ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մենք` Ավստրայի Հայ Համայնքի մեծամասնության, Վիեննայի Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ Տեր Անդրեաս Իսախանյանի գլխավորությամբ ի լուր բոլորին հայտնում ենք աջակցում և միանում են Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական շարժմանն ի դեմ աղանդավորական անօրինական կազմակերպությունների, որոնց անմարդկային գործունեության սահմաններն գերազանցում են ամեն ինչ:
Տարբեր սոցիալական կայքերից տեղեկացել ենք նմանօրինակ մի կազմակերպության մասին` ստեղծված Իսպանիայում, սփռված ամբողջ Եվրոպայում, այժմ էլ Հայաստանում, <<Խորան>> կեղծանունով: Նրա կազմակերպիչների Հրաչյա և Գայանե Խաչատրյանների, մարդկային ուղեղները խեղաթյուրելու և նրանց ենթագիտակցությանն ու ունեցվածքին տիրելու մոլուցքի մասին:
Կոչ ենք անում բոլորիս և ամենքին միավորվենք և միասնական հարված հասցնենք նրանց, ովքեր կփորձեն Աստծո անունն օգտագործել սեփական նկատառումների համար:
Խնդրանքներով, Ինչու չէ, նաև պահանջով դիմում ենք համապատասխան բարձրագույն մարմիններին, հասարակական կազմակերպություններին ոչ միայն համապատասխան միջոցներ կիրառել խոչընդոտել, այլև նրանց պատժել օրենքի ամբողջ խստությամբ` խաբկանքի միջոցով ուրիշին և նրանց սեփականությունը տիրելու մեղադրանքով:
Հույսով ենք, որ մեր ձայնը կհասնի ամենքին:
Պայքարենք բոլոր աղանդերի և նրանց սփռած գարշահոտության դեմ:
Ավստրիայից հայ երիտասարդներ, Առաքելական մեծ ու փոքր Քրիստոնեաներ

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий