Միացյալ Երիտասարդական Լիգա

Պայքար աղանդների դեմ

Ստորագրահավաք-ակցիա

Միացյալ Երիտասարդական Լիգա և ՄԵՆՔ շարժումները համատեղ կազմակերպել էին ստորագրահավաք-ակցիա:

Մամուլի ասուլիս

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի և Կոմիտաս Վարդապետի համատեղ ասուլիսը Ընտանիք աղանդի վերաբերյալ:

ՀՀ-ում գործող աղանդներ

Միացյալ Երիտասարդական Լիգան ներկայացնում է ՀՀ-ում գործող գրանցված և չգրանցված աղանդները

Միացյալ Երիտասարդական Լիգա

ՄԵԼ բոլոր գործողությունները

ՄԵԼ-ը ստեղծում է աղանդավորական կառույցներից տուժածների օգնության կենտրոն:


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը արդեն երկարատև ժամանակ պայքար է մղում աղանդավորական կազմակերպություններում իրականացվող օրինախախտումների դեմ: Պայքարի շրջանակում ՄԵԼ-ին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր տուժել են այս կամ այն աղանդների գործունեություններից: Հունվար ամսից ՄԵԼ-ը կստեղծի տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն, որտեղ մարդկանց օգնություն ցույց կտան հատուկ վերապատրաստված մասնագետներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղանդների գործունեությունից այսքան ժամանակ տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, թե ֆինանսապես, թե հոգեպես, հետևաբար ցանկացած հայի համար պետք է լրջագույն և կարևորագուն խնդիր լինի հոգեպես վատ վիճակում գտնվող անձանց օգնելու:
ՄԵԼ-ը դիմում է ամբողջ հայությանը խնդրանքով.
Ովքեր ցանկանում են օգնել աղանդներից տուժածներին, կարող են իրենց օգնությունը ցուցաբերել ստեղծվող կենտրոնի կայացմանը:
ՄԵԼ-ը չի ֆինանսավորվում ոչ մի կառույցի կողմից և չի պատրաստվում ինչ որ մարդկանց և կառույցների պատվերներ կատարել: Այն մարդիկ, ովքեր իսրտե, առանց հետին նպատակներով կցանկանան աջակցել ՄԵԼ-ի օգնության և վերականգնողական կենտրոնի ստեղծմանը և կայացմանը կարող են կապնվել մեր հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային հասցեի միջոցով:
Տուժածների օգնությունը կատարվելու է բացառապես անվճար հիմունքներով.

Արցախում գործում է նոր աղանդ` «Արթնության Կրակ» անվանումով:



«Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետությունում ևս գործում է մի շարք կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց քայքայիչ գործունեությունն են ծավալում ԼՂՀ-ում:
Արցախում գործել են Եհովայի վկաներ, Ռեմա, Հոգեգալստականներ աղանդավորական կազմակերպությունները:
Արցախում գործում է նաև նոր աղանդ` «Արթնության Կրակ» անվանումով:
«Արթնության Կրակ» աղանիդ ղեկավարի անունն է Լևոն Սարդարյան: Շուտով կներկայացնենք այդ աղանդի գործունեության նոր մանրամասներ:

Եվս մեկ աղանդ Հայաստանում


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը երկարատև ժամանակ պայքար է մղում ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցների անօրինական գործունեությունների դեմ, որի շրջանակներում ՄԵԼ-ի կողմից բացահայտվել են տարաբնույթ աղանդավորական կառույցներ, այդ թվում նաև հակաքրիստոնեական:
ՄԵԼ-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում իր գործունեությունն է ծավալում նաև <<Երևանի Նազարեթ եկեղեցի>> անունը կրող աղանդավորական կառույցը, որը շատերի նման ևս գրանված չէ ՀՀ-ում:
Այդ աղանդի ղեկավարն է ոմն Թոմ Մարտիրոսյանը: Այս աղանդը  իրեն համարում է ավետարանական հավատքի, սակայն այն ևս խարիզմատիկ եկեղեցիների շարքի է պատկանում:
ՄԵԼ-ին հասած տեղեկություններով այս աղանդի ղեկավարը լուրջ կապեր ունի տարբեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:
ՄԵԼ-ը խնդրանքով, հորդորով դիմում է ՀՀ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի կանխվի նմանատիպ կառույցների մուտքը մեր երկիր:

Շուտով: "ԱՂԱՆԴ" վավերագրական կինոնկար(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


"Միացյալ  Երիտասարդական Լիգա" շարժումը պատրաստում է վավերագրական կինոնկար ԱՂԱՆԴ անվանումով, որը աղանդների գործունեության մասին է լինելու: Շուտով այն կտեղադրվի մեր էջում:

Պռոշյան գյուղի դպրոցի տնօրենը հերքում է, ՄԵԼ-ը փաստերով հաստատում: (ԼՈՒԱՆԿԱՐՆԵՐ)

"Միացյալ Երիտասարդական Լիգա" շարժման կողմից հրապարակվել էր տեղեկություններ այն մասին, որ Երևանի, Պռոշյանի և այլ համայնքների դպրոցներում, առանց ԿԳՆ թույլտվության իրենց գործունեությունն է ծավալում "Մշակութային Լիգա" կազմակերպությունը, որի քարոզչությունը ընկած է Նիկոլայ Ռերիխի ուսմունքների հիման վրա, որն էլ ըստ երևույթին հակաքրիստոնեական է:
Հետևաբար "Մշակութային Լիգա" կազմակերպությունը ծավալում է աղնդավորական գործունեություն:
ՄԵԼ-ի հայտարարությունից հետո Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ա. Մկրտչյանը պաշտոնական գրություն է ուղարկել ՄԵԼ-ի էլեկտրոնային հասցեին, որով հերքում է այդ կազմակերպության գործունեությունը իրենց դպրոցում և սպասում են ՄԵԼ-ի կողմից ապացույցների, որը անմիջական կապ կունենա այդ դպրոցի հետ, սակայն չգիտես ինչու հայտարարությունը ուղղված է ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԿԱՆ ԼԻԳԱՅԻՆ, հավանաբար անունը շփոթել են:
ՄԵԼ-ը տեղեկացնում է նաև, որ այդ կազմակերպության գործունեության մասին հրապարակելուց հետո ստացել է նոր սպառնալիքներ, վիրավորանքներ հենց այդ կառույցի անդամների կողմից, որի համար խնդրում ենք ոստիկանությանը, որպեսզի կոնկրետ միջոցներ ձեռք առնի ՄԵԼ-ի անդամների անվտանգության պահպանման համար:
ՄԵԼ-ը պատրաստ է բավարարել Պ. Ղևոնդյան դպրոցիի տնօրինության ցանկությունը և հրապարակում է փաստեր այն մասին, որ "Մշակութային Լիգա" կազմակերպությունը հավաք է անցկացրել վերոնշյալ գյուղի դպրոցում:
Իդեպ, դպրոցում "Մշակութային Լիգա" կառույցի կողմից իրականացվել է նաև հնդկական մշակույթի օր, որին մասնակցել է նաև Հնդկաստանի Դեսպանը Հայաստանում:





Այսքանից հետո հուսանք, դպրոցի տնօրինությունը չի հերքի և հանիրավի ՄԵԼ-ին չի մեղադրի ապատեղեկատվության տարածման մեջ:

Մշակութային լիգա կազմակերպության մասին տեղեկություններ և փաստեր(ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)


"Միացյալ Երիտասարդական Լիգա" շարժումը տարածել էր հայտարարություն այն մասին, որ ՀՀ-ում հայտնվել է ևս մեկ նոր աղանդը, որը հակաքրիստոնեական է:
Այդ կազմակերպությունը հիմնական իր գործունեությունը իրականացնում է դպրոցներում` Երևանի և հարակից շրջանների:
Այդ կազմակերպության ղեկավարի անունը Աշոտ Աղաբաբյան է, որը կապ չունի համանուն պատգամավորի հետ:
Ով ներկայացվում է որպես "ԳՈՒՌՈՒ":
ՄԵԼ-ը տեղեկացրել էր, որ այդ կառույցը հավաքներ է անցկացնում նաև Պռոշյան գյուղի դպրոցում, բացի այդ Եղվարդի դպրոցում, Երևանի դպրոցում:
Այդ կազմակերպությունը առաջին հայացքից թողնում է անմեղ կառույցի տպավորություն, սակայն ուսումնասիրելով իրենց քարոզչությունը, հասկանալի է դառնում, որ այդքան էլ անմեղ չեն, քանի այդ կառույցը հետևում է Ռերիխին:
Կա նաև Ռերիխյան շարժում, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ sektoved.ru կայքում:
"Միացյալ Երիտասարդական Լիգա" շարժումը պայքարում է հանուն հայ ժողովրդի, հանուն Հայ Առաքելական Եկեղեցու և ոչ մի կառույց, անձ չի կարող կանգնեցնել ՄԵԼ-ի ազգապահպան գործունեությունը:
Ձեզ ենք ներկայացնում այդ աղանդի մասին վկայող լուսանկարներ ինպես նաև տեսանյութ:


Եվս մեկ վտանգավոր աղանդ Հայաստանում, որը Քրիստոնեական չէ: ՄԵԼ


Հայաստանի Հանրապետությունում հայտնվել է ևս մեկ նոր աղանդ, որը ընդհանրապես կապ չունի Քրիոստոնեության հետ:
Այս աղանդը իր անդամներին հիմնականում հավաքագրում է ՀՀ տարբեր դպրոցներից: Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը ստացել էր տեղեկություններ այդ աղանդի մասին, որի իսկությունը արդեն իսկ հաստատված է փաստերով:
Այդ աղանդի տարբեր ճյուղերը համարվում եմ ամենավտանգավոր աղանդներից մեկը ամբողջ աշխարհում: 
Աղանդի անվանումը և գործունեության այլ մանրամասներ ՄԵԼ-ը կհրապարակի շուտով:
 Միացյալ Երիտասարդական Լիգա

Բացառիկ կադրեր նոր աղանդի հավաքից, որին մասնակցում էր նաև Անի Զախարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՄԵԼ-ը ստացել էր տեղեկություններ, որ Հայաստան է մուտք գործել նոր աղանդ` Կավագործների տուն անվանումով, որը իր առաջին հավաքները անցկացնելու է Կոնգրես հյուրանոցում:
Այդ իսկ պատճառով ՄԵԼ-ը հետախուզական նպատակներով, երկու օր մասնակցել է այդ աղանդի հավաքներին և կատարել մի շարք նկարահանումներ: Կադրերում երևում է նաև սկանդալային քաղաքական գործունեությամբ հայտնի Անի Զախարյանը:

Աղանդներն են խախտում Սահմանադրությունը և այլ օրենքներ(Տեսանյութ)


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը պայքարում է քայքայիչ աղանդների դեմ, ոչ թե այդ աղանդին հարող հայերի, որոնք մոլորության մեջ գտնվելով հեռացել են մեր Սուրբ Եկեղեցուց:
Մենք արձանագրում ենք տեղեկությունները և փաստերը, որոնք ուսումնասիրում, հանրությանն ենք ներկայացնում:
Բազմաթիվ աղանդներ հենց իրենք են խախտում Սահմանադրությունը, անցկացնելով անօրինական քարոզներ, հավաքներ, որտեղ օգտագործում են սուտ և կեղծիք, օգտագործում են այնպիսի երաժշտություն, որը ուղակի բթացնում և հիպնոսի է ենթարկում գրեթե ցանկացած մարդու:
ՄԵԼ-ը չի պայքարում հասարակ քաղաքացու դեմ, ով միամտաբար հայտնվել է այս կամ այն աղանդի կազմում, այլ պայքարում է կոնկրետ քայքայիչ գործունեություն ծավալող աղանդնավորական կազմակերպության անօրինական գործունեության դեմ:
Երբ աղանդավորական կազմակերպությունը խախտում է սահմանադրությունը, ՀՀ այլ օրենքներ, ոչ մի իրավապաշտպան, ով կողմ է կրոնական ազատությանը, չի խոսում դրանց մասին, այլ հակառակը` սկսում են քարկոծել ՄԵԼ-ի պայքարը:
ՄԵԼ-ը չի կաշկանդվում և չի դադարեցնելու աղանդների դեմ պայքարը այնքան ժամանակ, մինչև բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ վնասակար ներգործություն են ունենում հայ ազգի, մեր ազգային Եկեղեցու, ընտանիքի, պատմության վրա:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստան նոր մուտք գործած աղանդի` Կավագործների տուն անվանումով, որը իր հավաքները առաջին հավաքները անցկացրեց Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում:
Այդ աղանդի ղեկավարը ռուս է, անունը Ռոմա, ով Հայաստան է եկել իր ընտանիքում իբրև Քրիստոնեություն քարոզելու: Այդ աղանդը հենց ռաջին իսկ օրից խախտել է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը այլ մի շարք այլ օրենքներ:

Դանիել Պետրոսյան: Փոփ հանրագիտարանի և Երևան նյուզ լրատվականի կողմից հրապարակված փաստերը հաստատում են ՄԵԼ-ի ցուցակի որոշ անդամների մասին փաստեր



Դեռ մեկ տարի առաջ <<POP հանրագիտարան>> հաղորդման ժամանակ,անդրադարձել էին Արմինկայի, Արսեն Գրիգորյանի, Ռեփեր Համոյի և նրա կնոջ աղանդավոր լինելու հարցին: Վերջերս Միացյալ Երիտասարդական Լիգան հրապարակել էր 25 անձանց անունները, որտեղ շարունակվում էր արծարծվել նրանց աղանդավոր լինելը: Եվ մեր պաշտոնական բլոգում տեղադրել էին մի ձայնագրություն, որտեղ ՌԵՄԱ աղանդի հովիվը փաստում է Արմինկայի <<ռեամայական>> լինելը: Այնուհետև yerevannews.am-ը իր կայքում մի լուսանկար էր տեղադրել, որը գտել էր «Ռեմա» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Կարեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ պարզ երևում է Արսեն Գրիգորյանի, Ռեփեր Համոյի և նրա կնոջ մասնակցությունը Ռեամ աղանդին: Այս ամենից հասկանում ենք, որ Միացյալ Երիտասարդական Լիգայի հրապարակած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

տեսանյութը` ATV հեռուստաընկերության youtube-յան էջից