ՆՈՐԻՑ ՄԵՐԺՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, <<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը ևս մեկ անգամ դիմելու է ԿԳՆ, դիտարկումներ, ստուգումներ ուսումնական հաստատություններում անցկացնելու իրավունք ստանալու կապակցությամբ: <<ՄԵԼ>> շարժմանը երկրորդ անգամ մերժել են, այս անգամ դիմումին պատասխանել է ԿԳ նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը, այս անգամ ևս մերժելով, անելով նույն առաջարկը:
Մնում է միայն կատարել եզրակացություն այս ամենից հետո, որ կոռուպցիայի վերացման ուղղությամբ ոչ մի լուրջ քայլեր չի կատարվում և նախարարության նշած հակակոռուպցիոն ծրագրերը միայն ծրագրեր են գրված թղթի վրա:
Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞ւ են մերժում <<ՄԵԼ>>-ի առաջարկը, այն դեպքում, երբ ոչ մի ֆինանսական աջակցություն <<ՄԵԼ>>-ը չի ակնկալում և չի ցանկանում, այլ սեփական միջոցներով, փորձում է կանխել կոռուպցիոն գործընթացները ուսումնական հաստատություններում, այն դեպքում, երբ զորամասեր պատահական այցեր կատարելու և դիտարկումներ անցկացնելու համար տրվում է թույլտվություն:
<<Միացյալ Երիտասարդական Լիգա>> շարժումը այսուհետ հայտարարում է, որ պատրաստվում է գնալ կտրուկ քայլեր, կոռուպցիայի վերացման և կոռուպցիայի պահպանման հովանավորյալների բացահայտման ուղղությամբ:

0 Մեկնաբանություն :

Отправить комментарий