Ռեմա աղանդի հովիվը փաստում է Արմինկայի և ՄԵԼ-ի հրապարակած ցուցակի մեջ գտնվող այլ անձանց Ռեմա աղանդի հետևորդ լինելու հանգամանքը:

Միացյալ Երիտասարդական Լիգայի կողմից մեկ շաբաթ առաջ հրապարակվել էլ էր հայտի մարդկանց անուններ, ովքեր ըստ տեղեկությունների աղանդավոր են: Այնուհետև նրանցից ոմանք հերքեցին իրենց` այս կամ այն կրոնական կազմակերպության հետևորդ լինելը և ՄԵԼ-ը հանդես եկավ հերքմամբ: Այդ մարդկանց թվում էր նաև երգչուհի Արմինկան, ով հերքեց, որ հարում է այս կամ այն կորնական կազմակերպությանը: Սակայն այսօր ՄԵԼ-ը մի ձայնագրություն էր ստացել, որտեղ <<Ռեմա>> աղանդի ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը ասում է, որ ոչ միայն Արմինկան է Ռեմաից, այլ շատերը, որոնք կային ցուցակում: Պարզվում է բացի Արմինկայից, էլի մարդիկ կան ովքեր հարում են Ռեմա աղանդին , սակայն նրանց անունները հովիվը չտվեց:  Ռեմա աղանդի հետևորդները հերքում են  այն փաստը, որ իրենք հարում են այդ կրոնական կազմակերպությանը, սակայն իրենց հովիվը հաստատում է այդ փաստը: Ձայնագրության մեջ նաև Կարեն Խաչատրյանը հաստատում է, որ ՄԵԼ-ի հրապարակած ցուցակի մեջ իրականում շատ են Կյանքի խոսք աղանդի հետևորդները:

ՄԵԼ համանախագահ Դանիել Պետրոսյան

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий