությունները
պետք է լինեն հասարակության համար թափանցիկ, բացի անհատական խոստովանություններից:
»
Ավելացված
երրորդ պարբերությունն ըստ էության պետք է ապահովի բոլոր կրոնական կառույցների
թափանցիկությունը հասարակության համար` լրատվամիջոցների և անհատների ազատ մուտք ու
ելքով:
Մոտակա
ժամանակներս ՄԵԼ-ը պատրաստվում է այս նախագիծը ներկայացնել օրենսդիր մարմին:
ՄԵԼ-համանախագահ Համլետ Դանղյան
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий