Միացյալ Երիտասարդական Լիգա

Պայքար աղանդների դեմ

Ստորագրահավաք-ակցիա

Միացյալ Երիտասարդական Լիգա և ՄԵՆՔ շարժումները համատեղ կազմակերպել էին ստորագրահավաք-ակցիա:

Մամուլի ասուլիս

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի և Կոմիտաս Վարդապետի համատեղ ասուլիսը Ընտանիք աղանդի վերաբերյալ:

ՀՀ-ում գործող աղանդներ

Միացյալ Երիտասարդական Լիգան ներկայացնում է ՀՀ-ում գործող գրանցված և չգրանցված աղանդները

Միացյալ Երիտասարդական Լիգա

ՄԵԼ բոլոր գործողությունները

ՄԵԼ-ը ստեղծում է աղանդավորական կառույցներից տուժածների օգնության կենտրոն:


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը արդեն երկարատև ժամանակ պայքար է մղում աղանդավորական կազմակերպություններում իրականացվող օրինախախտումների դեմ: Պայքարի շրջանակում ՄԵԼ-ին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր տուժել են այս կամ այն աղանդների գործունեություններից: Հունվար ամսից ՄԵԼ-ը կստեղծի տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն, որտեղ մարդկանց օգնություն ցույց կտան հատուկ վերապատրաստված մասնագետներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղանդների գործունեությունից այսքան ժամանակ տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, թե ֆինանսապես, թե հոգեպես, հետևաբար ցանկացած հայի համար պետք է լրջագույն և կարևորագուն խնդիր լինի հոգեպես վատ վիճակում գտնվող անձանց օգնելու:
ՄԵԼ-ը դիմում է ամբողջ հայությանը խնդրանքով.
Ովքեր ցանկանում են օգնել աղանդներից տուժածներին, կարող են իրենց օգնությունը ցուցաբերել ստեղծվող կենտրոնի կայացմանը:
ՄԵԼ-ը չի ֆինանսավորվում ոչ մի կառույցի կողմից և չի պատրաստվում ինչ որ մարդկանց և կառույցների պատվերներ կատարել: Այն մարդիկ, ովքեր իսրտե, առանց հետին նպատակներով կցանկանան աջակցել ՄԵԼ-ի օգնության և վերականգնողական կենտրոնի ստեղծմանը և կայացմանը կարող են կապնվել մեր հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային հասցեի միջոցով:
Տուժածների օգնությունը կատարվելու է բացառապես անվճար հիմունքներով.

Արցախում գործում է նոր աղանդ` «Արթնության Կրակ» անվանումով:



«Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետությունում ևս գործում է մի շարք կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց քայքայիչ գործունեությունն են ծավալում ԼՂՀ-ում:
Արցախում գործել են Եհովայի վկաներ, Ռեմա, Հոգեգալստականներ աղանդավորական կազմակերպությունները:
Արցախում գործում է նաև նոր աղանդ` «Արթնության Կրակ» անվանումով:
«Արթնության Կրակ» աղանիդ ղեկավարի անունն է Լևոն Սարդարյան: Շուտով կներկայացնենք այդ աղանդի գործունեության նոր մանրամասներ:

Եվս մեկ աղանդ Հայաստանում


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը երկարատև ժամանակ պայքար է մղում ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցների անօրինական գործունեությունների դեմ, որի շրջանակներում ՄԵԼ-ի կողմից բացահայտվել են տարաբնույթ աղանդավորական կառույցներ, այդ թվում նաև հակաքրիստոնեական:
ՄԵԼ-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում իր գործունեությունն է ծավալում նաև <<Երևանի Նազարեթ եկեղեցի>> անունը կրող աղանդավորական կառույցը, որը շատերի նման ևս գրանված չէ ՀՀ-ում:
Այդ աղանդի ղեկավարն է ոմն Թոմ Մարտիրոսյանը: Այս աղանդը  իրեն համարում է ավետարանական հավատքի, սակայն այն ևս խարիզմատիկ եկեղեցիների շարքի է պատկանում:
ՄԵԼ-ին հասած տեղեկություններով այս աղանդի ղեկավարը լուրջ կապեր ունի տարբեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:
ՄԵԼ-ը խնդրանքով, հորդորով դիմում է ՀՀ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի կանխվի նմանատիպ կառույցների մուտքը մեր երկիր:

Շուտով: "ԱՂԱՆԴ" վավերագրական կինոնկար(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


"Միացյալ  Երիտասարդական Լիգա" շարժումը պատրաստում է վավերագրական կինոնկար ԱՂԱՆԴ անվանումով, որը աղանդների գործունեության մասին է լինելու: Շուտով այն կտեղադրվի մեր էջում:

Պռոշյան գյուղի դպրոցի տնօրենը հերքում է, ՄԵԼ-ը փաստերով հաստատում: (ԼՈՒԱՆԿԱՐՆԵՐ)

"Միացյալ Երիտասարդական Լիգա" շարժման կողմից հրապարակվել էր տեղեկություններ այն մասին, որ Երևանի, Պռոշյանի և այլ համայնքների դպրոցներում, առանց ԿԳՆ թույլտվության իրենց գործունեությունն է ծավալում "Մշակութային Լիգա" կազմակերպությունը, որի քարոզչությունը ընկած է Նիկոլայ Ռերիխի ուսմունքների հիման վրա, որն էլ ըստ երևույթին հակաքրիստոնեական է:
Հետևաբար "Մշակութային Լիգա" կազմակերպությունը ծավալում է աղնդավորական գործունեություն:
ՄԵԼ-ի հայտարարությունից հետո Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ա. Մկրտչյանը պաշտոնական գրություն է ուղարկել ՄԵԼ-ի էլեկտրոնային հասցեին, որով հերքում է այդ կազմակերպության գործունեությունը իրենց դպրոցում և սպասում են ՄԵԼ-ի կողմից ապացույցների, որը անմիջական կապ կունենա այդ դպրոցի հետ, սակայն չգիտես ինչու հայտարարությունը ուղղված է ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԿԱՆ ԼԻԳԱՅԻՆ, հավանաբար անունը շփոթել են:
ՄԵԼ-ը տեղեկացնում է նաև, որ այդ կազմակերպության գործունեության մասին հրապարակելուց հետո ստացել է նոր սպառնալիքներ, վիրավորանքներ հենց այդ կառույցի անդամների կողմից, որի համար խնդրում ենք ոստիկանությանը, որպեսզի կոնկրետ միջոցներ ձեռք առնի ՄԵԼ-ի անդամների անվտանգության պահպանման համար:
ՄԵԼ-ը պատրաստ է բավարարել Պ. Ղևոնդյան դպրոցիի տնօրինության ցանկությունը և հրապարակում է փաստեր այն մասին, որ "Մշակութային Լիգա" կազմակերպությունը հավաք է անցկացրել վերոնշյալ գյուղի դպրոցում:
Իդեպ, դպրոցում "Մշակութային Լիգա" կառույցի կողմից իրականացվել է նաև հնդկական մշակույթի օր, որին մասնակցել է նաև Հնդկաստանի Դեսպանը Հայաստանում:





Այսքանից հետո հուսանք, դպրոցի տնօրինությունը չի հերքի և հանիրավի ՄԵԼ-ին չի մեղադրի ապատեղեկատվության տարածման մեջ:

Մշակութային լիգա կազմակերպության մասին տեղեկություններ և փաստեր(ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)


"Միացյալ Երիտասարդական Լիգա" շարժումը տարածել էր հայտարարություն այն մասին, որ ՀՀ-ում հայտնվել է ևս մեկ նոր աղանդը, որը հակաքրիստոնեական է:
Այդ կազմակերպությունը հիմնական իր գործունեությունը իրականացնում է դպրոցներում` Երևանի և հարակից շրջանների:
Այդ կազմակերպության ղեկավարի անունը Աշոտ Աղաբաբյան է, որը կապ չունի համանուն պատգամավորի հետ:
Ով ներկայացվում է որպես "ԳՈՒՌՈՒ":
ՄԵԼ-ը տեղեկացրել էր, որ այդ կառույցը հավաքներ է անցկացնում նաև Պռոշյան գյուղի դպրոցում, բացի այդ Եղվարդի դպրոցում, Երևանի դպրոցում:
Այդ կազմակերպությունը առաջին հայացքից թողնում է անմեղ կառույցի տպավորություն, սակայն ուսումնասիրելով իրենց քարոզչությունը, հասկանալի է դառնում, որ այդքան էլ անմեղ չեն, քանի այդ կառույցը հետևում է Ռերիխին:
Կա նաև Ռերիխյան շարժում, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ sektoved.ru կայքում:
"Միացյալ Երիտասարդական Լիգա" շարժումը պայքարում է հանուն հայ ժողովրդի, հանուն Հայ Առաքելական Եկեղեցու և ոչ մի կառույց, անձ չի կարող կանգնեցնել ՄԵԼ-ի ազգապահպան գործունեությունը:
Ձեզ ենք ներկայացնում այդ աղանդի մասին վկայող լուսանկարներ ինպես նաև տեսանյութ:


Եվս մեկ վտանգավոր աղանդ Հայաստանում, որը Քրիստոնեական չէ: ՄԵԼ


Հայաստանի Հանրապետությունում հայտնվել է ևս մեկ նոր աղանդ, որը ընդհանրապես կապ չունի Քրիոստոնեության հետ:
Այս աղանդը իր անդամներին հիմնականում հավաքագրում է ՀՀ տարբեր դպրոցներից: Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը ստացել էր տեղեկություններ այդ աղանդի մասին, որի իսկությունը արդեն իսկ հաստատված է փաստերով:
Այդ աղանդի տարբեր ճյուղերը համարվում եմ ամենավտանգավոր աղանդներից մեկը ամբողջ աշխարհում: 
Աղանդի անվանումը և գործունեության այլ մանրամասներ ՄԵԼ-ը կհրապարակի շուտով:
 Միացյալ Երիտասարդական Լիգա

Բացառիկ կադրեր նոր աղանդի հավաքից, որին մասնակցում էր նաև Անի Զախարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՄԵԼ-ը ստացել էր տեղեկություններ, որ Հայաստան է մուտք գործել նոր աղանդ` Կավագործների տուն անվանումով, որը իր առաջին հավաքները անցկացնելու է Կոնգրես հյուրանոցում:
Այդ իսկ պատճառով ՄԵԼ-ը հետախուզական նպատակներով, երկու օր մասնակցել է այդ աղանդի հավաքներին և կատարել մի շարք նկարահանումներ: Կադրերում երևում է նաև սկանդալային քաղաքական գործունեությամբ հայտնի Անի Զախարյանը:

Աղանդներն են խախտում Սահմանադրությունը և այլ օրենքներ(Տեսանյութ)


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը պայքարում է քայքայիչ աղանդների դեմ, ոչ թե այդ աղանդին հարող հայերի, որոնք մոլորության մեջ գտնվելով հեռացել են մեր Սուրբ Եկեղեցուց:
Մենք արձանագրում ենք տեղեկությունները և փաստերը, որոնք ուսումնասիրում, հանրությանն ենք ներկայացնում:
Բազմաթիվ աղանդներ հենց իրենք են խախտում Սահմանադրությունը, անցկացնելով անօրինական քարոզներ, հավաքներ, որտեղ օգտագործում են սուտ և կեղծիք, օգտագործում են այնպիսի երաժշտություն, որը ուղակի բթացնում և հիպնոսի է ենթարկում գրեթե ցանկացած մարդու:
ՄԵԼ-ը չի պայքարում հասարակ քաղաքացու դեմ, ով միամտաբար հայտնվել է այս կամ այն աղանդի կազմում, այլ պայքարում է կոնկրետ քայքայիչ գործունեություն ծավալող աղանդնավորական կազմակերպության անօրինական գործունեության դեմ:
Երբ աղանդավորական կազմակերպությունը խախտում է սահմանադրությունը, ՀՀ այլ օրենքներ, ոչ մի իրավապաշտպան, ով կողմ է կրոնական ազատությանը, չի խոսում դրանց մասին, այլ հակառակը` սկսում են քարկոծել ՄԵԼ-ի պայքարը:
ՄԵԼ-ը չի կաշկանդվում և չի դադարեցնելու աղանդների դեմ պայքարը այնքան ժամանակ, մինչև բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ վնասակար ներգործություն են ունենում հայ ազգի, մեր ազգային Եկեղեցու, ընտանիքի, պատմության վրա:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստան նոր մուտք գործած աղանդի` Կավագործների տուն անվանումով, որը իր հավաքները առաջին հավաքները անցկացրեց Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում:
Այդ աղանդի ղեկավարը ռուս է, անունը Ռոմա, ով Հայաստան է եկել իր ընտանիքում իբրև Քրիստոնեություն քարոզելու: Այդ աղանդը հենց ռաջին իսկ օրից խախտել է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը այլ մի շարք այլ օրենքներ:

Դանիել Պետրոսյան: Փոփ հանրագիտարանի և Երևան նյուզ լրատվականի կողմից հրապարակված փաստերը հաստատում են ՄԵԼ-ի ցուցակի որոշ անդամների մասին փաստեր



Դեռ մեկ տարի առաջ <<POP հանրագիտարան>> հաղորդման ժամանակ,անդրադարձել էին Արմինկայի, Արսեն Գրիգորյանի, Ռեփեր Համոյի և նրա կնոջ աղանդավոր լինելու հարցին: Վերջերս Միացյալ Երիտասարդական Լիգան հրապարակել էր 25 անձանց անունները, որտեղ շարունակվում էր արծարծվել նրանց աղանդավոր լինելը: Եվ մեր պաշտոնական բլոգում տեղադրել էին մի ձայնագրություն, որտեղ ՌԵՄԱ աղանդի հովիվը փաստում է Արմինկայի <<ռեամայական>> լինելը: Այնուհետև yerevannews.am-ը իր կայքում մի լուսանկար էր տեղադրել, որը գտել էր «Ռեմա» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Կարեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ պարզ երևում է Արսեն Գրիգորյանի, Ռեփեր Համոյի և նրա կնոջ մասնակցությունը Ռեամ աղանդին: Այս ամենից հասկանում ենք, որ Միացյալ Երիտասարդական Լիգայի հրապարակած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

տեսանյութը` ATV հեռուստաընկերության youtube-յան էջից

Նոր աղանդը դեմ է ընտանեկան արժեքներին(Լուսանկարեր)

Միացյալ Երիտասարդական Լիգա-ն առավոտյան ստացավ մի շարք զանգեր, որ Երևանի փողոցներում, բաժանվում են կասկածելի թռուցիկներ: Թռուցիկները բաժանվել են Երևանի շատ տարածքներում` մասնավորապես բուհերի մոտ և օպերայում: Շտապեցինք պարզել թե ինչ բովանդակութամբ թռուցիկներ են բաժանվում ամբողջ քաղաքում: Երբ տեսանք, որ թռուցիկի մեջ մարդկանց հրավիրում են Կոնգրես հյուրանոց, <<ինչպես փոխել կյանքը ԴԵՊԻ ԼԱՎԸ>> վերնագով սեմինարին մասնակցելու, նախաձեռնեցինք մասնակցել և պարզել թե արդյոք, որ կազմակերպութունն է կազմակերպել և ինչ է <<քարոզում>>: Ներկա գտնվեցինք այդ սեմինարին, որին մասնակցում էին մեծամասամբ ռուսներ, ինչպես նաև հայ երիտասարդներ, որոնք հավատալով ու խաբվելով տռուցիկներին եկել էին այդ սեմինարին` երաժշտություն լսելու: Սեմինարը սկսվեց ռոք երաժշտությամբ և Հիսուս Քրիստոսի մասին երգերով: Այդ տեսանյութերը շուտով կրապարակվի: Մենք այդ ժամանակ հասկացանք, որ Հայաստան է գործել նոր աղանդ և փորձում է համակիրներ հավաքել:Աղանդի անդամները ջանասիրաբար փորձում էին թաքցնել իրենց կրոնական կառույցի անունը, սակայն ՄԵԼ-ը այնուամենայնիվ իմացավ, որն է` <<Дом горшечника>>: Մասնակիցները հասկանալով, որ դա ինչ որ աղանդի քարոզ է, սկսեցին հեռանալ սեմինարից: Հեռանալու ժամանակ մեզ առաջարկեցին նաև մասնակցել բոլոր սեմինարներին: Փաստորեն Հայաստան ներթափանցաց անհայտ աղանդը այնքան ֆինանսաորում ունի, որ իրենց հավաքների բացումը Կոնգրես հյուրանոցում են անում:
Կոնգրես հյուրանոցի մոտ կանգնած ռուս երիտասարդը փորձում էր բոլորին շփոթեցնել, ասելով, որ սա ռուսական երաժշտություն է: Քարոզից պարզ դարձավ, որ այդ աղանդը դեմ է ընտանեկան արժեքներին:


Ռեմա աղանդի հովիվը փաստում է Արմինկայի և ՄԵԼ-ի հրապարակած ցուցակի մեջ գտնվող այլ անձանց Ռեմա աղանդի հետևորդ լինելու հանգամանքը:

Միացյալ Երիտասարդական Լիգայի կողմից մեկ շաբաթ առաջ հրապարակվել էլ էր հայտի մարդկանց անուններ, ովքեր ըստ տեղեկությունների աղանդավոր են: Այնուհետև նրանցից ոմանք հերքեցին իրենց` այս կամ այն կրոնական կազմակերպության հետևորդ լինելը և ՄԵԼ-ը հանդես եկավ հերքմամբ: Այդ մարդկանց թվում էր նաև երգչուհի Արմինկան, ով հերքեց, որ հարում է այս կամ այն կորնական կազմակերպությանը: Սակայն այսօր ՄԵԼ-ը մի ձայնագրություն էր ստացել, որտեղ <<Ռեմա>> աղանդի ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը ասում է, որ ոչ միայն Արմինկան է Ռեմաից, այլ շատերը, որոնք կային ցուցակում: Պարզվում է բացի Արմինկայից, էլի մարդիկ կան ովքեր հարում են Ռեմա աղանդին , սակայն նրանց անունները հովիվը չտվեց:  Ռեմա աղանդի հետևորդները հերքում են  այն փաստը, որ իրենք հարում են այդ կրոնական կազմակերպությանը, սակայն իրենց հովիվը հաստատում է այդ փաստը: Ձայնագրության մեջ նաև Կարեն Խաչատրյանը հաստատում է, որ ՄԵԼ-ի հրապարակած ցուցակի մեջ իրականում շատ են Կյանքի խոսք աղանդի հետևորդները:

ՄԵԼ համանախագահ Դանիել Պետրոսյան

ՇՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ: ՆՈՐ ԱՂԱՆԴ

Այսօր, ժամը 19:00 ին, Երևանի Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում տեղի է ունենալու Հայաստան նոր Թափանցած աղանդի առաջին հավաքը:
ՄԵԼ-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ այդ աղանդի հավաքը անցկացնելու և հրապարակայնորեն դարձնելու համար, Երևանի կենտրոնում, ռուսական արտաքինով, կիթառներով երիտասարդներ համերգներ են անցկացնում և հավաքի ժամի և վայրի մասին տեղեկություն պարունակող բուկլետներ բաժանում:
ՄԵԼ-ը կոչ է անում, բոլոր հայերին, չգնալ այդ հավաքին, քանի որ հետևանքները կարող են լուրջ լինել:

Կարեն Խաչատրյանը հաստատում է, որ Արմինկան և ՄԵԼ-ի հայտնի ցուցակից որոշները Ռեմա աղանդից են


Միացյալ Երիտասարդական Լիգայի կողմից հրապարակված հայտնի անձանց ցուցակում ընդգրկված էր երգչուհի Արմինկան, ով Արմենիա Հ/Ը Մարդկային Գործոն հաորդաշարի ժամանակ փորձում էր իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ցուցադրեր: ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հրապարակավ ներողություն խնդրեց, որով ցույց տվեց ՄԵԼ-ի վեհությունը որոշ մարդկանց նկատմամբ:
ՄԵԼ-ի էլեկտրոնային հասցեին անանուն նամակ էր եկել, որում զետեղված էր ՌԵՄԱ աղանդի հովիվ Կարեն Խաչատրյանի ելույթը, ով Արմինկային համարում է իրենց եկեղեցու անդամ, նաև շատ այլ անձանց, ովքեր հանդիսանում են ևս ՌԵՄԱ աղանդի հետևորդներ:
Հիմա թող շատ աստղերի համար հասկանալի դառնա, թե որտեղից է նման ինֆորմացիաններ հասնում հասարակության լայն շերտերին և որտեղից է ՄԵԼ-ը նման հայտարարություններ տարածում:
ՄԵԼ-ը այն եզակի կազմակերպություններից է ՀՀ-ում, որը իրական պայքար է մղում քայքայիչ աղանդների դեմ:

Վանաձորում աղանդավորական կազմակերպության անօրինական հավաքույթ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Վերջերս աղանդավորական տարբեր կազմակերպություններ և իրենց անդամները սկսել են ագրեսիվ պահվածք ցուցաբերել Միացյալ Երիտասարդական Լիգայի անդամների հանդեպ, դա է վկայում հարձակումները, տարբեր մեկնաբանությունները:
Նույնիսկ Կյանքի խոսք աղանդի մամուլի պատասխանատուն հայտարարեց, իբրև ՄԵԼ-ը ապատեղեկատվության հիման վրա է գործում, սակայն ի զարմանս այդ անձի, ՄԵԼ-ը ունի բազմաթիվ փաստեր տարբեր կառույցների, այդ թվում Կյանքի խոսքի դեմ: Օրինակ, դեռևս մեկ տարի առաջ հունիսի 1-ին, օղակաձև այգու` 9-րդ հրաշալիք սրճարանի հարևանությամբ, Կյանքի խոսք աղանդը անցկացրել էր երեխաններին նվիրված միջոցառում, որը Երևանի քաղաքապետարանի կողմից թույլատրված չէր: Որի ժամանակ բաժանվում էին սկավառակներ, որոնք պարունակում էին Կյանքի խոսքի քարոզները:
ՄԵԼ-ը ներկայացնում է նաև մի այլ փաստ, որը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկում, Ավետարանական Հավատքի քրիստոնեաներ անվանումը ունեցող աղանդը անցկացրել է հրապարակային հավաք, որը ըստ ՄԵԼ-ին հասած տեղեկությունների, ևս արտոնված չի եղել Վանաձորի քաղաքապետարանի կողմից, հետևաբար թե այս թե Կյանքի խոսքի դեպքերը օրենքի շրջանակներից դուրս են («ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենք, հոդված 7-ի "գ" կետ):

Ազգային եկեղեցին` Հայ Առաքելական Եկեղեցին, դավաճանողը կդավաճանի նաև իր ազգին, իր երկրին և իր ընտանիքին


ՀՀ-ում գործող, գրանցված և գրանցում չունեցող կրոնական կառռույցներ իրենց համարում են քույր եկեղեցի Հայ Առաքելական Եկեղեցուն, սակայն ստիպողաբար, խաբեությամբ և այլ ճանապարհներով Հայ Առաքելական Եկեղեցուց հետևորդներ են փախցնում, որը անում է միայն դավաճան հանդիսացող կառույցը կամ անձը:
Աղանդավորական կառույցները իրենց համարում են տուժող կողմ, փոքրամասնություն և առաջ տանում իրենց ազգաքայքան գործունեությունը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հեռացնում իրական Քրիստոնեաների, վերացնում ընտանիքներում առողջ մտածելակերպը և մթնոլորտը:
Մկրտվելով Հայ Առաքելական Եկեղեցում, դեռևս չի նշանակում, որ աղանդավորներ չեն, շատերը մկրտված լինելով հանդերձ դառնում են աղանդավոր, այսինքն դավաճանում սեփական, ազգային եկեղեցին:
Ազգային եկեղեցին, դա ոչ միայն այն կառույցն է, որտեղ մասնակցում ենք տարբեր արարողությունների` մկրտություն, հարսանիք և այլն, պատարագներ, մոմավառություն, այլ նաև եկեղեցին դա մենք ենք` ժողովուրդը: Ազգային եկեղեցին դա նաև ազգի դիմագիծն է, մշակույթը, սրբությունը: Ազգային եկեղեցու շնորհիվ հայ տեսակը պահանվել է թե թուքրական, թե պարսկական լծի տակ գտնված ժամանակ և ասյօր բազմաբովազնդակ անուններ կրող, իրենց ավետարանական հավատքի եկեղեցի համարող աղանդներ իրենց հովիվների և հովանավոր կառույցների ջանքերի շնորհիվ, ստիպում են հայ հասարակության հոգեկան, ֆինանսական և այլ խնդիրներ ունեցող հատվածին և փառամոլությամբ տառապող բազմաթիվ բիզնեսմեններին և էժանագին երգերի, ֆիլմերի հեղինակներին, դերասաններին ստիպում են դավաճանել իրենց ազգայինը:
Ազգային եկեղեցին` Հայ Առաքելական Եկեղեցին, դավաճանողը կդավաճանի նաև իր ազգին, իր երկրին և իր ընտանիքին, որն էլ ամենագլխավոր խնդիրն է:

ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյան

ՄԵԼ-ը արդեն Վրաստանում


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը արդեն տևական ժամանակ ՀՀ-ում պայքարում է աղանդների դեմ, որոնք ուղղակի վնասում են մեր երկրի հիմքերը:
ՀՀ ցանկացած քաղաքացու, ինչպես նաև հայազգի ցանկացած մարդու ապագան ՄԵԼ-ի համար կարևոր է, այդ իսկ պատճառով <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> այսուհետ պաշտոնապես կգործի նաև Հայաստանի սահմաններից դուրս, որտեղ կան հայ համայնքներ:
Բացառություն չէ նաև Վրաստանը, որտեղ ՄԵԼ-ը արդեն ունի իր անդամները և հայտարարում է, որ Վրաստանում սկսվելու է ՄԵԼ-ի գործունեությունը:
Վրաստանում` Ջավախքում և այլ վայրերում, ապրում են հազարավոր հայեր, ովքեր մի անգամ չէ որ դիմել են աղանդների գործունեության արդյունքում տարաբնույթ կորուստների համար:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը ոչ միայն պայքարում է աղանդների դեմ, որոնք ստեղծված են հայ տեսակի ոչնչացման համար, այլ նաև սկսելու է տարբեր ակցիանների իրականացում, որոնք կնպաստեն հայերի վերադարձին դեպի մայր հայրենիք` Հայաստան:
Վրաստանի <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժման ղեկավար Ստեփան Մինասյան

Միացյալ Երիտասարդական Լիգան դիմելու է դատարան

Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը հայտարարում է, որ ՀՀ-ում աանդների դեմ պայքարող կազմակերպություններից մեկի ղեկավարը ապատեղեկատվություն է տարածում, որի համար շուտով կհրապարակենք լրացուցիչ տեղեկություններ:
ՄԵԼ-ը այսուհետ թույլ չի տա ոչ մի մարդու իր հաշվին կայանալու:
ՄԵԼ-ը տեղեկացնում է, որ հակաաղանդավորական կառույց իրեն համարող ինչ որ թյուրիմացություն պատասխան է տալու օրենքի ողջ խստությամբ, քանզի կայանալ ՄԵԼ-ի հաշվին սուտ տեղեկություններ տարածելով օրենքի խախտում է:
ՄԵԼ-ը հայտարարում է նաև այն մասին, որ օրենքով նախատեսված ժամանակում, եթե ՄԵԼ-ից հրապարակավ ներողություն չխնդրեն այն հայտնի անձինք, ովքեր վիրավորել են ՄԵԼ-ին, ինչպես նաև այն կայքերը, որոնք ուղղակի վիրավորել են, ապա ՄԵԼ-ը դիմելու է դատարան:
Տեղեկացնենք, որ անբարոյականությունը այն է, երբ որոշ "հայտնի" անձինք հանդիսանալով աղանդավոր, հերքում են այն, ուրանալով իրենց <<եկեղեցին>>:
Երբ մարդ ուրանում է սեփական կրոնական կառույցը կուրանա նաև իր ազգը և ընտանիքը:
Միացյալ Երիտասարդական Լիգան հայտարարում է, որ միակ կառույցն է ՀՀ-ում, որը իրոք պայքարում է աղանդների դեմ, չի թաքցնում հասարակությունից ոչ մի բան, ինչպես դա անում են շատերը: ՄԵԼ-ը չունի վարկանիշի կարիք, ինչպես դա անում են շատ կազմակերպություններ:
Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը միակն է, որ իր պայքարի ժամանակ չի օգտագործում անորոշ հովանավորներից ստացած գումարներ, ավելին ՄԵԼ-ը չի ֆինանսավորվում: ՄԵԼ-ը միակն է, որը իր պայքարի ժամանակ ենթարկվել է բազմաթիվ հալածանքների և հարձակումների:
ՄԵԼ-ը պայքարում է և պայքարելու է բոլոր աղանդների և աղանդների կողմից որպես հակաաղանդավոր ներդրված անձանց դեմ:

Սևակ Հովհաննիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է


haynews.am լրատվական կայքը ստացել էր անստորագիր նամակ, որում նշված է եղել, թե իբր ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը և ՄԵՆՔ փոխնախագահ Սևան Աղաջանյանը միասին այցելել են ինչ որ աղանդի հավաքի և հանդիսանում են անհայտ աղանդի անդամներ: Նամակում մասնավորապես նշված էր, «Միացյալ երիտասարդական լիգայի» եւ «Մենք» երիտասարդական շարժման ղեկավարներն իրականում աղանդավոր են։
«Իրենց ակտիվ պայքարով (քայքայիչ աղանդերի դեմ)հայտնի Մենք երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանայնը և ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը պատկանում են ՀՀ-ում նոր թափանցած աղանդի() կրոնական կազմակերպության),որ միասին ներկայումս տեղեկություններ չունենք:Այսօր երեկոյան նրանց տեսել են այդ աղանդի հավաքույթի ժամանակ»:
Միացյալ Երիտասարդական Լիգան պաշտոնապես հայտարարում է, որ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, բացի այդ Սևակ Հովհաննիսյանը հայտնի է իր հակաաղանդավորական գործունեությամբ և նման հայտարարություն տարածողը փորձ է կատարում կանգնեցնել ՄԵԼ-ին, որը չի ստացվելու:
ՄԵԼ-ը և իր ողջ անդամները պայքարում են հանուն Հայ Առաքելական Եկեղեցու, ընդդեմ բոլոր քայքայիչ աղանդների:
ՄԵԼ-ը կոչ է անում նման ապատեղեկատվություն տարածողներին, որ զբաղվեն առավել օգտակար գործով, քանի որ արդեն պարզ հասկանալի է թե ինչ նպատակով է նման հեյրուրանք տարածվում:
Միացյալ Երիտասարդական Լիգան ՀՀ-ում միակ կազմակերպությունն է, որը իրոք պայքարում է բոլոր քայքայիչ աղանդների դեմ և ցանկացած խոստում տրված ՄԵԼ-ի կողմից հանրությանը կատարվում և կատարվելու է:

Անուշիկ Ալավերդյանի Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ


Միացյալ Երիտասարդական Լիգա շարժման կողմից հրապարակված 25 հայտնի անձանց ցուցակում` ովքեր ըստ տեղեկությունների հանդիսանում են այս կամ այն աղանդի հետևորդ, կար նաև հայտնի և սիրված երգչուհի Անուշիկ Ալավերդյանի անունը: ՄԵԼ-ի կողմից իրականացված քննության արդյունքում, մենք` Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը, պաշտոնապես հայտարարում ենք, որ Անուշիկ Ալավերդյանը չի հանդիսանում ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ: ՄԵԼ-ը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել հարգարժան երգչուհուն և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում իր անունը ցուցակում ընդգրկելու համար:

Համազգային պայքար քայքայիչ աղանդների դեմ


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժման կողմից հրապարակված հայտնիների ցուցակը չի արվել հատուկ նպատակով ինչպես կարծում են որոշ մարդիկ:
ՄԵԼ-ը երբեք չի ցանկացել ոչ մեկին վիրավորել, չի ֆինանսավորվել և կառավարվում է բացառապես երիտասարդների կողմից, այլ ուժեր ՄԵԼ-ում փնտրելը ուղղակի անհետետություն է և հիվանդագին երևակայության արդյունք, քանի որ ՄԵԼ-ը արդար է պայքարում, արդար է գործում, ի տարբերություն շատ այլ կառույցների:
ՄԵԼ-ը հրապարակավ հայտարարում է, որ չի պատրաստվում տրվել աղանդավորական կառույցների կողմից ուղղորդվող մարդկանց սադրանքներին:
Միացյալ Երիտասարդական Լիգան ղեկավարվում է համանախագահների և անդամների կողմից ընտրված խորհուրդի միջոցով, այլ ոչ թե անտեսանելի մարդկանց միջոցով:
Միացյալ Երիտասարդական Լիգան այն միակ կառույցներից է, որը պայքարում է հանուն Հայ Առաքելական Եկեղեցու, հանուն հայ ժողովդի, այլ ոչ թե աղանդավորական կառույցի գովազդի համար:
ՄԵԼ-ի շնորհիվ է, որ այսօր ՀՀ-ում բացահայտվել են բազմաթիվ աղանդավորական կառույցներ, ՄԵԼ-ի շնորհիվ է, որ ՀՀ-ում սկսվել է իրական պայքար աղանդավորական ապօրինի գործունեության դեմ, ՄԵԼ-ի շնորհիվ է, որ հազարավոր հայրենակիցներ իմացել են տարբեր աղանդավորական կառույցների քայքայիչ գործունեությունների մասին և փորձում են զգուշանալ:
ՄԵԼ-ը երբեք սեփական շահերի հետևից չի ընկնում, ՄԵԼ-ը երբեք աղանդավորական կառույցի ջրաղացին ջուր չի լցնում, ինչպես դա անում են մի շարք այլ կառույցներ:
Այսուհետ <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը հայտարարում է համազգային պայքար աղանդավորական քայքայիչ և ապօրինի գործունեության դեմ:
Այն կառույցները, որոնք ցանկանում են իրական պայքար մղել քայքայիչ աղանդների դեմ, կարող են միանալ ՄԵԼ-ի սկսած ակտիվ պայքարին:

Պատասխան և հարցեր Կյանքի խոսքի մամուլի քարտուղարին


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> կազմակերպությունը երկարատև ժամանակ պայքարում է ՀՀ-ում գործող աղանդավորական կազմակերպությունների դեմ, այդ թվում Կյանքի խոսք աղանդի:
Կյանքի Խոսքը ՄԵԼ-ը համարում է աղանդ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Երեկ ՄԵԼ-ի կողմից հրապարակված հաղորդագրությանը պատասխան էր տվել Կյանքի Խոսք աղանդի մամուլի ծառայության ղեկավարը, ով ուղղակի չգիտես ինչու արձագանքում է կոնկրետ այն դեպքում, երբ տեղեկացնում ենք հանրությանը, որ ՄԵԼ-ին դիմել են ՀՀ ազատ քաղաքացիներ, ովքեր ստիպված մասնակցել են Կյանքի խոսք աղանդի մի քանի հավաքների, որից հետո հրաժարվել են մասնակցել, որոշներն էլ կտրականապես դեմ են եղել մասնակցելու այդ աղանդի հավաքներին, որից հետո իրենց մտերիմները, ընկերները հրաժարել են շփվել վերոնշյալ ազատ և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների հետ:
Կան այդպիսի մարդիկ, ովքեր նույնիսկ պատրաստ են հաստատել մեր տեղեկությունները և դա բնավ վառ երևակայության արդյունք չէ:
Բացի այդ կխնդրենք մամուլի քարտուղարին հրապարակավ պատասխանել նաև ՄԵԼ-ի հետևյալ հարցապնդումներին:
1. Պարոն Լուսյան, արդյո՞ք Կյանքի խոսք կրոնական կազմակերպության հովիվներից որևէ մեկը ՀՀ քաղաքացու, ով նախկինում հանդիսացել է վերոգրյալ կառույցի հետևորդ, մեծ գումար չի վերցրել <<բուժման>> նպատակներով:
2. Եթե դուք նույն գործով եք զբաղվում, ինչ որ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ապա ինչո՞ւ եք հանդես գալիս Կյանքի խոսք անվանմամբ, այլ չեք միացել մեր Սուրբ եկեղեցուն և միասնական ճանապարհով քարոզել և օգնել մարդկանց:
3. Արդյո՞ք ձեր կառույցի հովիվ Արթուր Սիմոնյանի կինը հաղորդակցվում է Աստծո հետ, եթե այո, ապա ին՞չ ճանապարհով (Ինչպե՞ս ծնվեց հայկական ծառայություն սկսելու գաղափարը, տեսիլքը: Հայկական ծառայություն սկսելու գաղափարը Տերը հայտնել էր կնոջս: Դեռ 16 տարի առաջ նրա մոտ միտք ծագեց` լինել այնտեղ, ուր հայերն են: http://www.crossnews.am/2013/10/04/artur-simonyan-3/)

Հ.Գ. Պարոն Լուսյան անթերի է միայն Տեր Աստված, իսկ ցանկացած մարդ իրավունք ունի սխալվելու, որը չի նշանակում օրենքի սահմաններից դուրս գործունեություն:

Մենք հրապարակում է նաև ՄԵԼ-ին դիմած մի անձնավորության(ում անունը պայմանական կնշենք ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ) նամակագրությունից մի քանի հատված, ով նաև ընդամենը 16 տարեկան է, որի համար նախապես թույլտվություն ստացել ենք:
Տեղեկացնենք, որ սա այն տասնյակ նամակերից մեկի մեջբերումներն են, ինչպես նաև այն, որ այս անձը չունի ոչ մի հոգեկան խնդիրներ և դեմառդեմ հանդիպման ժամանակ իրեն լիարժեք ադեկվատ է պահել:

ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ
Barev dzez...shat uraxem vor senc kazmakerputyun ka vor payqaruma axandneri dem naev! mianumem dzez u shat gnahatum dzer arac@!!!
Շատ բարի, կցանկանամ իմանալ, արդյոք ինչ գիտեք աղանդների մասին?

ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ
de 1 tari araj erb bacarcak texyak chei kyanqi xosqi masin u patahakan indz tarelein entex,et orvanic skseci hetaqrqrvel..dra hamar himnakanum et axandic em texyak u indz tvuma amenavtangavornel henc iranqen!

իսկ դուք շատ եք հաճախել էնտտեղ?

ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ
Shat?? mi angaaam,haziv dimanalov!
indz tvuma normal mardy erkrord angam chiel gna!
իսկ ինչ եք տեսել էնտեղ?

ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ
mecc sraher(indz tvuma senc gna stadioni chapi shenqere kkarucen)...shat mardik kain(uxaki zombiacac u nuyn demqerov),usheinq gnace,inchvor mardik poxein havaqum karcem heto video-ov Artur Simonyany ir inchvor joxovneri masiner cuyc talis,tarber erkrnerum..himnakanum humornerov zruycnerer,tenc bolory jptumein heto ergerer eli zombiacnox..bayc ahavor larvac mijavayrer..chgitem im ahamar erevi
mi varkian hangist chei karoxanum nstei

պարզա, իսկ գումարի հարցում պարտադրանք կար? մեկել, հետո էլ չառաջարկեցին, որ գնաք?

ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ
gumari pahov chgitem arden havaqelein..es et ashxatoxneri dzerqin ban kar dra mejein havaqum tenc tesa.. verjumel bolor araji angam ekoxnerin kanchecin araj u et iranc girqy tvecin

իսկ դուք ում հետ էիք գնացել?

ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ
im ynkeroj..vori het henc dra patjarovel bajanveci
es chei kara yndunei eti..isk inqnel chhrajarvec et texic

իսկ ձեզ չէր պարտադրում, որ գնաիք?

ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ
ayo! vor ete surb erordutyuny yndunumen uremn tarberutyun chka..yndameny anhaskanali pataragneri poxaren yndex aveli hatjelia asumer u haskanali


Աղանդավորները օգտվում են մարդկանց անօգնական վիճակից ասելով. Կամ մենք կբաժանվենք, կամ դու կգաս Կյանքի Խոսք "եկեղեցի"


<<Միացյալ Երիտասարական Լիգա>> կազմակերպությունը երկարատև ժամանակ պայքար է մղում ՀՀ-ում գործող բոլոր աղանդավորական կառույցների դեմ, որոնք քայքայում են հայոց պետականությունը: Շատ աղանդավորական կառույցներ իրենց զոհի տեղ են դնում, թե իբրև Հայաստանում չկա կրոնի ազատություն, սակայն հենց այդ աղանդներն են առաջինը խախտում Կրոնի մասին օրենքը, ըստ որի ցանկացած մարդ ազատ է իր կրոնական հայացքների հարցում:
Վերջերս ՄԵԼ-ին դիմել են արդեն մեկ տասնյակից ավել երիտասարդներ, որոնց ստիպողաբար տարել են Կյանքի Խոսք աղանդ: Վերոնշյալ փաստի առթիվ ՄԵԼ-ը սկսել է փաստեր հավաքել, որի արդյունքում պարզ է դարձել, որ Կյանքի խոսք աղանդի անդամները իրենց ընկերներին, ընկերուհիններին, ովքեր հանդիսանում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ ստիպում են, ասելով.
<< Կամ մենք կբաժանվենք, կամ դու կգաս Կյանքի Խոսք "եկեղեցի">>:
Բացի այդ ՄԵԼ-ին հասած տեղեկություններով Կյանքի խոսք աղանդը կոնկրետ <<աշխատում է>> հաշմանդամ մարդկանց վրա: Այդ աղանդից մարդիկ մոտեցել են մի քաղաքացու, ով ունի տեսողական լուրջ խնդիրներ (այդ երիտասարդի անունը պարզ պատճառներով չենք հրապարակում), ասել են ցանկանո՞ւմ եք տեսնել, եթե այո, ապա եկեք մեր <<եկեղեցի>>:
ՄԵԼ-ը պահանջում է ՀՀ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի անհապաղ զբաղվել նմանատիպ խախտումների բացահայտումներով և կասեցնել այդպիսի ապօրինի գործունեությունները:
Հաշվի առնելով որոշ կառույցների անգործությունը, Միացյալ Երիտասարդական Լիգան պատրաստ է տրամադրել բոլոր այն փաստերը, որոնք կարող են օգնել ՀՀ-ում իրական կրոնական ազատության, ոչ թե օտարածին աղանդների զարգացման, որն էլ միայն քայքայում է մեր պետականությունը:

Մկրտվել Հայ Առաքելական Եկեղեցում դեռ չի նշանակում լինել ՀԱԵ հետևորդ


Վերջերս բազմաթիվ աղանդավորներ, ովքեր անհասկանալի պատճառներով թաքցնում են իրենց կրոնական պատկանելիությունը, հայտարարում են, որ մկրտված են Հայ Առաքելական Եկեղեցում և իրենք բնավ աղանդավոր չեն:
Այսօր արտասահմանյան մի շարք երկրներ մեկնելու համար դեսպանատներում պահանջում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում մկրտված լինելու վկայական, որն էլ կարող է նույն աղանդավորների համար հանդիսանալ շարժառիթ մկրտվելու, որն էլ չի նշանակում, որ այդ անձինք իրական Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են:
Բացի այդ բազմաթիվ աղանդավորական կազմակերպություններ իրենց պատառոտում են հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրենց դեմ ճնշումներ են իրականացվում և ազատ ընտրելու իրավունք չկա, սակայն դա մեծագույն սուտ է հենց աղանդավորական կազմակերպությունների և իրենց պաշտպանների կողմից հայտարարվող:
Քազնի հենց այդ աղանդավորական կառույցներն են իրենց անդամների միջոցով ստիպում շատերին ընտրել իրենց <եկեղեցին>>:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> կազմակերպությունը ունի բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են վերոնշյալը: ՄԵԼ-ը հորդորում է բոլոր հայերին հեռու մնալ այդ կառույցներից:

Սոֆի Մխեյանը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ


Միացյալ Երիտասարդական Լիգա շարժման կողմից հրապարակված 25 հայտնի անձանց ցուցակում` ովքեր ըստ տեղեկությունների հանդիսանում են այս կամ այն աղանդի հետևորդ, կար նաև հայտնի և սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի անունը: ՄԵԼ-ի կողմից իրականացված քննության արդյունքում, մենք` Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը, պաշտոնապես հայտարարում ենք, որ Սոֆի Մխեյանը չի հանդիսանում ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ: ՄԵԼ-ը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել հարգարժաներգչուհուն և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում իր անունը ցուցակում ընդգրկելու համար:

Արա Գևորգյանը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ

Միացյալ Երիտասարդական Լիգա շարժման կողմից հրապարակված 25 հայտնի անձանց ցուցակում` ովքեր ըստ տեղեկությունների հանդիսանում են այս կամ այն աղանդի հետևորդ, կար նաև հայտնի և սիրված դերասան Արա Գևորգյանը: ՄԵԼ-ի կողմից իրականացված քննության արդյունքում ինչպես նաև դերասանի հետ զրույցով, մենք` Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը, պաշտոնապես հայտարարում ենք, որ Արա Գևորգյանը չի հանդիսանում ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ: ՄԵԼ-ը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել հարգարժան դերասանին և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում իր անունը ցուցակում ընդգրկելու համար:

Տիգրան Ներսիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է


Միացյալ Երիտասարդական Լիգա շարժման կողմից հրապարակված 25 հայտնի անձանց ցուցակում` ովքեր ըստ տեղեկությունների հանդիսանում են այս կամ այն աղանդի հետևորդ, կար նաև ՀՀ վաստակավոր դերասան Տիգրան Ներսիսյանի անունը: ՄԵԼ-ի կողմից իրականացված քննության արդյունքում ինչպես նաև դերասանի հետ զրույցով, մենք` Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը, պաշտոնապես հայտարարում ենք, որ Տիգրան Ներսիսյանը չի հանդիսանում ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ: ՄԵԼ-ը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել հարգարժան դերասանին և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում իր անունը ցուցակում ընդգրկելու համար:

Կյանք խոսք աղանդի ու ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ տարբերությունները


Շատ մարդիկ անտեղյակ են և չգիտեն թե ինչով է տարբերվում Կյանքի խոսք աղանդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց:
Նրանք մերժում են Մյուռոնը :
Նրանք մերժում են նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ:
Նրանք մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները:
Նրանք մերժում են սրբերի բարեխոսությունը, մերժում են սրբազան ավանույթը: 

Խոսքը բնականաբար <<Կյանքի խոսք>> աղանդի մասին է: <<Կյանքի խոսք>> աղանդը համարվում է տոտալիտար, այսինքն` քայքայիչ գործունեություն ծավալող մի կազմակերպություն, որը վտանգում է մարդու և հասարակության հոգևոր առողջությունը: 
Այսօր շատերն են հարցնում, թե ինչո՞ւ է աղանդ համարվում, չէ՞ որ նույն բանն է քարոզում, ինչ Հայ եկեղեցին: Քարոզում է սեր, առաքինություն, բարություն և այլն: Այս հարցին ի պատասխան առաջանում է մեկ այլ` պարզ տրամաբանական հարց. <<Իսկ չարը, որ գալիս է, ասո՞ւմ է ես չարն եմ, սատանան, հետևեք ինձ>>, թե՞ ներկայանում է, որպես սուրբ, բարի, առաքինի: Բնական է, որ պիտի ասեն մենք նույն բանն ենք քարոզում, ոչ մի բանով չենք տարբերվում հայ եկեղեցուց: Ուրեմն հարց տանք. <<Եթե նույնն եք, ապա ինչո՞ւ միասին չեք, ինչո՞ւ եք առանձին գործում, ինչո՞ւ եք վերամկրտում հայ եկեղեցում մկրտվածին>>:
Հաճախ ենք լսում այսպիսի արդարացում. <<Մենք ընդունում ենք Սուրբ Երրորդությունը և եթե ընդունում ենք այն, ապա աղանդ չենք>>: Մարդիկ զարմանում են. <<Մի՞թե Սբ. Երրորդությունը ընդունողին կասեն աղանդավոր, սա անտեղյակություն է, կամ էլ չգիտեն եկեղեցու պատմությունը>>: Ի դեպ, սկսենք պատմությունից ու հասկանանք, թե ո՞վ չգիտի կամ չի ուզում իմանալ պատմությունը:
Ավետարանը վկայում է, որ Քրիստոս իշխանություն տվեց իր աշակերտներին մեղքերին թողություն տալու, բժշկելու և մկրտելու: Շատ կարևոր փաստ է, իշխանություն տրվեց բացառապես ձեռնադրությամբ և միայն առաքյալներին: Ավետարանում չկա ոչ մի դեպք, երբ մարդը դառնում է քարոզիչ կամ հովիվ` առանց ձեռնադրության: Քրիստոս իր աշակերտներին ձեռնադրեց, աշակերտներն էլ իրենց հերթին ձեռնադրեցին սարկավագների, երեցների ու հովիվների :Այդ նույն իշխանությունը առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին, այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը: Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը:
Ոմանք հիշում են Պողոս առաքյալին և մատնացույց անում, թե ինչպես Պողոսը տեսիլք տեսավ ու տեսիլքով դարձավ առաքյալ, սակայն Գործ Առաքելոցի տվյալ հատվածը ուշադիր և մինչև վերջ կարդալու դեպքում, տեսնում ենք, որ Պողոսը ձեռնադրվեց Անանիա առաքյալի կողմից : Բոլոր աղանդների հիմնադիրները <<տեսիլքով>> են ստանում իրենց <<կոչումն>> ու <<իշխանությունը>> ի տարբերություն ավետարանական վերոհիշյալ սկզբունքի, հանդես գալով պարզապես ինքնակոչ քարոզիչներ, ովքեր ոչ մի իշխանություն էլ չեն ստացել, ինչը պահանջում է ուղղափառ դավանանքը: Սա արդեն լուրջ պատճառ է նրանց աղանդ համարելու:
Ասում են` մենք ընդունում ենք Սբ. Երրորդությունը: Սատանան էլ է ընդունում Ս. Երրորդությունը, նա գիտի, որ այն կա, հետո՞ ինչ: Ասել, թե ես ընդունում եմ Սբ. Երրորդությունը, նշանակում է ոչինչ չասել, քանի որ այսքանը բավական չէ: Սբ. Երրոդությունը ոչ թե պետք է ընդունել, այլ դավանել, ճանաչել ըստ Ս. Գրքի հայտնությունների, այլ ոչ թե սեփական <<հայտնությունը>> հորինել, ինչպես անում են <<Կյանքի խոսք>> աղանդում: Խոսքը լեզվախոսության մասին է, ինչն ամբողջությամբ հակառակ է Ավետարանական ուսուցումներին և ուղղափառ դավանանքին: Ավետարանն ասում է, որ Աստված Ինքն է տալիս շնորհներ, այնպիսի շնորհներ, ինչպիսիք Ինքն է կամենում, սակայն <<Կյանքի խոսքի>> հետևորդները անպայման Աստծո առաջ պայման են դնում, թե ինձ լեզուներով խոսելու շնորհը տուր, քանի որ ըստ իրենց, եթե դու լեզուներ չես խոսում, ապա Սբ. Հոգի չունես: Սա էլ լուրջ հիմք է ասելու, որ Ս. Երրորդությունը ընդունում են այնպես, ինչպես իրենց է հարմար, այլ կերպ` ինչպես սատանան է ընդունում: Ի դեպ, <<Կյանքի խոսք>> աղանդը հայտարարում է, որ գործում է բաց ու թափանցիկ, սակայն իրենց եթերներին հետևելով երբեք չես տեսնի, թե ինչպես են էքստազի մեջ ընկած լեզվախոսությամբ բարբաջում, սա թաքցնում են հասարակությունից: 
1.<<Կայնքի խոսք>> աղանդը մերժում է Մյուռոնը,
2.Այս կազմակերպությունը մերժում է նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ: Վերնատունը եղավ առաջին եկեղեցի-մատուռը, ուր հավաքվում էին առաքյալները: 
3.Այս կազմակերպությունում մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները: 
4. Մերժում են սրբերի բարեխոսությունը: Մերժում են սրբազան ավանույթը, ինչի մասին վկայում է Պողոս առաքյալը , ասելով, որ ավանդույթը սուրբ պահեք: 
Կարելի է այս շարքը շարունակել, սակայն այսքանը բավական է ցույց տալու համար, որ իրականում <<Կյանքի խոսքը>> տարբեր է Հայ եկեղեցուց և այդ տարբերության արդյունքում համարվում է աղանդ, այսինքն շեղված ճշմարիտ ուղղուց:
Քրիստոսի եկեղեցու ճշմարտությունը առաքելական դավանանքի մեջ է: Եկեղեցին հաստատեց Քրիստոս և Իր առաքյալները շարունակեցին այդ նվիրական առաքելությունը: <<Կյանքի խոսք>> աղանդը ոչ մի կապ չունի առաքյալների հետ: Ո՞վ է ստեղծել այդ <<եկեղեցին>>… Քրիստոսի առաքյալնե՞րը. բնականաբար` ոչ, սովորական մարդի՞կ. այո: Եթե այդպես է, եկեք վաղը ես և դուք մի եկեղեցի <<բացենք>>, նույն Աստվածաշնչով, դավանանքով, Սբ. Երրորդության <<հավատքով>>, ի՞նչն է մեզ խանգարում նման եկեղեցի բացել: Ասել, որ ես Սբ. Երրորդությունն ընդունում եմ, Աստվածաշունչը` կարդում, աղոթում և այլն, դեռ բավական չէ, իսկ ինչպե՞ս ենք փրկվելու, Քրիստոսին իբրև Փրկիչ ընդունելո՞վ, բնականբար` ոչ. դա շատ միամիտ է ասված: Իսկ ո՞ւր մնացին հաղորդությունը, ապաշխարությունը, խոստովանությունը, եկեղեցու յոթ խորհուրդները, որոնք հենց Քրիստոս է հաստատել, Սրբազան ավանդույթը, որ Պողոս առաքյալը պատգամում է սրբորեն պահել:
Պարզապես աղանդներում հեշտ է փրկվել. <<ընդունիր Քրիստոսին քեզ փրկիչ, դու արդեն սուրբ ես>>: Սա է, որ հակասում է Ավետարանին, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավելի դժվար ճանապարհ է առաջարկում (անկեղծ ու գիտակցված ապաշխարություն, զղջում, խոստովանություն, պահեցողություն, աղոթք և այս ամենով լուսավորված ու իմաստավորված քրիստոնեական կենցաղ), որը գուցե ամեն մարդու համար չէ, <<կանչվածները շատ են, բայց ընտրյալները սակավ>> (Մատթ. 20:16):

Հայտարարություն: ՄԵԼ-ը պայքարում է ցանկացած աղանդի դեմ և պատվեր կատարող չէ


<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> երիտասարդական շարժումը հանդիսանում է այն եզակի կառույցներից, որը իրոք պայքար է ծավալում ՀՀ-ում գործող աղանդների դեմ:
ՄԵԼ-ը երկու անգամ անցկացրել է ստորագրահավաք, որտեղ հավաքվել է 15 հազարից ավել ստորագրություն, ՄԵԼ-ը բացահայտել է մեկ տասնյակից ավել գրանցված և չգրանցված կրոնական կազմակեպություն, որոնք ապօրինի գործունեություն են ծավալում ՀՀ-ում:
ՄԵԼ-ը այն եզակի կազմակերպություններից է, որը չի ֆինանսավորվում, չի հովանավորվում ոչ մեկի կողմից և գործում է ի շահ հայ ազգի:
Մենք` Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական նախաձեռնության բոլոր անդամներս, հանդիսանում ենք Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ և մեր իրական եկեղեցու իրական նվիրյալներ:
ՄԵԼ-ը կազմակերպելու է բողոքի ակցիա ընդդեմ Կյանքի խոսք աղանդի դեմ, ի պաշտպանություն Իրավունք թերթի, քանի որ վերոնշյալ աղանդը փորձ է կատարում Եվրոդատարանում <<հաղթանակ>> կորզել, որն էլ նշանակում է միայն այն, որ ՀՀ պետական բյուջեից (որը ըստ երևույթին ձևավորվում է ՀՀ քաղաքացու հարկերից) մեծ դրամական փոխհատուցում կստանա Կյանքի խոսք աղանդը:
ՄԵԼ-ը տեղեկացնում է բոլոր տկարամիտներին, որոնք մտածում են, թե մենք ինչ որ աղանդի գովազդով ենք զբաղված , որ մենք իրական պայքար ենք մղում ՀՀ-ում բուն դրած և ազգը բնաջնջել ցանկացող աղանդի դեմ և ոչ թե շատերի նման պատվեր կատարող:
Շուտով ՄԵԼ-ը հանդես կգա հատուկ հայտարարությամբ, որը լույս կսփռի շատ հարցերի վրա:

Հերքում: Սոս Ջանիբեկյանը աղանդավոր չէ


Միացյալ Երիտասարդական Լիգա շարժման կողմից հրապարակված 25 հայտնի անձանց ցուցակում` ովքեր ըստ տեղեկությունների հանդիսանում են այս կամ այն աղանդի հետևորդ, կար նաև հայտնի և սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը: ՄԵԼ-ի կողմից իրականացված քննության արդյունքում ինչպես նաև դերասանի հետ զրույցով, մենք` Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը, պաշտոնապես հայտարարում ենք, որ Սոս Ջանիբեկյանը չի հանդիսանում ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ: ՄԵԼ-ը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել հարգարժան դերասանին և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում իր անունը ցուցակում ընդգրկելու համար:

ՀԵՐՔՈՒՄ: ԷՄՄԻՆ ԱՂԱՆԴԱՎՈՐ ՉԷ


Միացյալ Երիտասարդական Լիգան շարունակում է իր պայքարը քայքայիչ աղանդների դեմ: Ստացած տեղեկությունների համաձայն, օրերս հրապարակել էինք Հայաստանում քիչ թե շատ հայտնի մարդկանց անուններ, ովքեր հարում էն այս կամ այն <<աղանդին>>: Սակայն ՄԵԼ-ը գնալով ստացած տեղեկությունների հետքերով, պարզել է, որ իրենց հասած տեղեկությունը չի պատկանում իրականությանը և երգչուհի Էմմին չի հարում Հայաստանում գործող ոչ մի աղանդի:
Տեղեկացնենք բոլորին, որ աղանդ բառը չի հանդիսանում վիրավորանք, այլ նշանակում է տվյալ երիկրի պետական կրոնից շեղված ուսմունք: ՄԵԼ-ը չի ցանկանում ոչ մի հայտնի անձի բարի համբավը վարկաբեկել, այդ իսկ պատճառով խնդրում ենք կարդացեք նյութը ամբողջությամբ: